17:41 24.09.2018
Մարալիկի առողջության կենտրոնի ծննդաբերական բաժանմունքը փակման վտանգի տակ է: Պատճառը ծնունդների քիչ թիվն է: Առողջապահության նախարարությունը սահմանել է տարեկան ծնունդների նվազագույն շեմը, որի դեպքում ծննդատները կարող են աշխատել առանց ֆինանսական խնդիրների: Ծնունդների թիվը տարեկան պետք է կազմի 180, իսկ Մարալիկի առողջության կենտրոնում այս թիվը մի քանի անգամ պակաս է:
Ըստ այդմ՝ անցած մի քանի տարում առողջության կենտրոնը պարտքեր է կուտակել, իսկ ծննդատան աշխատակիցներին նվազագույն աշխատավարձից քիչ է վճարվել: Մարալիկի առողջության կենտրոնում չարաշահումների ու յուրացումների փաստով նաև քրեական գործ է հարուցվել: Ըստ այդմ՝ կենտրոնի ղեկավարությունը փոխվել է: Տնօրենը նոր է, բայց խնդիրները հին են:
2010 թվականից Մարալիկի առողջության կենտրոնն աշխատում է առանց ստացիոնար բաժանմունքի: 8 տարի առաջ շենքային վատ պայմանների պատճառով ստացիոնարը փակվեց: 2 տարի անց պետական ֆինանսավորմամբ մասնաշենքը վերանորոգվեց, բայց ստացիոնար բաժանմունքը վերաբացելու որոշում այդպես էլ չեղավ:
Հիմա Մարալիկի առողջության կենտրոնում արդեն ոչ թե ստացիոնարի վերաբացումը, այլ ծննդատան չփակվելն է օրակարգային: Սա պայմանավորված է միայն ծնունդների թվով: Մարալիկի առողջության կենտրոնում ծնունդները քիչ են ու չեն բավարարում սահմանված նվազագույնին: Այն Անի խոշորացված համայնքի միակ ծննդաբերական բաժանմունքն է, բայց 17 գյուղերից այստեղ չեն գալիս: Պատճառները մի քանիսն են և միայն դեմոգրաֆիական պատկերով ու արտագաղթով պայմանավորված չեն:
Կենտրոնը բժիշկ մասնագետներ չունի:
«Մենք ունենք բժիշկների կարիք: Մեզ քիթ-կոկորդ-ականջաբան է պետք, նաև մանկական բժիշկ է հարկավոր ծննդաբերական բաժանմունքում: Կարիքը կա, բայց պետությունը այնքան քիչ է վարձատրում, որ ոչ մի բժիշկ չի գա այստեղ աշխատելու: Եթե ծնունդները շատ լինեն, կկարողանանք այս վիճակից դուրս գալ»,- SHANTNEWS-AM-ի հետ զրույցում ասել է Մարալիկի առողջության կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վռամ Մելիքյանը:
Մարալիկի առողջության կենտրոնի ծննդաբերական բաժանմունքը վնասով է աշխատում: Կենտրոնում անցկացված աուդիտը միայն սա չէ, որ պարզել է: Նույն բաժանմունքում նաև աշխատավարձերն են շատ քիչ եղել: Նոր ղեկավարը դիմել է մարզպետարան, որ կառավարությունում ծննդաբերական բաժանմունքի սուբսիդավորման հարցը ներկայացնեն: Սա բաժանմունքը պահելու միակ տարբերակն է, որին առայժմ արձագանք չկա:
00:30 14.05.2025
Լիլիթ Մակունցը հայ գործարարների հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ տնտեսական և առևտրային համագործակցությանը վերաբերող հարցերՄայիսի 12-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը դեսպանությունում հյուրընկալեց «SelectUSA» ներդրումային գագաթաժողովի շրջանակներում Վաշինգտոն ժամանած հայ գործարար համայնքի ներկայացուցիչներին։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ-ԱՄՆ տնտեսական և առևտրային համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության և հայ գործարար շրջանակների համագործակցության հնարավորությունները։ ...
00:19 14.05.2025
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Royal Investment Bureau ներդրումային ընկերության պատվիրակությանըՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Royal Investment Bureau ներդրումային ընկերության պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն Սուլթան Իսա Ալ Մատրուշիի գլխավորությամբ։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Հանդիպման ընթացքում Սուլթան Իսա Ալ Մատրուշին ներկայացրել է ընկերության գործունեության հիմնական ուղղությունները և հարուստ փորձը։ Միաժամանակ հայտնել է, որ Royal Investment Bureau-ն […] ...
00:09 14.05.2025
«Երիտասարդ արքա»․ Ռեշֆորդը՝ Յամալի մասին«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, որը վարձավճարով խաղում է «Ասթոն Վիլայում», գովել է «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի երիտասարդ հարձակվող Լամին Յամալին։ «Երիտասարդ արքա» — գրել է Ռեշֆորդը X սոցիալական ցանցում։ 17-ամյա Յամալը «Բարսելոնայի» առաջին թիմում խաղում է 2023 թվականից։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 52 խաղ և կատարել 40 արդյունավետ գործողություն (16 գոլ […] ...
23:59 13.05.2025
«Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարող լանջերի շուրջ նոր քաղաքային անտառ է հիմնվելՏասնամյակներ շարունակ անխնամ մնացած ու շինաղբով պատված «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարող լանջերի շուրջ 15 հա տարածքում ևս նոր քաղաքային անտառ ենք հիմնել. անցկացվել է 7 կմ ոռոգման նոր ցանց: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Վերջին 3 տարում Երևանում ընդհանուր առմամբ ավելացրել ենք շուրջ 55 հա նոր կանաչ տարածք, որից […] ...
23:53 13.05.2025
Թբիլիսյան խճուղում բախվել են «Chevrolet»-ն ու «Kia»-ն. կա վիրավորՄայիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:10-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Նելսոն Ս.-ի վարած «Kia» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 25-ամյա Բագրատ Ս.-ի վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Chevrolet»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ […] ...
23:47 13.05.2025
Պեսկով. Ռուսաստանի պատվիրակությունը մայիսի 15-ին Ստամբուլում կսպասի ուկրաինացի ներկայացուցիչներինՌուսական պատվիրակությունը հինգշաբթի օրը կլինի Ստամբուլում և այնտեղ կսպասի ուկրաինական կողմին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ВГТРК -ի լրագրող Պավել Զարուբինի հարցին։ «Մենք գնահատում ենք միայն (խմբ.Ռուսաստանի) նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները, որն առաջարկել էր հինգշաբթի օրը Ստամբուլում պատվիրակությունների միջև բանակցություններ անցկացնել։ Մեր պատվիրակությունը կլինի այնտեղ և կսպասի ուկրաինական կողմին», – […] ...