22:43 21.09.2018
Այսօր տեսնում եմ, որ յուրաքանչոուր քաղաքացի իրեն համարում է ՀՀ հպարտ, արժանապատիվ, հաղթանակած քաղաքացի: Շատ խորհրդանշական իրադարձություն է տեղի ունեցել երեկ՝ մի շարք գյուղերի բնակիչներ հավաքվել էին Կառավարութան շենքի մոտ, ուզել են ներս մտնել, իսկ ոստիկանները թույլ չեն տվել: Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը՝ Կարապի լճի մոտ «Իմ քայլը» դաշինքի հրավիրած հանրահավաքին։
«Ես իմ աշխատասենյակում էի, երբ լսեցի ձայները և իջա ներքև, տեսա՝ լարված իրավիճակ է: Դուրս եկա, խոսեցինք: Լրագրողներից մեկը հարցրեց, ինչու էին դռներին խփում: Ես ասացի՝ լավ են անում, իրենց դուռն է, ուզում են՝ խփում են: Իսկ այսօր Բաղրամյան 26-ի դռները բացվեցին, և մենք ևս մեկ քայլ ունենք այդ քաղաքական խնդիրը լուծելու համար: Նաև ԱԺ դռները պիտի բացենք ՀՀ քաղաքացու առաջ: Հեղափոխութան օրերին, երբ մտնում էինք համալսարան, ռադիոյի շենք, բացում էինք փակ դռները, մեզ ասում էին՝ ինչո՞ւ եք անում: ՀՀ քաղաքացու առաջ փակ դռներ չեն լինելու: Քննադատությունների մասին շատ եմ լսել: Այս անգամ ժողովրդավարական երկրին հատուկ քարոզչություն էր, որովհետև քաղաքական ուժերը պայքարում էին ամեն ձայնի համար: Ժողովրդավարությունը լուրջ պատասխանատվություն է, և մենք պետք է անենք ամեն ինչ՝ անձնական բնույթի վիրավորանքները բացառելու համար: Պետք է լինի սկզբունքների պայքար, և յուրաքանչյուրի իրավունքը պետք է պաշտպանված լինի: ՀՀ քաղաքացիները պետք է փոխադարձ հարգանքով իրար վերաբերվեն՝ անկախ նրանից, թե որ կուսակցությանն են պատկանում: Կրքերը բորբոքվում են, դա նորմալ է, բայց եկեք ներողություն խնդրենք և ներենք, որովհետև մեր երկիրը սիրո և հանդուրժողականության, իրավունքի երկիր է։ Ուզում եմ հատուկ մի բան անել այսօր՝ չարժի չէ՞ ջուրը թռնել, լավ, ուրիշ բան կանեմ», – ասել է Նիկոլ Փաշինյանը՝ արտասանելով Համո Սահյանի «Հայաստան ասելիս» բանաստեղծությունը։
17:14 01.07.2025
Առաջարկվում է ձևավորվել ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքային փունջըՕրենսդրական առաջարկով նախատեսվում է ձեւավորվել Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքային փունջը, որը ներառում է ներկայիս Վաղարշապատ եւ Խոյ համայնքները՝ վերջիններիս կազմում ընդգրկված 19 բնակավայրով: Առաջարկվող ծրագրում ներգրավված են լինելու 2 համայնք, 19 բնակավայր, որոնց միավորման արդյունքում ձեւավորվելու է մեկ խոշորացված համայնք: Այս քայլով Կառավարությունն ապահովում է վարչատարածքային բարեփոխումների հետագա ընթացքը, ինչին կհաջորդի լիազորությունների ապակենտրոնացման գործընթացը: ՀՀ […] ...
17:09 01.07.2025
Խոշտանգումների կանխարգելման գործիքակազմերը՝ միջազգային չափանիշներին համապատասխան․ ՆԳՆ փոխնախարարը մասնակցել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված քննարկմանըՆերքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը հունիսի 26-ին մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած՝ Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված քննարկմանը։ ՄԻՊ Անահիտ Մանասյանը կարևորել է նման ձևաչափով քննարկումները և ընդգծել, որ բոլոր դերակատարների ակտիվ և հետևողական ներգրավվածությունը կարևոր նախապայման է ոլորտում առկա խնդիրները լուծելու և համակարգային բարեփոխումներ իրականացնելու նպատակով։ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը նշել […] ...
17:03 01.07.2025
52-ամյա կինը գողացած հեռախոսը ներկայացրել է ոստիկանությունՀունիսի 27-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ մայրաքաղաքի Երվանդ Քոչարի փողոցի սննդի կետերից մեկում գողացել են իր բջջային հեռախոսը։ Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ արարքը կատարել է Երևանի բնակիչ 52-ամյա կինը։ Բացատրական աշխատանքի արդյունքում նա հունիսի 29-ին գողոնով հանդերձ եկել է Համայնքային ոստիկանության Մարաշի բաժին։ […] ...
16:55 01.07.2025
Թուրքիայում կփակվեն կենդանիների բոլոր շուկաներըԹուրքիայի իշխանությունները հրամայել են փակել երկրի բոլոր անասնապահական շուկաները՝ դաբաղ հիվանդության դեպքերի աճի պատճառով, երեքշաբթի օրը հաղորդել է IHA լրատվական գործակալությունը։ Ըստ լրատվամիջոցի՝ Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարարությանը կից սննդամթերքի վերահսկողության գլխավոր վարչությունը շտապ հաղորդագրություն է ուղարկել բոլոր 81 նահանգի իր ստորաբաժանումներին՝ կապված Կուրբան Բայրամից հետո (նշվել է հունիսի սկզբին) նկատված դաբաղի վարակի աճի հետ։ […] ...
16:50 01.07.2025
Երևանի պարեկները ձերբակալել են թմրամիջոցի փաթեթներ տեղադրողներիԵրևան քաղաքի պարեկները հունիսի 26-ին՝ կեսգիշերն անց, Նոր Նորքի 2-րդ զանգվածի զբոսայգիներից մեկում հայտնաբերել, թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել ու Նոր Նորքի բաժին են տեղափոխել 28-ամյա և 33-ամյա երկու երիտասարդի: Նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 7 փաթեթ՝ ընդհանուր 12 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգվածով: Հետագայում պարզվել է, որ 33 տարեկան տղամարդը Երևանի տարբեր […] ...
16:43 01.07.2025
Հրդեհի ահազանգ Զաքարիա Քանաքեռցու փողոցում. հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճանՀուլիսի 1-ին՝ ժամը 15:44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Զաքարիա Քանաքեռցու փողոցում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս […] ...