Մակրոնը Թրամփի քաղաքականությունն անվանել է էլեկտրական ցնցում Եվրոպայի համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.90
  • RUBLE
    4.88
  • 450.08
WEATHER
+36.09 oC

Մակրոնը Թրամփի քաղաքականությունն անվանել է էլեկտրական ցնցում Եվրոպայի համար

08:15 14.02.2025

Դոնալդ Թրամփի առաջին քայլերը ԱՄՆ-ի նախագահի պաշտոնին վերադառնալուց հետո էլեկտրական ցնցում եղան Եվրոպայի համար: Այս մասին բրիտանական Financial Times թերթին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ նշելով, որ արտաքին ցնցումները կարող են օգնել Եվրամիությանը (ԵՄ) վերակազմավորվել ժամանակի պահանջներին համապատասխան։

«Սա էլեկտրական ցնցում է, մեզ անհրաժեշտ են ասիմետրիկ իմպուլսներ, արտաքին իմպուլսներ»,- ասել է Մակրոնը։

Մակրոնի խոսքով՝ «ռազմավարական ծայրահեղ անորոշությունը» կօգնի սթափեցնել այն եվրոպական երկրներին, որոնք հույս ունեին պահպանել «ռազմավարական կախվածությունը» ԱՄՆ-ից։

Եվրոպան կարող է հասնել «ռազմավարական զարթոնքի»՝ ներդրումներ կատարելով պաշտպանության ոլորտում և հասնելով ՀՆԱ-ի աճին՝ լայն տնտեսական ինտեգրման և ավելի թույլ կարգավորման միջոցով, ասել է Ֆրանսիայի նախագահը։ Ըստ նրա՝ Եվրոպայի ապագա ռազմական ներուժը նրան պետք է հնարավորություն տա գործելու «նույնիսկ առանց ԱՄՆ-ի մասնակցության»։ Սա, ըստ Մակրոնի, կտևի 5-10 տարի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տիգրան Բարսեղյանը գոլի ու գոլային փոխանցման հեղինակ

17:41 23.07.2025

Տիգրան Բարսեղյանը գոլի ու գոլային փոխանցման հեղինակ

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Սլովանը» սեփական դաշտում 4-0 հաշվով հաղթել է «Զրինսկիին»: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը այս խաղում գոլի և գոլային փոխանցման հեինակ է դարձել։ «Սլովանի» մամուլի ծառայությունը ներկայացրել է խաղի տեսությունը: ...

Անձը մեղադրվում է կաշառքի դիմաց վարորդական վկայական տրամադրելու գործընթացը կազմակերպելու պատրվակով գումար ստանալու մեջ

17:30 23.07.2025

Անձը մեղադրվում է կաշառքի դիմաց վարորդական վկայական տրամադրելու գործընթացը կազմակերպելու պատրվակով գումար ստանալու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Աբովյան քաղաքի բնակիչը, տեղեկանալով քաղաքացու կողմից վարորդական իրավունքի վկայական ստանալու ցանկության մասին, հանդիպել է վերջինիս հետ և իրականությանը չհամապատասխանող տեղեկություն ներկայացրել այն մասին, թե իբր հանդիսանում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Աբովյանի հաշվառման-քննական բաժանմունքի պետի տեղակալը: Միաժամանակ վստահեցրել է, որ 300․000 ՀՀ […] ...

Նոր Արթիկ և Զարինջա բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

17:17 23.07.2025

Նոր Արթիկ և Զարինջա բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 24-ին՝ ժամը 11:00-ից մինչը 11։30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Նոր Արթիկ, իսկ ժամը 12:00-ից մինչը 12։30-ն ընկած ժամանակահատվածում Զարինջա բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Պարեկային ծառայությունը համալրվում է․ ևս 127 պարեկ ծառայություն կիրականացնի Երևանում և մարզերում

17:05 23.07.2025

Պարեկային ծառայությունը համալրվում է․ ևս 127 պարեկ ծառայություն կիրականացնի Երևանում և մարզերում

ՆԳՆ բարեփոխումների շրջանակում շարունակվում է Պարեկային ծառայության համալրումը նոր որակավորում ստացած կադրերով։ ՆԳՆ կրթահամալիրում 127 սովորող կանցնի «պարեկ» որակավորմամբ ուսումնական ծրագիրը. նրանցից 95-ը քաղաքացիական անձինք են, 32-ը՝ ոստիկանության ծառայողներ։ Պարեկային ծառայությունում կանանց ներգրավվածության բարձրացման նպատակով թափուր տեղերի գերակշիռ մասն այս անգամ ևս հատկացվել էր կին դիմորդներին․ 20 կին կհամալրի Պարեկային ծառայության շարքերը։ Ոստիկանության ծառայողի երդման […] ...

Երևանում այսօր մեկնարկում է վոլեյբոլի Եվրոպայի Մ16 տարեկան տղաների առաջնությունը. Հայաստանի հավաքականի հայտացուցակը

16:58 23.07.2025

Երևանում այսօր մեկնարկում է վոլեյբոլի Եվրոպայի Մ16 տարեկան տղաների առաջնությունը. Հայաստանի հավաքականի հայտացուցակը

Հուլիսի 23-ից Երևանում մեկնարկում է վոլեյբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնությունը, որին կմասնակցի 16 երկրի շուրջ 500 մարզիկ: Առաջնության հանդիպումները կանցկացվեն «Գազպրոմ Արմենիայի» ուսումնասպորտային համալիրում և Ռուս-հայկական համալսարանի մարզադահլիճում: Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի հայտացուցակում ընդգրկվել են Արման Դավթյանը, Գոռ Գրիգորյանը, Խաչատուր Խնկոյանը, Դավիթ Մուրադյանը, Ռաֆայել Շախնազարյանը, Արմեն Մանուկյանը, Ալեքս Ասմարյանը, Համլետ Վարդանյանը, […] ...

«Մանիպուլյատիվ քարոզչության դրսևորում»․ Կառավարությունն անդրադարձել է Սյունիքն ԱՄՆ-ին զիջելու մասին լուրին

16:51 23.07.2025

«Մանիպուլյատիվ քարոզչության դրսևորում»․ Կառավարությունն անդրադարձել է Սյունիքն ԱՄՆ-ին զիջելու մասին լուրին

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ որոշ լրատվամիջոցներ հղում են անում հուլիսի 22-ին իբր նորություն ներկայացված հրապարակման, որն իրականում հիբրիդային պատերազմի և մանիպուլյատիվ քարոզչության հերթական դրսևորումն է։ «Տվյալ ապատեղեկատվական նյութը հրապարակվել է կասկածելի ծագմամբ Periodista Digital անունը կրող կայքում, որը քանիցս հայտնվել է քննադատությունների կենտրոնում՝ կեղծ անձանց օգտագործման, մանիպուլյատիվ բնույթի և ոչ հիմնավորված նյութերի տարածման համար […] ...

BACK_TO_TOP