09:40 26.03.2025
Այս շաբաթ «Բաց դաս» ծրագրի շրջանակում ճանաչողական այցով Ազգային ժողով են այցելել Հայաստանի մարզերի եւ մայրաքաղաքի մի շարք դպրոցների ներկայացուցիչներ, հայտնում են ԱԺ-ից։
«Շիրակի մարզի Գետափի Գուրգեն Արշակյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ հանդիպել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Պատգամավոր Աննա Գրիգորյանը հանդիպել է Արմավիրի մարզի Եղեգնուտի միջնակարգ դպրոցի սաների, իսկ մարզի Խորոնքի միջնակարգ դպրոցի աշակերտներին ու ուսուցիչներին հյուրընկալել է խորհրդարանական Արմենուհի Ղազարյանը:
Երեւանի Անտոն Չեխովի անվան թիվ 55 դպրոցի ներկայացուցիչների հետ հանդիպել է պատգամավոր Ասպրամ Կրպեյանը:
Խորհրդարանական Սերգեյ Բագրատյանը հյուրընկալել է Երեւանի Սիլվա Կապուտիկյանի անվան թիվ 145 հիմնական դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին:
Երեւանի Ռոբերտ Աբաջյանի անվան թիվ 147 դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ հանդիպել ու զրուցել է պատգամավոր Ալեքսանդր Ավետիսյանը։
Հանդիպումների ընթաքում մտքեր են փոխանակվել կրթական ոլորտի բարեփոխումների, կրթության ոլորտում կրեդիտային համակարգի, մեր երկրից դուրս կրթությունը շարունակելու հնարավորության, դասագրքերում առկա խնդիրների եւ գիտության մեջ արհեստական բանականության կիրառման մասին։
Օրենսդիրները պատասխանել են աշակերտների հարցերին, որոնք վերաբերել են, մասնավորապես, Հայաստանի արտաքին քաղաքականությանը, աշխարհաքաղաքական իրավիճակին, ՀՀ Սահմանադրության փոփոխությանը, ռազմավարական գործընկերների, ինչպես նաեւ հարեւան երկրների հետ հարաբերություններին, կին քաղաքական գործիչների գործունեությանը»,-ասված է հաղորդագրության մեջ։
18:17 20.06.2025
«Պալմեյրասը» գլխավորել է A խումբը․ ԱԱԱԲրազիլական «Պալմեյրասն» ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության երկրորդ տուրի խաղում 2-0 հաշվով հաղթել է Եգիպտոսի չեմպիոն «Ալ Ահլիին»: Վատթարացող եղանակային պայմանների պատճառով անգլիացի մրցավար Էնթոնի Թեյլորը 61-րդ րոպեին դադարեցրել էր խաղը՝ ֆուտբոլիստների, մարզիչների, նրանց անձնակազմի ու երկրպագուների անվտանգությունն ապահովելու համար: Խաղի դադարեցվելուց հետո Նյու Ջերսիում հորդառատ անձրև է տեղացել: «Պալմեյրասն» A խմբում իր առաջին հաղթանակն […] ...
18:12 20.06.2025
«Թումոն» կընդլայվի Եղեգնաձորում, կձևավորվի Վաղարշապատ համայնքային փունջ. գործադիրի որոշումներըԵղեգնաձորում կտեղադրվի «Թումո տուփ», պետությունը կաջակցի անապահով ընտանիքների աշխատունակ անդամներին աշխատանքի տեղավորող գործատուներին, կձևավորվի Վաղարշապատ համայնքային փունջ և այս աշնանը կանցկացվեն ավագանու ընտրություններ: Որոշումները կայացվել են գործադիրի այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
18:06 20.06.2025
65-ամյա տղամարդու տնամերձ հողամասում կանեփի բույսեր և թմրամիջոց է հայտնաբերվելՀունիսի 18-ին Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տեղկություններ էին ստացել, որ Արմավիր քաղաքի բնակիչ 65-ամյա մի տղամարդ իր տանն ապօրինի աճեցնում է կանեփ և պահում դրանից պատրաստած թմրամիջոցներ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում զննություն է կատարվել նշված հասցեի տնամերձ հողամասում, որտեղ հայտնաբերվել են կանեփանման չորս բույս, ինչպես նաև մոտ 17 գրամ չորացված-մանրացված մարիխուանայի նմանվող […] ...
17:55 20.06.2025
Քննարկվել է բրուցելոզի դեմ պայքարի պետական ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումների ընթացքըՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հունիսի 20-ին կայացել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի արտահերթ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ Գևորգ Պապոյանը։ Օրակարգում ներառված է եղել 7 հարց, որոնց թվում էր նաև Հայաստանի Հանրապետությունում մարդու և կենդանիների բրուցելոզ (զոոնոզ) հիվանդության միջոցառումների ժամկետում և պատշաճ իրականացումը։ Քննարկվել են բրուցելոզի դեմ պայքարի պետական ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումների […] ...
17:50 20.06.2025
ՊՍԺ-ն պարտվել է բրազիլական ակումբին․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության B խմբի երկրորդ տուրում ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի հաղթող ՊՍԺ-ն 0-1 հաշվով պարտվել է բրազիլական «Բոտաֆոգոյին»: Գոլը 36-րդ րոպեին խփել է Իգոր Ժեզուսը: Փարիզյան ակումբը կատարել է 16 հարված, որոնցից դիպուկ էին 2-ը, իսկ բրազիլական թիմի 4 հարվածներն էլ դարպասին էին: Առաջին տուրում Լուիս Էնրիկեի թիմը 4 անպատասխան գնդակ էր ուղարկել […] ...