Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի խորհրդարանականները միանում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը անհապաղ ստորագրելու կոչին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+27.09 oC

Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի խորհրդարանականները միանում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը անհապաղ ստորագրելու կոչին

19:47 26.03.2025

Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի խորհրդարանականներ Սիմոնե Բիլլին, Ստեֆանո Բորգեզին, Անդրեա Կազուն, Ջուլիո Չենտեմերոն, Անդրեա Դե Պրիամոն, Ջանմաուրո Դելլ՛Օլիոն, Պիերո Ֆասսինոն, Պաոլո Ֆորմենտինին, Ջորջո Լովեկկիոն, Ռոբերտո Մենյան, Ելենա Մուրելլին, Ֆեդերիկա Օնորին, Անդրեա Օրսինին, Անդրեա Պելլիչինին, Կատյա Պոլիդորին, Էմանուելե Պոցցոլոն և Լուիջի Սպանյոլին հայտարարություն են տարածել, որով միացել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը անհապաղ ստորագրելու կոչին:

Հայտարարության մեջ ասվում է.

«Անցյալ շաբաթ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին, որ խաղաղության համաձայնագրին հասնելու համար կա համաձայնեցված տեքստ, որը կարող է վերջ դնել Հարավային Կովկասի շուրջ 40 տարվա հակամարտությանը: Հայտարարությունն արվեց այն ժամանակ, երբ մեր երկու երկրների բարեկամական պատվիրակության հայ խորհրդարանականներն այցով գտնվում էին Իտալիայում:

Եվրամիությունը, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Չինաստանը, Ռուսաստանը, ՆԱՏՕ-ն, Սուրբ Աթոռը և շատ այլ երկրներ անմիջապես ողջունեցին նորությունը՝ հույս հայտնելով, որ համաձայնագիրը կստորագրվի հնարավորինս շուտ: Մասնավորապես, Իտալիան պատրաստ է կոնկրետ աջակցել խաղաղության գործընթացին՝ ակտիվորեն մասնակցելով միջնորդությանը և այն ուղու կառուցմանը, որը կերաշխավորի քաղաքացիների անվտանգությունը, բանտարկյալների իրավունքների հարգումը, ներառյալ՝ արդար դատավարությունը և մարդու արժանապատվության լիարժեք պաշտպանությունը։

Որպես Իտալիայի և Հայաստանի միջև միջխորհրդարանական բարեկամական խմբի անդամներ՝ մենք գոհունակություն ենք հայտնում այս հայտարարության կապակցությամբ և միանում ենք համաձայնագիրը անհապաղ ստորագրելու կոչին, ինչը վերջնականապես վերջ կդնի հազարավոր զոհերի և տեղահանվածների պատճառ դարձած դաժան հակամարտությանը»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սևիկյանը կվերադառնա Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշ»

13:22 20.06.2025

Սևիկյանը կվերադառնա Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշ»

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը հեռացել է Մոսկվայի «Լոկոմոտիվից»։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 23-ամյա ֆուտբոլիստը վարձավճարով էր հանդես գալիս ռուսական ակումբում: Սևիկյանը կվերադառնա Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշ», որի հետ պայմանագիր ունի մինչև 2028 թվականի հուլիսի 1-ը: Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարից Հունգարիայի չեմպիոնի գլխավոր մարզիչն Իռլանդիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ռոբի Քինն է։ ...

Տարբեր սցենարային իրավիճակներում կգնահատվեն ոստիկանության ծառայողների գործողությունները. ՆԳ նախարարի տեղակալը մասնակցել է սիմուլյացիոն հրաձգարանի բացմանը

13:15 20.06.2025

Տարբեր սցենարային իրավիճակներում կգնահատվեն ոստիկանության ծառայողների գործողությունները. ՆԳ նախարարի տեղակալը մասնակցել է սիմուլյացիոն հրաձգարանի բացմանը

Հունիսի 17-ին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը և Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Դեյվիդ Ալենը ՆԳՆ կրթահամալիրում մասնակցել են ժամանակակից սիմուլյացիոն հրաձգարանի բացմանը։ Կարևորելով Հայաստանի և ԱՄՆ-ի իրավապահ մարմինների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը` փոխնախարարը նշել է, որ կրթության գործնական ուսուցման արսենալի արդիականացումն ու վերազինումը ոստիկանության ծառայողների կարողությունների զարգացման երաշխիք են։ Դեյվիդ Ալենը նշել է, որ նորագույն տեխնոլոգիաների […] ...

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

13:07 20.06.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Երևանում հունիսի 20-ի ցերեկը, 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 21-23-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ ​​​​​ Մարզերում հունիսի 20-ի ցերեկը, 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 21-23-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, […] ...

Գունկոն հեռացել է «Ուրարտուից» և գլխավորել Տուլայի «Արսենալը»

12:59 20.06.2025

Գունկոն հեռացել է «Ուրարտուից» և գլխավորել Տուլայի «Արսենալը»

Դմիտրի Գունկոն լքել է «Ուրարտուի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Նա «Ուրարտուն» մարզում էր 2022 թ. հունիսից։ Ակումբը նրա գլխավորությամբ 119 խաղում 66 հաղթանակ է տարել, գրանցել 22 ոչ-ոքի, կրել 31 պարտություն, դարձել Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր։ 49-ամյա մասնագետը այժմ գլխավորել է Տուլայի «Արսենալը»։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որի մանրամասները չեն հաղորդվում։ «Արսենալը» հանդես է գալիս Ռուսաստանի […] ...

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ

12:51 20.06.2025

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ

Հունիսի 20-ին՝ ժամը 08:00-09:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։ Տուժածներ չկան: Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Ներքին Հանդի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ ...

Օվերչուկ. Հայաստանի եվրաինտեգրումը խոչընդոտում է նրա համագործակցությունը ԵԱՏՄ-ի հետ

12:47 20.06.2025

Օվերչուկ. Հայաստանի եվրաինտեգրումը խոչընդոտում է նրա համագործակցությունը ԵԱՏՄ-ի հետ

Հայաստանի մերձեցումը Եվրամիության (ԵՄ) երկրների հետ բացասաբար է անդրադառնում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ նրա համագործակցության վրա, Ռուսաստանը ուշադիր հետևում է իրավիճակին և գնահատում ռիսկերը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում (ՍՄՏՀ): «Մենք չենք կարող անտեսել և չմտածել այս հարցերի մասին։ Մենք մտածում ենք այս մասին և գնահատում […] ...

BACK_TO_TOP