18:23 10.04.2018
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի խոսքերով՝ Հայաստանը չի տանում երկու ինտեգրացիոն գործընթաց: Ըստ պատգամավորի՝ ինտեգրացիոն գործընթաց տարվել է միայն ԵԱՏՄ-ի հետ: Նա այս մասին նշել է ԱԺ-ում քննարկվող ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման նախագծի քննարկման ժամանակ:
«Հայաստանը պետք է թարմացներ ԵՄ-ի հետ իր հնացած պայմանագիրը, որը թարմացվել է և մենք ողջունել են: Աջակցել ենք, որ այս պայմանագիրը ստորագրվի: Այո, մենք ունեցել ենք շանս ավելին ստանալու, մենք այդ շանսից զրկվել ենք»,- ասաց Մարուքյանը:
Նա նշեց, որ ՀՀ իշխանությունները երկու բան ունեն, որ ամբողջ աշխարհի երեսին ասում են. առաջինը, որ երկիրն անցել է խորհրդարանական կառավարման, ինչը, ըստ Մարուքյանի, պարզվեց՝ սուտ է:
«Երկրորդը՝ որ մենք ԵՄ-ի հետ ստորագրել ենք համաձայնագիրը, վաղն էլ վավերացնելու ենք: Մենք պահանջելու ենք, որ Հայաստանը անցնի ոչ իմիտացիոն, իրական խորհրդարանական կառավարման: Մենք ամեն բան անելու ենք, որ այս համաձայնագիրը կյանքի կոչվի: Այս ամբիոնից հնչում է, տեսաք՝ մենք ինչ արինք, ի՞նչ եք արել: Արձանագրվեց էս փաստը, էս ոլորտում էն փաստը, ոչ մի փաստ էլ չի արձանագրվել: Արձանագրվել է, որ Հայաստանը ստորագրել է այս համաձայնագիրը: Այո, վաղն էլ կվավերացնի համաձայնագիրը, բայց խաղը սկսվելու է դրանից հետո»,- ասաց Մարուքյանը:
Պատգամավորը նաև հռետորական հարց հնչեցրեց՝ Հայաստանը կստեղծի՞ հակակոռուպցիոն մի մարմին, այնպիսի վստահելի մարդկանցով, որոնք կպայքարեն կոռուպցիայի դեմ, Հայաստանն այնպես կանի՞, որ ունենանք անկախ դատական համակարգ, Հայաստանն այնպես կանի՞, որ ՏՄՊՊՀ-ն չլինի այնպիսին, ինչպիսին այսօր է, այնպես կանի՞, որ հաշվեքննիչ պալատն այնպիսին լինի, որ իր առաքելությունն իսկապես կատարի:
«Մենք, բնականաբար, կասկածներ ունենք և լինելու ենք դրա պահանջատերը: Որ հարթակում էլ ասեք, որ Հայաստանը խորհրդարանական երկիր է դարձել, մենք պետք է ասենք, որ սուտ եք ասում: Ես ձեզ տեղեկացնում եմ՝ բոլոր հարթակներում, եթե ասեք, որ ԵՄ-ի համաձայնագրով եսիմ ինչեր ենք արել, ու արած չեղաք, էլի ասելու ենք՝ սուտ եք ասում»,- նշեց Էդմոն Մարուքյանը:
Նա նաև շեշտեց, որ իրենք պայքարելու են, որ լինեն Սահմանադրությամբ հակակշռող մեխանիզմները և փոխզսպող ինստիտուտները:
Ինչ վերաբերում է Հայաստանի անվտանգության խնդրին, Մարուքյանի խոսքերով՝ Հայաստանն իր անվտանգությունը կարող է ապահովել տնային աշխատանքով: Ըստ նրա՝ պետք է ունենալ հզոր տնտեսություն, որի վրա կարող է հենվել հզոր բանակը:
«Մինչև այդ տնային աշխատանքը չանենք, չենք կարող ունենալ անվտանգություն: Ոչ մի Ռուսաստան, ոչ մի Եվրամիություն, ոչ մի Ամերիկա մեր անվտանգության երաշխավորը չեն»:
Էդմոն Մարուքյանը նշեց նաև, որ իրենց վրա են վերցրել ՀՀ-ԵՄ համաձայնագիրը մոնիթորինգի ենթարկելու ծանր բեռը:
23:59 05.08.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանըՕգոստոսի 5-ից 7-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կանցկացվի 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հայաստանից մասնակցում են 26 շախմատիստներ. Դավիթ Ալեքսանյան՝ մինչև 18 տարեկան Ալլեն Հակոբյան՝ մինչև 18 տարեկան Վաչե Հովակիմյան՝ մինչև 16 տարեկան Վալտեր Գյուրջինյան՝ մինչև 16 տարեկան Մանվել Առաքելյան՝ մինչև 14 տարեկան Ալեքսանդր Ավանեսյան՝ […] ...
23:53 05.08.2025
JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցըԻսրայելի անվտանգության կաբինետը օգոստոսի 7-ին կհավաքվի՝ քննարկելու ամբողջ Գազայի հատվածի «լիակատար ռազմական գրավումը», այդ թվում՝ այն տարածքների, որտեղ կարող են պատանդներ պահվել, հաղորդում է The Jerusalem Post-ը՝ առանց աղբյուրներին հղում անելու։ Ըստ թերթի՝ անվտանգության կաբինետը հրավիրելու որոշումը կայացվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի և շտաբի պետ Էյալ Զամիրի միջև անցկացված փակ […] ...
23:43 05.08.2025
Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի ՌուսաստանԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը այս շաբաթ կայցելի Ռուսաստան, սակայն հրաժարվել է բացահայտել օրակարգը։ «Նախևառաջ, նախագահն (խմբ. ԱՄՆ Դոնալդ Թրամփը) անկասկած նշել է, որ հատուկ բանագնաց Ուիտկոֆը այս շաբաթ կմեկնի Ռուսաստան։ Մենք կարող ենք դա հաստատել։ Ես ձեզ համար որևէ մանրամասներ չունեմ այն մասին, թե ինչ է դա ներառելու», […] ...
23:35 05.08.2025
Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացըՀանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք […] ...
23:22 05.08.2025
Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է․ «Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:13 05.08.2025
Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոցՕգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ […] ...