16:07 11.04.2018
«Արդեն ավարտվեց այն թնջուկը, պարոն Կարապետյան, որ շուրջ տարիուկես մենք ասում էինք՝ կարո՞ղ ա դուք լինեք վարչապետը, ասում էիք՝ կարող ա, ասում էինք՝ պատրա՞ստ եք Դուք աշխատել վարչապետ, ասում էիք՝ կաշխատեմ: Բայց ի՞նչն է հարցը: Մարդիկ Ձեզ հետ հույսեր են կապել: ՀՀԿ-ն Ձեզ շատ լավ որպես տեխնոլոգիա կիրառեց ընտրությունների ժամանակ, և մարդիկ այդ տեխնոլոգիային տրվեցին»,- ահա այսպես սկսեց իր հարցը ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը՝ ուղղված վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին:
Պատգամավորը նշեց, որ հիմա կա շատ լուրջ հիասթափություն կոնկրետ նրանից, որովհետև մարդիկ սպասում էին, որ նա է լինելու վարչապետ:
«Բայց նաև Ձեզ ասում էինք այս ընթացքում, որ ԵԱՏՄ-ն, տնտեսական ուղղվածությունը, եվրոպացի գործընկերների հետ չաշխատելը խնդիր է, որովհետև մենք մեր ունեցած ձվերը դնում ենք մի զամբյուղի մեջ: Հիմա ռուբլին գահավիժում է, գիտեք սանկցիաների մասին, գիտեք, որ նոր պատերազմ է սկսվելու և հիմա, ըստ էության, լուրջ խնդիրներ է ունենալու նաև մեր տնտեսությունը: Ունե՞ք Դուք, որպես տեսլական, որպես առաջին հավանական փոխվարչապետ, թե ինչպես ենք մենք այս իրավիճակից դուրս գալու և ի՞նչ ենք անելու, այսինքն՝ ռուբլին գահավիժում է, ԵԱՏՄ տնտեսությունն ավելի է հարվածի տակ ընկնելու, և ՀՀ-ի տնտեսությունը, որ Դուք այսքան շատ կապել եք այդ տնտեսության հետ, ինչպե՞ս ենք մենք այս իրավիճակից դուրս գալու»,- հարցրեց Մարուքյանը:
Կարեն Կարապետյանը, անդրադառնալով հարցի սկզբնամասին, նշեց, որ բազմիցս է պատասխանել նման հարցերի, բայց մեկ անգամ ևս կխոսի այդ մասին:
«Նախ և առաջ, ճիշտն ասած, որ Դուք ռեպլիկի տեսքով սկզբից ասացիք, չի վերաբերում կառավարության գործունեությանը, չնայած ես բազմիցս պատասխանել եմ, նորից կանդրադառնամ: Հիասթափություն կա, թե չէ, դա Ձեր գնահատականն է: Ինչքանո՞վ է դա համընկնում շատ մարդկանց գնահատականների հետ, երկրորդը՝ իմ ելույթը, եթե լսել եք, իմ պատկերացմամբ, չի հակասում բոլոր մնացած ելույթներին, որ ես ասել եմ: Ինչ վերաբերում է՝ ինչքանով ենք մենք ԵԱՏՄ-ից կախված, ճի՞շտ ենք արել, թե՞ ոչ, համոզված եմ, որ ճիշտ ենք արել: Մի պարզ տրամաբանությամբ, որ մեր տնտեսությունը, մեր պոտենցիալն ուղղված է այդ շուկաների վրա: Եվ, ունենալով արտոնյալ առևտրային ռեժիմներ, մենք 180 միլիոնանոց շուկա ունենք»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Անդրադառնալով Ռուսաստանում հայ վարորդների այն խնդրին, որ չեն կարողանում աշխատել ՌԴ–ում՝ փոխադրումների ոլորտում, Կարեն Կարապետյանն ասաց, որ կառավարությունն այնքան մեծ ուշադրություն չի հատկացնում այդ հարցին, որքան «Ելք»–ը։
«Դիմում են մեզ, ուրեմն կլուծվի…Ի՞նչ են ասում վարորդներին։ Նրանց ասում են՝ եթե ցանկանում եք աշխատել Ռուսաստանում, պետք է ռուսերեն իմանաք»,–եզրափակել է նա։
23:59 05.08.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանըՕգոստոսի 5-ից 7-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կանցկացվի 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հայաստանից մասնակցում են 26 շախմատիստներ. Դավիթ Ալեքսանյան՝ մինչև 18 տարեկան Ալլեն Հակոբյան՝ մինչև 18 տարեկան Վաչե Հովակիմյան՝ մինչև 16 տարեկան Վալտեր Գյուրջինյան՝ մինչև 16 տարեկան Մանվել Առաքելյան՝ մինչև 14 տարեկան Ալեքսանդր Ավանեսյան՝ […] ...
23:53 05.08.2025
JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցըԻսրայելի անվտանգության կաբինետը օգոստոսի 7-ին կհավաքվի՝ քննարկելու ամբողջ Գազայի հատվածի «լիակատար ռազմական գրավումը», այդ թվում՝ այն տարածքների, որտեղ կարող են պատանդներ պահվել, հաղորդում է The Jerusalem Post-ը՝ առանց աղբյուրներին հղում անելու։ Ըստ թերթի՝ անվտանգության կաբինետը հրավիրելու որոշումը կայացվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի և շտաբի պետ Էյալ Զամիրի միջև անցկացված փակ […] ...
23:43 05.08.2025
Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի ՌուսաստանԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը այս շաբաթ կայցելի Ռուսաստան, սակայն հրաժարվել է բացահայտել օրակարգը։ «Նախևառաջ, նախագահն (խմբ. ԱՄՆ Դոնալդ Թրամփը) անկասկած նշել է, որ հատուկ բանագնաց Ուիտկոֆը այս շաբաթ կմեկնի Ռուսաստան։ Մենք կարող ենք դա հաստատել։ Ես ձեզ համար որևէ մանրամասներ չունեմ այն մասին, թե ինչ է դա ներառելու», […] ...
23:35 05.08.2025
Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացըՀանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք […] ...
23:22 05.08.2025
Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է․ «Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:13 05.08.2025
Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոցՕգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ […] ...