13:27 25.09.2018
Ինչպես արդեն հայտնել ենք, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն այսօր խոսել է Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ լրագրողների և լրատվամիջոցների գործունեության և իրավունքների խախտման դեպքերի մասին: Մելիքյանն ասել է, որ եթե ավագանու նախորդ ընտրության ժամանակ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու 7 դեպք էր գրանցվել, որից 2-ի պարագայում ֆիզիկական բռնություն էր գործադրվել, ապա այս անգամ գրանցված դեպքերն ընդամենը 2-ն են՝ առանց ֆիզիկական ուժի գործադրման:
Առաջին դեպքը գրանցվել է լռության օրը, երբ ԲՀԿ-ական պատգամավորն ու կողմնակիցները ներխուժել են «Մեդիա կենտրոն»՝ փորձելով տապալել դիտորդների ասուլիսը: Երկրորդ դեպքի ժամանակ՝ արդեն բուն ընտրության օրը՝ 8/ 5 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը հարվածել էր լրագրողի ձեռքին՝ պահանջելով խոսափողը մի կողմ տանել, իսկ ԱԺ ԲՀԿ պատգամավորին ուղեկցող անձանցից մեկը քաշել էր օպերատորի ուսից՝ խոչընդոտելով նրա աշխատանքը:
Ի՞նչ պատասխանատվություն է սահմանում օրենքն այս դեպքերի համար: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը հարցին այսպիսի պատասխան է տվել.
«Այն, ինչ տեղի է ունեցել 8/5 ընտրատեղամասում, միանգամայն համապատասխանում է Քրեական օրենսգրքի 164 հոդվածի 1-ին մասին, որով նախատեսվում է տուգանք՝ սկսած 200 հազար դրամից: Սա կարող է մտնել դատարան, և դատարանն այդպիսի վճիռ կայացնի»,- ասել է Մելիքյանը:
Ինչ վերաբերում է «Մեդիա կենտրոն» ներխուժելու դեպքին, ապա Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահն ասել է, որ առհասարակ շատ տարօրինակ են քաղաքական գործչի համար այդպիսի ագրեսիվ, նույնիսկ սանձարձակ գործողությունները:
«Ի վերջո՝ և՛ քաղաքական գործիչները, և՛ պաշտոնյաները, և՛ հասարակ քաղաքացիները պետք է հասկանան, որ խոսքին պետք է պատասխանել խոսքով, ոչ թե բռունցքներով, տարօրինակ ագրեսիվ գործողություններով, և այդ խոսքի ժամանակ էլ պետք է զերծ մնալ վիրավորանքներից և զրպարտություններից»,- ասել է Մելիքյանը:
15:56 05.07.2025
Փարիզում 102 տարվա ընթացքում առաջին անգամ Սեն գետը բացվել է հանրային լողի համարՓարիզի Սեն գետը ավելի քան 100 տարվա ընթացքում առաջին անգամ բացվել է հանրային լողի համար, շաբաթ օրը հաղորդել է France-Presse գործակալությունը։ Մայիսին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հայտարարեց, որ հուլիսի 5-ից մինչև օգոստոսի վերջը Սեն գետի վրա կստեղծվի հանրային լողի երեք գոտի։ Մյուս գոտիներում լողալը կմնա արգելված։ «Հանրությունը վերջապես կարողացավ կրկին զգալ Սենում լողալու ուրախությունը», – […] ...
15:40 05.07.2025
Ձեր ամուր կամքով ու Ձեր ընտրությամբ մեր երկրում իշխանությունը պատկանում է Ձեզ` Հայաստանի Հանրապետության ժողովրդին, և դա անշրջելի է այլևս. ՏԿԵ նախարարՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության 30-ամյակի առթիվ: «Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա առիթով: Ձեր ամուր կամքով ու Ձեր ընտրությամբ մեր երկրում իշխանությունը պատկանում է Ձեզ` Հայաստանի Հանրապետության ժողովրդին և դա անշրջելի է այլևս: Ձեր ամուր կամքով և Ձեր ընտրությամբ Հայաստանը հիմա ավելի անկախ է, քան երբևէ, […] ...
15:28 05.07.2025
ՀՀ-ին անհրաժեշտ է նոր՝ ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն, որպեսզի ժողովուրդն այն համարի իրենը, իր հայրենիք-պետության մեջ ապրելու այն կանոնը, որն ինքն է ստեղծել. վարչապետՀայաստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյա հոբելյանի առթիվ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել տոնական միջոցառում: Վերջինիս ներկա են գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ: Շնորհավորական խոսքով հանդես են եկել վարչապետ Փաշինյանը, նախագահ […] ...
15:14 05.07.2025
ՀՀ ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է ԵԽ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի լիագումար նիստինՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 30-ից հուլիսի 4-ը Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի (ԽԿԿ/CPT) 117-րդ լիագումար նիստին` որպես Կոմիտեի` Հայաստանը ներկայացնող անդամ։ Նիստի շրջանակում հաստատվել է 2026 թվականի պարբերական այցերի ծրագիրը, ընդունվել են 2024 և 2025 թվականներին մի շարք երկրներ կատարված այցերի վերաբերյալ […] ...
14:54 05.07.2025
Արարատ Միրզոյանը մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանըԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ: ...