Մեյ Մասկը՝ աշխատանքի, երեխաների դաստիարակության և Իլոն Մասկի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+30.09 oC

Մեյ Մասկը՝ աշխատանքի, երեխաների դաստիարակության և Իլոն Մասկի մասին

16:15 12.04.2018

SHANTNEWS-ը ներկայացնում է մի կնոջ հաջողության պատմությունը, որը դաստիարակել է աշխարհի միլիարդատերներից մեկին:

Մեյ Մասկը 69 տարեկան է, բայց շատ երիտասարդ մոդելներից ավելի պահանջված է, հանդիսանում է Swarovski-ի դեմքը, նկարահանվում է համաշխարհային հայտնություն ունեցող բրենդների գովազդներում: Նշվածներից զատ, Մեյ Մասկը հայտնի դիետոլոգ է, առողջ ապրելակերպի և առողջ սննդի մասին դասախոսություններ է կարդում աշխարհի տարբեր անկյուններում:

Երեք երեխաների մայր է և 10 թոռնիկների տատիկ: Նրա մեծ որդին՝ Քիմբալը, ռեստորանների ցանց ունի, դուստրը` Տոսկան, Հոլիվուդում բավական հայտնի ռեժիսոր է, իսկ նրա փոքր որդին աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարդն է՝ Իլոն Մասկը:

Միայնակ մայրը և միանգամից հինգ աշխատանքը

Մեյ Մասկը ծնվել է Կանադայում, բայց փոքր տարիքում ընտանիքը տեղափոխվել է Հարավաֆրիկյան հանրապետություն: 15 տարեկանում նա սկսել է մոդելային կարիերան, սակայն աշխատանքին զուգահեռ նաև շարունակել է լավ սովորել:

«Ես լավ էի սովորում, որպեսզի շատերին ապացուցեմ, որ ես խելացի եմ: Այդկերպ ես կոտրում էի մոդելների ապուշ լինելու կարծրատիպը»,- ասել է Մեյ Մասկը:

Մեյ Մասկը հիշում է, որ այդ տարիքում շատ էր գրքեր կարդում, նույնիսկ մարզանքների ժամանակ հասցնում էր և՛ վազել, և՛ գիրք կարդալ:

1969-ին Հարավային Աֆրիկայում անցկացվող գեղեցկության մրցույթում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը, իսկ 1970-ին ամուսնանում է Էրրոլ Մասկի հետ: Նրանց ամուսնությունը տևում է ընդամենը 9 տարի: Բաժանումից հետո որոշակի ժամանակ Հարավաֆրիկյան Հանրապետությունում աշխատելուց հետո 1989-ին որոշում է երեխաների հետ միասին տեղափոխվել Տորոնտո՝ Կանադա: Կանադայում երեք երեխաներին հոգ տանելու համար միանգամից 5 աշխատանք է անում: Միաժամանակ աշխատել է Տորոնտոյի համալսարանում, դասընթացներ է անցկացրել առողջ ապրելակերպի և առողջ սննդի մասին, ինչպես նաև դիետոլոգ է աշխատել:

Այդ ընթացքում երեխաները նույնպես պարապ չեն եղել: Տոսկան դպրոցից հետո աշխատել է խանութում, իսկ Իլոնի համար մայրը աշխատանք է գտել Microsoft-ում:

«Երբ ես ստացա իմ առաջին աշխատավարձը մենք Տորոնտոյի տան համար գորգ գնեցինք: Մենք անգամ կահույք չունեինք: Իսկ հաջորդ աշխատավարձիս Իլոնի համար համակարգիչ գնեցի, համակարգիչը դրված էր հենց հատակին, և Իլոնը հատակին նստած էր աշխատում»,- պատմել է Մեյ Մասկը:

Երեխաների դաստիարակության գաղտնիքները

«Երեխաներս ինձ ճանաչում են որպես չափից շատ աշախատող մարդ: Նրանք նույնպես շատ են աշխատում»,- ասել է Մասկը և նշել, որ երբեք լավ կյանքի մասին դասախոսություններ չի կարդացել իր երեխաների համար, այլ սեփական օրինակով է ցույց տվել հաջողության հասնելու ճանապարհը: Մեյ Մասկը հարցազրույցում ասել է, որ իր երխաների հաջողություններն իրեն չի վերագրում.

«Ես երբեք իմ երեխաներին չեմ օգնել: Նրանք ամեն ինչին ինքնուրույն են հասել»:

Մեյ Մասկը հիշում է, որ իր 50-ամյակին նրա երեխաները դեռ հնարավորություն չունեին իրեն թանկարժեք նվերներ գնել և այդ ժամանակ նրանք պատրաստել էին թղթե փոքրիկ տուն:

«Նրանք ինձ նվիրեցին ու խոստացան, որ կգա մի օր, երբ կնվիրեն ինձ իսկական տուն: Եվ իհարկե հիմա ես ապրում եմ իմ երեխաների նվիրած մեծ տանը»:

1995-ին Իլոնն ու Քիմբալը հիմնադրել են Zip2 ընկերությունը: Մեյ Մասկը պատմում է, որ 6 շաբաթը մեկ անգամ այցելում էր որդիներին և շատ հաճախ նրանց օգնում էր բիզնես ծրագրերի կազմման աշխատանքներում:

«Հիշում եմ՝ մի անգամ մինչև գիշերվա 2-ը որդիներիս հետ ներդրողների հետ հանդիպման ելույթ էինք պատրաստում և ցանկանում էինք ընկերությունը ներկայացնել լավագույն կողմերով: Մենք այնքան էինք հոգնել այդ օրը, որ աշխատանքից հետո գնացինք լավագույն ռեստորաններից մեկը և ընթրեցինք: Ես այդ ժամանակ ասացի. «Սա վերջին անգամն է, որ ես եմ վճարում ընթրիքի համար»: Եվ իրոք, այդ օրվանից ի վեր ես այլևս չեմ վճարել ընթրիքի համար»,- հիշում է Մեյ Մասկը:

Մոր ներդրումը որդիների բիզնեսում

1996-ին Մեյ Մասկը իր բոլոր խնայողությունները՝ մոտ 10000 դոլար փոխանցել է իր որդիների Zip2 ընկերությանը, որպեսզի նրանք կարողանային վճարել գրասենյակի վարձակալության և այլ կարևոր բաների համար: 1999-ին ընկերությունը կարողացավ իրագործել մի շարք հաջողված նախագծեր, և Իլոն Մասկը այդ գործարքներից 22 մլն դոլար շահույթ ունեցավ: Մեյ Մասկը կատակել է, որ դա իր կյանքի ամենահաջողված ներդրումն է եղել:

Մեյ Մասկի երեխաները այս տարիների ընթացքում մեծ հաջողությունների են հասել: Նրա մեծ որդին` Քիմբալը, The Kitchen ռեստորոնների ցանց ունի, ինչպես նաև Tesla Motors, SpaceX և Chipotle Mexican Grill ընկերությունների բաժնետերերից մեկն է: Դուստրը` Տոսկան, զբաղվում է ֆիլմերի և մուլտֆիլմերի նկարահանումներով: Իսկ Իլոն Մասկը փորձում է փոխել աշխարհը և հեղափոխություն է անում տեխնոլոգիաների ու գիտության ոլորտում:

«Իմ ամբողջ կյանքի ընթացքում իմ երեխաներին սովորեցրել եմ, որ անհրաժեշտ է ամեն գործին ամենայն լրջությամբ մոտենալ և քրտնաջան աշխատել: Իմ կարծիքով՝ հենց աշխատանքն է մարդուն երջանիկ ու հաջողակ դարձնում և իհարկե չի թողնում, որ մարդը ծերանա»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այրվել է մոտ 400 հակ անասնակեր

21:16 20.07.2025

Այրվել է մոտ 400 հակ անասնակեր

Հուլիսի 20-ին` ժամը 11։46-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնամերձ գյուղի վերջնամասում այրվում է խոտի դեզ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:59-ին, մարվել՝ 14:07-ին: Այրվել է մոտ 400 հակ անասնակեր։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի […] ...

Տավուշի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

20:49 20.07.2025

Տավուշի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 21-ին՝ ժամը 11:30-ից մինչև 16:30-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Վերին Կարմիրաղբյուր, Նորաշեն, Մովսես, Չորաթան, Արծվաբերդ, Այգեձոր, Չինարի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

20:18 20.07.2025

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Հուլիսի 20-ին` ժամը 13։25-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևածագի ձորում ավտոմեքենան ընկել է գետը. ներսում կան քաղաքացիներ: Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գետանցում իրականացնելու ժամանակ «JEEP» մակնիշի ավտոմեքենան […] ...

Սպերցյանի գոլն ու գոլային փոխանցումն օգնել է «Կրասնոդարին» հաղթել մեկնարկային տուրում. ՌՊԼ

19:38 20.07.2025

Սպերցյանի գոլն ու գոլային փոխանցումն օգնել է «Կրասնոդարին» հաղթել մեկնարկային տուրում. ՌՊԼ

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանի մեկնարկային տուրում «Կրասնոդարը» արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթանակ է տարել «Պարի Նիժնի Նովգորոդի» նկատմամբ: Կազանի «Ակ Բարս Արենայում» կայացած խաղում գոլեր են խփել Դիեգո Կոստան և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ով նաև գոլային փոխանցում է կատարել: Սպերցյանը խաղը սկսել է մեկնարկային կազմում և փոխարինվել 77-րդ րոպեին: «Պարի Նիժնի […] ...

Ջրափրկարարներն ափ են դուրս բերել դեռահասին

19:10 20.07.2025

Ջրափրկարարներն ափ են դուրս բերել դեռահասին

Հուլիսի 20-ին` ժամը 14։30-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են դեռահասի, ով ջրային ներքնակով ափից հեռացել է մոտ 2 կմ։ Ջրափրկարարներն օպերատիվ արձագանքելով իրավիճակին՝ դեռահասին անվնաս դուրս են բերել ափ։ ...

ՃՏՊ Թալին-Հացաշեն ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած

18:39 20.07.2025

ՃՏՊ Թալին-Հացաշեն ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած

Հուլիսի 20-ին` ժամը 15։33-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արեգ-Հացաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է և բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Թալին-Հացաշեն ավտոճանապարհի 12-րդ կմ-ի մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի […] ...

BACK_TO_TOP