19:22 26.09.2018
1956 թվականի արտադրության Ford Thunderbird ավտոմոբիլը, որը 1926-1962թթ. վարել է դերասանուհի Մերիլին Մոնրոն ԱՄՆ-ում, վաճառքի է հանվել Julien’s Auctions-ի աճուրդում: Ավտոմեքենան, նախնական գնահատմամբ, 500 հազար դոլար է: Այս մասին տեղեկացնում է The Daily Telegraph թերթը:
Դերասանուհին մեքենան ձեռք է բերել դրամատուրգ և արձակագիր Արթուր Միլլերի հետ ամուսնությունից կես տարի առաջ: Այդ մեքենայով նրանք ժամանել են իրենց պսակադրությանը:
«Մերիլինը սիրում էր ավտոմեքենա վարել: Մենք նստում էինք կաբրիոլետը և սլանում քամուն ընդառաջ»,- պատմել է Մոնրոյի մտերիմներից մեկը:
Մոնրոն 6 տարի երթևեկել է այդ ավտոմեքենայով և դրանով անցել գրեթե 50 հազար կիլոմետր, իսկ այնուհետև այն նվիրել է դերասանական վարպետության իր ուսուցչի՝ Լի Սթրասբերգի 18-ամյա որդուն՝ Ջոնին:
20:52 05.05.2025
Թայվանում երկրաշարժ է գրանցվելԵրկուշաբթի օրը Թայվանի արևելյան ափին 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը։ Կենտրոնի տվյալներով՝ ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 18:53-ին Հուալիեն շրջանի ափամերձ գոտում։ Էպիկենտրոնի խորության մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվել։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
20:50 05.05.2025
Կասպեր Ռուդը` Մադրիդի «Մասթերսի» հաղթողԿասպեր Ռուդը դարձել է Մադրիդի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի հաղթող։ Նորվեգացի թենիսիստը եզրափակչում 7-5, 3-6, 6-4 հաշվով հաղթել է Ջեք Դրեյփերին (Մեծ Բրիտանիա, 5-րդ ռակետ)։ 26-ամյա Ռուդը կարիերայում առաջին անգամ է «Մասթերս» շարքի մրցաշարի տիտղոս նվաճել և ATP-ի դասակարգման աղյուսակում 1000 միավոր վաստակելու շնորհիվ 15-ից բարձրացել է 7-րդ տեղ։ ...
20:45 05.05.2025
Բոլոր 133 կարդինալները, որոնք պետք է ընտրեն Հռոմի հաջորդ պապին, ժամանել են ՀռոմԲոլոր 133 կարդինալները, որոնք պետք է ընտրեն Հռոմի հաջորդ պապին, ժամանել են Հռոմ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մայիսի 5-ին հայտնել է Vatican News-ը։ «Աշխարհի տարբեր անկյուններից ժամանած բոլոր 133 կարդինալները գտնվում են Հռոմում», – նշվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ նոր Հռոմի պապի ընտրության կոնկլավը կգումարվի Վատիկանում մայիսի 7-ին։ Կոնկլավի մասնակիցները պետք է օրը մի […] ...
19:54 05.05.2025
«Պիզան» 34 տարի անց վերադարձել է Ա Սերիա«Պիզան» հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Իտալիայի Ա Սերիայում։ Տոսկանական ակումբը Բ Սերիայի 37-րդ տուրում մրցակցի դաշտում 0-1 հաշվով պարտվել է «Բարիին», սակայն նվաճել է ուժեղագույնների խմբի ուղեգիր։ Ֆիլիպո Ինձագիի գլխավորած թիմն առաջնության ավարտից երկու տուր առաջ 9 միավորով առաջ է երրորդ տեղը զբաղեցնող «Սպեցիայից»։ «Պիզան» ունի 72, «Սպեցիան»` 63 միավոր։ «Պիզան» Ա Սերիայի ուղեգիր է […] ...
19:50 05.05.2025
50-ամյա տղամարդը այգի էր նետել հրազենը. նա ձերբակալվել էՀամայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բերդ քաղաքի 50-ամյա բնակիչն առանձնատանը ապօրինի զենք-զինամթերք է պահում: Տեղեկությունը ստուգելու նպատակով համայնքային ոստիկանները մեկնել են նշված հասցե: 50-ամյա տանտերը պատուհանից այգի է նետել հրազեն, ինչը նկատվել է ոստիկանների կողմից: Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Բերդի քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, […] ...