Իսպանական կրքերը և կանայք Պեդրո Ալմոդովարի ֆիլմերում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+15.09 oC

Իսպանական կրքերը և կանայք Պեդրո Ալմոդովարի ֆիլմերում

23:42 25.09.2018

Այսօր հանրահայտ իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարը նշում է իր 69-ամյակը: Նա ծնվել է 1949 թվականին իսպանական Կալսադա դե Կալատրավա փոքրիկ քաղաքում: Իր առաջին երկարամետրաժ ֆիլմը նկարահանել է 30 տարեկանում, իսկ ճանաչում ձեռք բերել 1984-ին նկարահանած «Ինչի՞ս է պետք սա» ֆիլմից հետո,  The New York Times-ը ֆիլմն անվանել է «փոքրիկ գլուխգործոց»:

Համաշխարհային ֆիլմարտադրությունում Պեդրո Ալմոդովարի ավանդը մեծ է, իր գործունեության ընթացքում նա նկարահանել է 20-ից ավելի համաշխարհային ճանաչման արժանացած ֆիլմեր, կրկնակի օսկարակիր է, ինչպես նաև բազում մրցանակներ ունի ամենահայտնի կինոփառատոններից:

Իր ֆիլմերում Ալմոդովարը առանձնակի ուշադրություն է դարձնում կանանց կերպարներին: Նրա ֆիլմերում կանայք անձնական դրամայի միջով են անցել և ճակատագրական դժվարին որոշումների առաջ են կանգնած:

«Ես զգում եմ, որ կարող եմ հետաքրքիր կլանող պատմություն ներկայացնել այն ժամանակ, երբ ֆիլմի գլխավոր հերոսը կին է: Իմ ֆիլմերում տղամարդու կերպարներ էլ կան, բայց ես կարծում եմ, որ իսպանական արվեստի մեջ կանայք ավելի բնական են, ավելի հստակ, ազդեցիկ ու արտահայտիչ»,- ասել է Պեդրո Ալմոդովարը NY Times-ին տված հարցազրույցում:

ShantNews.am-ը ներկայացնում է իսպանացի կինոռեժիսորի տպավորիչ ֆիլմերը:

«Վերադարձ»

Համարվում է իսպանացի դերասանուհի Պենելոպե Քրուզի մասնակցությամբ լավագույն ֆիլմերից մեկը: Հենց այս ֆիլմի համար նա առաջադրվել է «Օսկար»-ի՝ կնոջ լավագույն դերի համար և դարձել է առաջին իսպանացի դերասանուհին, որն առաջադրվել է «Օսկար»-ի:

Կինոքննադատների կարծիքով՝ ֆիլմի գլխավոր հերոսուհին իր հոգու խորքում ավելի շատ երանգներ ունի, քան աշնանային տերևները:

«Ամեն ինչ մորս մասին»

Սա Ալմոդովարի առաջին ֆիլմն էր, որ նվաճեց Կաննի կինոփառատոնը: Ռեժիսորը ֆիլմը նվիրել է բոլոր այն դերասանուհիներին, որոնք խաղում են, բոլոր այն կանանց, որոնք խաղում են, բոլոր այն տղամարդկանց, որոնք խաղում են կնոջ կերպարներ, բոլոր նրանց, ովքեր ցանկանում են մայր դառնալ, և իր մորը:

Ֆիլմում գլխավոր հերոսուհուն մարմնավորում է Սեսիլյա Ռոթը, որը համարվում է ռեժիսորի մուսաներից մեկը: «Ամեն ինչ իմ մոր մասին» ֆիլմում դերասանուհին մարմնավորում է որդեկորույս մոր, որը չնայած ծանր կորստին, կարողանում է կյանքի հանդեպ սերը չկորցնել:

«Կանայք նյարդային պոռթկման շեմին»

Այս ֆիլմի վերնագիրը լավագույնս արտահայտում է Ալմոդովարի սիրելի կանացի կերպարների հավաքական բնութագիրը: 1988-ին այս ֆիլմը Անտոնիո Բանդերասին և Ռոսսի դե Պալմային ճանաչում բերեց:

Հարցազրույցներից մեկում Ռոսսի դե Պալման նշել է, որ ռեժիսորը Մարիսայի կերպարը հատուկ իր համար է ստեղծել:

«Ես վայելում էի ֆիլմի նկարահանման յուրաքանչյուր վայրկյանը: Պեդրոյի հետ աշխատելը յուրահատուկ խաղ է: Նրա մոտ այնքան լավ են ստացվում ներկայացնել կանանց կերպարները, քանի որ նրա ընտանիքում մայրը շատ ազդեցիկ և ստեղծագործ կին է եղել, ընտանիքում մայրիշխանություն է եղել: Պեդրոն պաշտում է կանանց, հասկանում է մեր աշխարհը և ապրելակերպը»,- ասել է Ռոսսի դե Պալման:

«Իմ գաղտնիքի ծաղիկը»

Ֆիլմում գլխավոր հերոսուհի Լեոկադիային մարմնավորել է Մարիսա Պարեդեսը, որը մինչ այդ նկարահանվել է Ալմոդովարի ևս 5 ֆիլմում: Այս ֆիլմում նույնպես ներկայացվում է հերուսուհու անձնական դրաման, տարիքի հետ պայմանավորված խնդիրները՝ ամուսնու հետ հանգած հարաբերույթուններ, միայնության զգացում և ընկճախտ:

Կինոքննադատների կարծքով՝ այս ֆիլմը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ալմոդովարը հասկանում է  կնոջ հոգեբանությունը:

«Ջուլիետա»

Սա Ալմոդովարի նկարահանած վերջին ֆիլմն է: 2016-ին այն առաջադրվել է «Օսկար»-ի՝ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:

Ֆիլմում 55-ամյա Ջուլիետան երկար նամակ է գրում դստերը և պատմում է մի գաղտնիք, որը տարիներ շարունակ թաքցրել է:

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

22:59 05.07.2025

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

22:45 05.07.2025

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

BRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

22:29 05.07.2025

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

22:15 05.07.2025

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

Ամերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...

SHANTNEWS

22:00 05.07.2025

SHANTNEWS

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

21:50 05.07.2025

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...

BACK_TO_TOP