22:55 21.09.2018
Սեպտեմբերի 20-ին Վանաձորի Վահան Տերյանի անվան թիվ 5 դպրոցի բակում բացվեց զոհված կապիտան Գոռ Խուդինյանի հիշատակին նվիրված խաչքար-պուրակ:
Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողներ, զոհված զինծառայողների հարազատներ, հյուրեր:
Խաչքարի և հուշաքարի բացման պատիվը շնորհվեց Գոռ Խուդինյանի մորը՝ Անահիտ Խուդինյանին, նրա երկու զինակից ընկերներին և ազատամարտիկ Բաբկեն Պապոյանին:
Գուգարաց թեմի հոգևոր հայրերի ձեռամբ կատարվեց խաչքարի օծման արարողություն և հոգեհանգստյան կարգ:
Խաչքարի տեղադրման գաղափարը Գոռ Խուդինյանի հորինն է՝ ոստիկանության սպա Ֆրունզիկ Խուդինյանինը:
Հայրը զինվորագրված էր երկրի ներքին կայունության ապահովման գործին՝ պատվով անցնելով իր երկարամյա ծառայողական ուղին, իսկ հայրենիքի պաշտպանությանը զինվորագրված որդին հերոսաբար զոհվեց հենց սահմանին՝ ծառայողական պարտականությունները կատարելիս:
Կապիտան Խուդինյանը սովորել է Տերյանի անվան թիվ 5 դպրոցում: Նա և դպրոցի շրջանավարտներ՝ Սամվել Գևորգյանը, Աշոտ Մացակյանը, Ահարոն Բաղդասարյանը, Սարգիս Անտոնյանը, Նորայր Դալլաքյանը և Արման Մարգարյանը հայրենիքի ազատության և անկախության համար մղված մարտերի նահատակներ են, հերոս նահատակներ: Դպրոցի պատին փակցված հուշատախտակին գրված են այս 7 հերոսների անունները:
Գոռ Խուդինյանը 2011 թվականին կամովին ծառայության է անցել «Եղնիկներ» զորամասում՝ որպես հետախուզական դասակի հրամանատար: 2015 թվականին նշանակվել է հետախուզական վաշտի հրամանատարի պաշտոնին՝ ստանալով կապիտանի կոչում: Արդեն 2016 թվականին գումարտակի շտաբի պետն էր՝ հրամանատարի տեղակալը: Կապիտան Խուդինյանը զոհվել է 2017 թվականի փետրվարի 23-ին՝ մարտական գործողություն իրականացնելիս: Աճյունն ամփոփված է հայրենի Ճոճկան գյուղում:
Պուրակում տնկվել են նաև խորհրդանշական 7 եղևնիներ՝ ի նշան զոհված 7 հայորդիների: Նահատակված զինվորների մայրերը ճյուղերին փակցրեցին իրենց որդիների անունները:
17:32 01.07.2025
Մեկ միասնական տեղեկատվական համակարգում կմեկտեղվեն բնակչության ռեգիստրում ներառման ենթակա տվյալները. օրենսդրական փաթեթը քննարկվել է առաջին ընթերցմամբՕրենսդրական փաթեթի ընդունմամբ մեկ միասնական տեղեկատվական համակարգում կմեկտեղվեն բնակչության ռեգիստրում ներառման ենթակա տվյալները, եւ պետական մյուս մարմիններն իրենց գործառույթների իրականացման համար կօգտվեն բնակչության ռեգիստրից: Այս մասին ասել է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը՝ հուլիսի 1-ին գումարված ԱԺ արտահերթ նիստում ներկայացնելով «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով: Հիմնական զեկուցողի խոսքով ներկայումս բնակչության վերաբերյալ տեղեկատվությունը […] ...
17:26 01.07.2025
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի գեներալ-նահանգապետ Մերի ՍայմոնինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի գեներալ-նահանգապետ Մերի Սայմոնին Կանադայի օրվա կապակցությամբ: «Հայաստանը կարևորում է Կանադայի հետ ընդհանուր արժեքների և փոխադարձ հարգանքի վրա խարսխված բարեկամական հարաբերությունների հետևողական զարգացումն ու խորացումը։ Բարձր ենք գնահատում Կանադայի կողմից ցուցաբերվող աջակցությունը՝ ուղղված ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին»,- մասնավորապես ասվում է ուղերձում: ...
17:20 01.07.2025
Ձերբակալվածի մոտ մեթամֆետամին ու դանակ կար․ Երևանի պարեկների բացահայտումըՀունիսի 27-ին՝ ժամը 1:30-ին, Երևանի պարեկները Աբելյան փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին են տեղափոխել 26-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են «կրիստալ» տեսակի թմրամիջոց, մոխրացված հետքերով կաթուցիչ, բարդ փականով դանակ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ: Երևանի բնակիչ 26-ամյա երիտասարդը ձերբակալվել է: ...
17:09 01.07.2025
Խոշտանգումների կանխարգելման գործիքակազմերը՝ միջազգային չափանիշներին համապատասխան․ ՆԳՆ փոխնախարարը մասնակցել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված քննարկմանըՆերքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը հունիսի 26-ին մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած՝ Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված քննարկմանը։ ՄԻՊ Անահիտ Մանասյանը կարևորել է նման ձևաչափով քննարկումները և ընդգծել, որ բոլոր դերակատարների ակտիվ և հետևողական ներգրավվածությունը կարևոր նախապայման է ոլորտում առկա խնդիրները լուծելու և համակարգային բարեփոխումներ իրականացնելու նպատակով։ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը նշել […] ...
17:03 01.07.2025
52-ամյա կինը գողացած հեռախոսը ներկայացրել է ոստիկանությունՀունիսի 27-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ մայրաքաղաքի Երվանդ Քոչարի փողոցի սննդի կետերից մեկում գողացել են իր բջջային հեռախոսը։ Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ արարքը կատարել է Երևանի բնակիչ 52-ամյա կինը։ Բացատրական աշխատանքի արդյունքում նա հունիսի 29-ին գողոնով հանդերձ եկել է Համայնքային ոստիկանության Մարաշի բաժին։ […] ...
16:55 01.07.2025
Թուրքիայում կփակվեն կենդանիների բոլոր շուկաներըԹուրքիայի իշխանությունները հրամայել են փակել երկրի բոլոր անասնապահական շուկաները՝ դաբաղ հիվանդության դեպքերի աճի պատճառով, երեքշաբթի օրը հաղորդել է IHA լրատվական գործակալությունը։ Ըստ լրատվամիջոցի՝ Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարարությանը կից սննդամթերքի վերահսկողության գլխավոր վարչությունը շտապ հաղորդագրություն է ուղարկել բոլոր 81 նահանգի իր ստորաբաժանումներին՝ կապված Կուրբան Բայրամից հետո (նշվել է հունիսի սկզբին) նկատված դաբաղի վարակի աճի հետ։ […] ...