Լավրովը Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+15.09 oC

Լավրովը Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ

16:07 25.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Թեհրանում բանակցություններ է վարում Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ Այս մասին ասվում է Ռուսաստանի դիվանագիտական ​​ներկայացուցչության՝ Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էին նախարարությունից, արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները մանրամասն կքննարկեն ռուս-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգը։ Սպասվում է, որ կողմերը կանդրադառնան նաև մի շարք միջազգային արդի հարցերի, այդ թվում՝ Սիրիայում, Կովկասում, Աֆղանստանում, Եմենում, Պարսից ծոցում, Մերձավոր Արևելքում կարգավորմանը, Կասպից ծովի խնդրին և Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Спорт-Экспресс»-ին հայտնի է դարձել, որ այս ամռանը  «Սևիլիան» կարող է կրկին փորձել ձեռք բերել Նաիր Թիկնիզյանին

10:55 07.05.2025

«Спорт-Экспресс»-ին հայտնի է դարձել, որ այս ամռանը «Սևիլիան» կարող է կրկին փորձել ձեռք բերել Նաիր Թիկնիզյանին

Ռուսական «Спорт-Экспресс»-ին հայտնի է դարձել, որ այս ամռանը իսպանական «Սևիլիան» կարող է կրկին փորձել ձեռք բերել «Լոկոմոտիվի» հայ պաշտպան Նաիր Թիկնիզյանին։ 25-ամյա խաղացողի տրանսֆերով հետաքրքրված է իսպանական թիմի նոր գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։ Նա գլխավորել է «Սևիլիան» ապրիլին։ Հիշեցնենք, որ 69-ամյա մասնագետի նախորդ աշխատանքային վայրը Հայաստանի հավաքականն էր, ուր բազմիցս հրավիրվել է Նաիր Թիկնիզյանը։ Ավելի […] ...

Դավիթ Խուդաթյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի Հարավային Կովկասի տարածաշրջանային ղեկավարին

10:47 07.05.2025

Դավիթ Խուդաթյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի Հարավային Կովկասի տարածաշրջանային ղեկավարին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) Հարավային Կովկասի տարածաշրջանային ղեկավար Իվանա Ֆերնանդես Դուարտեին։ Նախարարը ողջունել է հյուրերին և բարձր գնահատել IFC -ի աջակցությամբ Հայաստանում, հատկապես՝ էներգետիկ և տրանսպորտի ոլորտում իրականացվող ծրագրերը։ Իվանա Ֆերնանդես Դուարտեն իր հերթին պատրաստակամություն է հայտնել ներդրումներ իրականացնել նշված ենթակառուցվածքներում։ Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ ...

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՍԱՏՄ երկու պաշտոնյաների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

10:38 07.05.2025

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՍԱՏՄ երկու պաշտոնյաների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) Վայոց ձորի մարզային կենտրոնի երկու գլխավոր տեսուչները, իրենց լիազորություններն օգտագործելով կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին անգործություն կատարելու համար, խմբի կազմում, նախնական համաձայնությամբ տարբեր տնտեսվարողներից  կաշառք են ստացել, ինչպես նաև կատարել պաշտոնեական կեղծիք: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, […] ...

Տարադրամի փոխարժեքները մայիսի 7-ին

10:32 07.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 7-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 388 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 437 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 444 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․72 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․83 դրամ։ ...

Հնդկաստանը բացատրել է Պակիստանի ուղղությամբ հարվածները

10:25 07.05.2025

Հնդկաստանը բացատրել է Պակիստանի ուղղությամբ հարվածները

Հնդկաստանը հետախուզական տվյալներ ուներ Պակիստանից ահաբեկչական հարձակումների պլանավորման մասին և օգտվել է դրանք կանխելու իր իրավունքից՝ իրականացնելով «Սինդուր» գործողությունը։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի առաջին փոխնախարար Վիկրամ Միսրին։ «Պակիստանում գործող ահաբեկչական խմբավորումների վերաբերյալ մեր հետախուզական տվյալները ցույց են տվել, որ Հնդկաստանի վրա նոր հարձակումներն անխուսափելի են։ Հետևաբար, անհրաժեշտ է դրանք կանխել։ Այսօր առավոտյան […] ...

Ճամբարակի ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:20 07.05.2025

Ճամբարակի ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մայիսի 8-ին՝ ժամը 12:00-ին, Գեղարքունիքի մարզի «Ճամբարակի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմայով գործնական վարժանք, որի ընթացքում՝ ժամը 13:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

BACK_TO_TOP