Կահիրեում տեղի է ունեցել ՀՀ անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+31.09 oC

Կահիրեում տեղի է ունեցել ՀՀ անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում

15:30 26.09.2018

Սեպտեմբերի 23-ին Եգիպտոսում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակին։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, միջոցառման հյուրերի թվում են եղել ԵԱՀ հնությունների նախարար Խալիդ ալ-Անանին, ներգաղթի և արտագաղթածների նախարար Նաբիլա Մաքրամը, բարձրաստիճան պետական պաշտոնյաներ, խորհրդարանի անդամներ, դեսպաններ և դիվանագետներ, քաղաքական և հասարակական գործիչներ, գործարարներ, լրագրողներ, եգիպտահայ համայնքի ներկայացուցիչներ։

Ողջույնի խոսքով հանդես է եկել Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը, որը նշել է, որ անկախությունից ի վեր Հայաստանի ձեռքբերումների և առկա մարտահրավերների, ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված բարեփոխումների մասին։

Անդրադառնալով հայ-եգիպտական միջպետական փոխհարաբերություններին՝ դեսպանն ընդգծել է, որ դրանց հիմքում երկու հինավուրց ժողովուրդների պատմամշակութային հարուստ ավանդույթներն են ու ամուր բարեկամությունը, և որ նախորդ տարի սեպտեմբերին Երևանում կայացած հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի գումարումը նոր լիցք հաղորդեց երկկողմ առևտրատնտեսական կապերին։ Արմեն Մելքոնյանն անդրադարձել է նաև հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին, ինչպես նաև Երևանի 2800-ամյակի կապակցությամբ նախատեսվող միջոցառումներին։

Նախօրեին ՀՀ դեսպանություն էր այցելել ԵԱՀ նախագահի անձնական ներկայացուցիչը, որը Հայաստանի անկախության տոնի առթիվ դեսպան Մելքոնյանին փոխանցել էր ԵԱՀ նախագահ Աբդել Ֆաթթահ էլ-Սիսիի ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները՝ ուղղված ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և բարեկամ հայ ժողովրդին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հուլիսի 1-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան

17:08 26.06.2025

Հուլիսի 1-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 1-ին` ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ...

Հնարավոր է` կարիերաս ավարտեմ «Ռեալում»․ Կուրտուա

17:05 26.06.2025

Հնարավոր է` կարիերաս ավարտեմ «Ռեալում»․ Կուրտուա

Բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան չի բացառել, որ մինչև կարիերայի ավարտը կարող է հանդես գալ Մադրիդի «Ռեալում», հաղորդում է AS-ը: «Հուսով եմ, որ կկարողանամ երկարաձգել պայմանագիրս։ Ես շատ երջանիկ եմ «Ռեալում», այստեղ խաղալը երազանք է: Ես լիովին ակումբի տրամադրության տակ եմ, նրանք գիտեն իմ մնալու ցանկության մասին: Հնարավոր է` կարիերաս ավարտեմ «Ռեալում»»,- ասել է Կուրտուան։ 33-ամյա […] ...

Մերձավանի բնակիչը հողամասում կանեփ էր աճեցնում. նախաձեռնվել է քրեական վարույթ

16:57 26.06.2025

Մերձավանի բնակիչը հողամասում կանեփ էր աճեցնում. նախաձեռնվել է քրեական վարույթ

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Արմավիրի մարզի Մերձավան գյուղի 37-ամյա բնակիչը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ: Համայնքային ոստիկանները հունիսի 24-ին Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ մերձավանցու հողամասում հայտնաբերվել է կանեփի 49 բույս։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում […] ...

Հայաստանում 2025-ի մայիսին արձանագրվել է աշխատատեղերի բացարձակ ռեկորդ. վարչապետ

16:50 26.06.2025

Հայաստանում 2025-ի մայիսին արձանագրվել է աշխատատեղերի բացարձակ ռեկորդ. վարչապետ

Հայաստանում մայիսին տնտեսական բավականին լավ ցուցանիշներ են արձանագրել: Այս մասին Կառավարության նիստում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այն իր նախնական դիտարկմամբ կարևոր է հետևյալով. «Կարծես թե որոշակի բարեփոխումների, հայեցակարգային մոտեցումների, ձևակերպումների, իհարկե, նաև մեր գործարար համայնքի և տնտեսական գործունեությամբ զբաղվող մեր հայրենակիցների գործունեության շնորհիվ մեր տնտեսությունը ճկունության որոշակի դրսևորումներ է ցուցադրում՝ արագ արձագանքելու իրադրություններին […] ...

Նա ընտրեց փողը և այլևս չպետք է հրավիրվի Գերմանիայի հավաքական․ Բասլերը՝ Սանեի մասին

16:44 26.06.2025

Նա ընտրեց փողը և այլևս չպետք է հրավիրվի Գերմանիայի հավաքական․ Բասլերը՝ Սանեի մասին

Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մարիո Բասլերը սուր քննադատության է ենթարկել Լերոյ Սանեին «Գալաթասարայ» տեղափոխվելու համար։ Այս մասին հայտնում է Frankfurter Rundschau-ն: «Սանեի քայլը ցույց տվեց նրա բնավորությունը: «Բավարիան» պետք է ուրախ լինի, որ նա հեռացավ: Լերոյը որևէ միջազգային տիտղոս չի նվաճելու «Գալաթասարայի» հետ: Նա ընտրեց փողը և այլևս չպետք է հրավիրվի Գերմանիայի հավաքական: Թուրքիայում Սանեն […] ...

ԻՀԿ-ի հռչակագիրը ստորագրած երկրների մի մասը հավաստիացնում է, որ դրա ձևակերպումները չեն համապատասխանում իրենց դիրքորոշմանը. Կոստանյան

16:37 26.06.2025

ԻՀԿ-ի հռչակագիրը ստորագրած երկրների մի մասը հավաստիացնում է, որ դրա ձևակերպումները չեն համապատասխանում իրենց դիրքորոշմանը. Կոստանյան

Հայաստանը քննարկումներ է անցկացնում Իսլամական համագործակցության կազմակերպության առանձին անդամ պետությունների հետ՝ կազմակերպության նախարարական վերջին համաժողովի շրջանակներում ընդունված «Ստամբուլի հռչակագրում» և Ադրբեջանի նախաձեռնությամբ ներկայացված բանաձևերում տեղ գտած ձևակերպումների առնչությամբ․ այդ երկրների մի մասը հավաստիացնում է, որ այդ փաստաթղթում տեղ գտած այս կամ այն ձևակերպումները չեն համապատասխանում իրենց պաշտոնական դիրքորոշմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների […] ...

BACK_TO_TOP