Կարևորվել է փոքր և միջին ձեռնարկատիրության խնդիրների լուծումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+25.09 oC

Կարևորվել է փոքր և միջին ձեռնարկատիրության խնդիրների լուծումը

18:20 24.09.2018

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալներ Ավագ Ավանեսյանը, Հակոբ Ավագյանը և Ալբերտ Բաբայանը հանդիպել են Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության պատվիրակության հետ՝ ԱՄՀ առաքելության ղեկավար Հոսսեին Սամիի գլխավորությամբ, տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից։

Հանդիպմանը մասնակցել են նախարարության այլ պաշտոնատար անձինք, Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Յուլյա Ուստյուգովան, ԱՄՀ առաքելության, ԱՄՀ Հայաստանի գրասենյակի և նախարարության պատասխանատու աշխատակիցներ։

Ողջունելով հյուրերին, նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը նշել է, որ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում չափազանց կարևորում են ԱՄՀ-ի հետ փոխգործակցությունը և հատկապես տնտեսության մեջ իրականացվող բարեփոխումներին ցուցաբերվող գործուն աջակցությունը։

Հանդիպման ընթացքում Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալները ներկայացրել են գործարար միջավայրի բարելավման, հարկային օրենսդրության փոփոխությունների, կոռուպցիայի դեմ պայքարի և ներառական աճի խթանման ուղղությամբ տարվող աշխատանքները։

Նախարարի տեղակալ Ալբերտ Բաբայանը ներկայացրել է Գործարար միջավայրի բարելավման միջոցառումների նախորդ տարվա ծրագրի ձեռքբերումները և անդրադարձել 2018 թվականի ծրագրին ու նախատեսվող միջոցառումներին։

Որպես կարևոր ձեռքբերում նախարարի տեղակալը նշել է բաժնետիրական ընկերությունների մասին օրենքի վերանայված փաթեթը, որը հավանության է արժանացել կառավարության կողմից։ Նա նաև նշել է, որ մեծ աշխատանք է տարվել պայմանագրերի կիրարկման, սնանկության մասին օրենքի փոփոխման ուղղությամբ։ Երկուստեք կարևորվել են նաև իրականացված իրազեկման աշխատանքները և շեշտվել է, որ դրանք պետք է շարունակական բնույթ կրեն։

Նախարարի տեղակալ Հակոբ Ավագյանը տեղեկացրել է բիզնես շահերի պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքի մասին, ապա մանրամասն ներկայացրել հարկային օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ նախարարության մոտեցումներն ու տեսակետը։ Նշելով, որ նախարարության համար առաջնահերթ է փոքր և միջին ձեռնարկատիրության խնդիրների լուծումը Հարկային օրենսգրքի փոփոխությունների շրջանակում, Հակոբ Ավագյանն անդրադարձել է Երևանում և մարզերում ՓՄՁ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ նախարարության կողմից կազմակերպված հանդիպումներին, որոնց ընթացքում վեր են հանվել հիմնական խնդիրները։ Փոխնախարարը նաև ներկայացրել է հարկային քաղաքականության բարեփոխումների, մասնավորապես շրջանառության հարկի շեմի վերաբերյալ նախարարության առաջարկությունները։ Նա նշել է, որ հարկային քաղաքականությունը պետք է լինի ճկուն և պետք է հաշվի առնվեն բիզնեսի բոլոր շերտերի, հատկապես ՓՄՁ-ների առանձնահատկությունները, և պետք է մշակվեն այնպիսի մեխանիզմներ, որոնք կբացառեն կոռուպցիոն որևէ հնարավորություն, հատկապես, որ դրա համար այսօր կա հավատ, քաղաքական կամք և ձգտում։

ԱՄՀ առաքելության ղեկավար Հոսսեին Սամիին իր հերթին ևս կարևորել է ԱՄՀ-ի և Հայաստանի Հանրապետության արդյունավետ համագործակցությունը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ համատեղ աշխատանքը և պատրաստակամություն է հայտնել աջակցելու տնտեսության բնագավառում արդյունավետ բարեփոխումներ իրականացնելու կառավարության նախաձեռնություններին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Չելսին» ԱԱԱ-ի կիսաեզրափակչի երկրորդ մասնակիցն է

13:00 05.07.2025

«Չելսին» ԱԱԱ-ի կիսաեզրափակչի երկրորդ մասնակիցն է

«Չելսին» աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի երկրորդ մասնակիցն է։ Լոնդոնյան ակումբը քառորդ եզրափակչում 2-1 հաշվով հաղթել է «Պալմեյրասին»։ Կիսաեզրափակիչում Էնցո Մարեսկայի գլխավորած թիմը կհանդիպի բրազիլական մեկ այլ ակումբի` «Ֆլումինենսեի» հետ։ Հանդիպումը կկայանա հուլիսի 8-ին։   ...

Աշտարակի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ մեկ անձ ձերբակալվել է

12:50 05.07.2025

Աշտարակի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ մեկ անձ ձերբակալվել է

Գողության վերաբերյալ հաղորդումը Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում գրանցվել էր մարտի 24-ին. արտերկրում բնակվող 36-ամյա տղամարդու Արագածոտն գյուղում գտնվող տնից գողացել էին ջրի պոմպեր և մալուխ: Գողության փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ: Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քրեադատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է նույն […] ...

ՀԱՄԱՍ-ը համաձայնել է հրադադարի առաջարկին

12:45 05.07.2025

ՀԱՄԱՍ-ը համաձայնել է հրադադարի առաջարկին

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ դրական է արձագանքել Գազայում 60-օրյա հրադադարի և պատանդների ազատ արձակման վերաբերյալ վերջին առաջարկին՝ հավելելով, որ պատրաստ է անմիջապես անուղղակի բանակցություններ սկսել Իսրայելի հետ՝ մնացած բացթողումները լրացնելու համար, հաղորդում է The Times of Israel-ը։ «Շարժումը եղբայրական միջնորդներին ներկայացրեց իր պատասխանը, որը բնութագրվում էր դրական վերաբերմունքով։ Լիովին պատրաստ ենք անհապաղ սկսել […] ...

Խաչփար գյուղի 40-ամյա բնակիչն աճեցնում էր կանեփ և պահում թմրամիջոց

12:35 05.07.2025

Խաչփար գյուղի 40-ամյա բնակիչն աճեցնում էր կանեփ և պահում թմրամիջոց

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Խաչփար գյուղի 40-ամյա բնակիչը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ և պահում դրանից պատրաստած թմրամիջոց։ 40-ամյա տղամարդը թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Մասիսի բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նրա տնամերձ հողամասում հայտնաբերվել են կանեփի բույսեր, մոտ 32 գրամ […] ...

Թրամփը չի պատասխանել այն հարցին, թե արդյոք կկարողանա հասնել ուկրաինական հակամարտության կարգավորմանը

12:25 05.07.2025

Թրամփը չի պատասխանել այն հարցին, թե արդյոք կկարողանա հասնել ուկրաինական հակամարտության կարգավորմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար հասնել ուկրաինական հակամարտության կարգավորմանը, սակայն հաստատ չգիտի՝ կկարողանա՞ դա անել, թե՞ ոչ։ «Չեմ կարող ասել՝ դա տեղի կունենա՞, թե՞ ոչ։ Ես կցանկանայի, որ դա տեղի ունենար», – ասել է նա լրագրողներին Նյու Ջերսի թռչող իր ինքնաթիռում։ Ամերիկացի առաջնորդը կարծում է, որ «Ուկրաինայի իրավիճակի» պատասխանատվությունը կրում է ոչ թե […] ...

«Ֆլումինենսեն» առաջինը դուրս եկավ ԱԱԱ-ի կիսաեզրափակիչ

12:11 05.07.2025

«Ֆլումինենսեն» առաջինը դուրս եկավ ԱԱԱ-ի կիսաեզրափակիչ

ԱՄՆ-ում ընթացող ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի առաջին ուղեգիրը նվաճել է բրազիլական «Ֆլումինենսեն»: Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերին» պայքարից դուրս թողած «Ֆլումինենսեն» քառորդ եզրափակչում 2-1 հաշվով հաղթել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալին»: «Ֆլումինենսեից» 40-րդ րոպեին հաշիվը բացել է Մաթեուս Մարտինելին, 51-ին Ռիյադի ակումբից պատասխանել է Մարկոս Լեոնարդոն, իսկ 70-ին բրազիլական ակումբին հաղթանակ է պարգևել Էրկուլեսը, որը […] ...

BACK_TO_TOP