Կիրականացվեն արոտավայրերի բարելավմանը, ինտենսիվ, այդ թվում տոհմային անասնաբուծության զարգացմանն ուղղված ծրագրեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+20.65 oC

Կիրականացվեն արոտավայրերի բարելավմանը, ինտենսիվ, այդ թվում տոհմային անասնաբուծության զարգացմանն ուղղված ծրագրեր

19:35 12.06.2025

Վարչապետի հանձնարարականի կատարմամբ պայմանավորված՝ փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության և դրա կատարմանն ուղղված 2020-2022, 2023-2026 թվականների միջոցառումների ծրագրում։

Առաջարկվող փոփոխության նպատակն է երկու հիմնական (լոկոմոտիվ) ուղղություններով հստակ սահմանել միջոցառումները, այդ միջոցառումների իրականացման համար ֆինանսավորման աղբյուրներն ու ակնկալվող արդյունքները։ Միջոցառումների ծրագրում ավելացվել են մի շարք նոր միջոցառումներ՝ ուղղված արոտավայրերի բարելավմանը, ինտենսիվ, այդ թվում տոհմային անասնաբուծության զարգացմանը: Միջոցառումների իրականացումը կնպաստի սահմանված ուղղությունների զարգացմանը, ինչպես նաև ռազմավարությամբ նախանշված հիմնական ցուցանիշների ապահովմանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նեյմարն առաջարկ է ստացել Թուրքիայից

19:07 13.06.2025

Նեյմարն առաջարկ է ստացել Թուրքիայից

Բրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարը կարող է տեղափոխվել Թուրքիա, հայտնում է Fanatik-ը: 33-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ֆեներբահչեն»: Թուրքական ակումբը 1+1 ձևաչափով պայմանագիր է առաջարկել բրազիլացի աստղին: Նեյմարն ընթացիկ մրցաշրջանում «Սանթոսի» կազմում անցկացրել է 14 հանդիպում, որոնցում խփել է 3 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում: ...

Թեհրանում ՀՀ դեսպանությունը կապի մեջ է Իրանի իշխանությունների հետ հայերի շրջանում զոհերի և վիրավորների հարցով. ՀՀ ԱԳՆ

19:03 13.06.2025

Թեհրանում ՀՀ դեսպանությունը կապի մեջ է Իրանի իշխանությունների հետ հայերի շրջանում զոհերի և վիրավորների հարցով. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը պատասխանել է Իսրայելի հարվածների հետևանքով Իրանի հայերի շրջանում զոհերի և վիրավորների մասին «Արմենպրես»-ի հարցին՝ նշելով. «Թեհրանում ՀՀ դեսպանությունը կապի մեջ է Իրանի իշխանությունների հետ, տեղեկություններ լինելու պարագայում կհայտնենք»: Միայն Թեհրանի նահանգում Իսրայելի հարձակման հետևանքով, ըստ իրանական աղբյուրների, կան զգալի թվով զոհեր ու վիրավորներ։ Fars News գործակալության ոչ պաշտոնական […] ...

Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Մեքսիկայի ԱԳ նախարարի տեղակալի հետ

18:57 13.06.2025

Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Մեքսիկայի ԱԳ նախարարի տեղակալի հետ

Հունիսի 13-ին Նիցցայում՝ Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Մեքսիկայի ԱԳ նախարարի՝ բազմակողմ հարաբերությունների և մարդու իրավունքների հարցերով տեղակալ Էնրիկե Խավիեր Օչոա Մարտինեսի հետ: Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Մեքսիկա երկկողմ օրակարգային հարցեր՝ անդրադառնալով քաղաքական երկխոսության խթանման հեռանկարներին: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են բազմակողմ ձևաչափերում Հայաստանի և Մեքսիկայի միջև ձևավորված […] ...

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լատվիայի Սաեյմայի Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի հետ

18:52 13.06.2025

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լատվիայի Սաեյմայի Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 13-ին ընդունել է Լատվիայի Սաեյմայի Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Գունարս Կուտրիսի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել Հայաստան-Լատվիա միջխորհրդարանական կապերի զարգացմանը, ինչպես նաեւ ՀՀ-ԵՄ հարաբերություններին եւ Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցերը: Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային զարգացումներին: ...

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀԲ պատվիրակությանը

18:47 13.06.2025

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀԲ պատվիրակությանը

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը, որի կազմում էին Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կայուն զարգացման հարցերով տարածաշրջանային տնօրեն Սամեհ Վահբան և Համաշխարհային բանկի Կովկասի տարածաշրջանի տնօրեն Ռոլանդ Փրայսը: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը։ Հանդիպման սկզբում փոխվարչապետ Խաչատրյանը կարևորել է Հայաստանի և Համաշխարհային բանկի միջև համագործակցության խորացումն […] ...

Netflix-ը ՊՍԺ-ի մասին ֆիլմ կնկարի

18:42 13.06.2025

Netflix-ը ՊՍԺ-ի մասին ֆիլմ կնկարի

Հանրահայտ Netflix ընկերությունը փաստագրական սերիալ կթողարկի ֆրանսիական ՊՍԺ-ի հաղթական մրցաշրջանի մասին, հայտնում է RMC Sport-ը: Փարիզյան ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին հայտարարել է, որ ֆիլմը պատմելու է ակումբի ներքին խոհանոցի և Չեմպիոնների լիգայում գրանցած տրիումֆի մասին: Ֆիլմի շնորհանդեսը տեղի կունենա աշխարհի ակումբային առաջնությունից հետո: ...

BACK_TO_TOP