Վարչապետի գլխավոր խորհրդականի հայտարարագրած ունեցվածքը․ «Փաստ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+31.09 oC

Վարչապետի գլխավոր խորհրդականի հայտարարագրած ունեցվածքը․ «Փաստ»

09:23 27.09.2018

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Ա. Գասպարյանը անշարժ և շարժական գույք չի հայտարարագրել:

Վարչապետի գլխավոր խորհրդականի դրամական միջոցները պաշտոնն ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 400 000 ՀՀ դրամ:

Արսեն Գասպարյանի եկամուտները գոյացել են աշխատավարձից: 2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտը կազմել է 9000 ԱՄՆ դոլար:

Նշենք, որ Արսեն Գասպարյանը վարչապետի գլխավոր խորհրդական է նշանակվել հուլիսի 30–ին: Նորանշանակ խորհրդականը նախկինում ՀՀ ԱԳՆ–ում մի շարք պաշտոններ է զբաղեցրել: 1991– 1993 թթ. եղել է ՀՀ ԱԳՆ Մերձավոր եւ Միջին Արևելքի վարչության Թուրքիայի բաժնի երրորդ քարտուղարը, 1993–1996 թթ. եղել է ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի վարչության Թուրքիայի բաժնի վարիչը: 1992– 1997թթ. եղել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների ՀՀ պատվիրակության անդամ: 1996–1998թթ. Ա. Գասպարյանը եղել է ՀՀ ԱԳՆ խոսնակը և հասարակայնության հետ կապերի վարչության պետը»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՏԿԵ նախարարն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին

17:22 26.06.2025

ՏԿԵ նախարարն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ և Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի կատարման ընթացքին։ Քննարկվել են Էներգետիկ, տրանսպորտային, ջրային ոլորտին վերաբերող մի շարք հարցեր։ Առանձին անդրադարձ է կատարվել ավիացիոն ոլորտին, այս պահին այդ ուղղությամբ ընթացող […] ...

Օգոստոսի 12-ից մինչև հոկտեմբերի 3-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

17:14 26.06.2025

Օգոստոսի 12-ից մինչև հոկտեմբերի 3-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

Գործադիրի որոշմամբ օգոստոսի 12-ից մինչև հոկտեմբերի 3-ը ներառյալ՝ կհայտարարվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ: Որոշմամբ սահմանվել է, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով: Հայտարարված վարժական […] ...

Հուլիսի 1-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան

17:08 26.06.2025

Հուլիսի 1-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 1-ին` ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ...

Հնարավոր է` կարիերաս ավարտեմ «Ռեալում»․ Կուրտուա

17:05 26.06.2025

Հնարավոր է` կարիերաս ավարտեմ «Ռեալում»․ Կուրտուա

Բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան չի բացառել, որ մինչև կարիերայի ավարտը կարող է հանդես գալ Մադրիդի «Ռեալում», հաղորդում է AS-ը: «Հուսով եմ, որ կկարողանամ երկարաձգել պայմանագիրս։ Ես շատ երջանիկ եմ «Ռեալում», այստեղ խաղալը երազանք է: Ես լիովին ակումբի տրամադրության տակ եմ, նրանք գիտեն իմ մնալու ցանկության մասին: Հնարավոր է` կարիերաս ավարտեմ «Ռեալում»»,- ասել է Կուրտուան։ 33-ամյա […] ...

Մերձավանի բնակիչը հողամասում կանեփ էր աճեցնում. նախաձեռնվել է քրեական վարույթ

16:57 26.06.2025

Մերձավանի բնակիչը հողամասում կանեփ էր աճեցնում. նախաձեռնվել է քրեական վարույթ

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Արմավիրի մարզի Մերձավան գյուղի 37-ամյա բնակիչը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ: Համայնքային ոստիկանները հունիսի 24-ին Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ մերձավանցու հողամասում հայտնաբերվել է կանեփի 49 բույս։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում […] ...

Հայաստանում 2025-ի մայիսին արձանագրվել է աշխատատեղերի բացարձակ ռեկորդ. վարչապետ

16:50 26.06.2025

Հայաստանում 2025-ի մայիսին արձանագրվել է աշխատատեղերի բացարձակ ռեկորդ. վարչապետ

Հայաստանում մայիսին տնտեսական բավականին լավ ցուցանիշներ են արձանագրել: Այս մասին Կառավարության նիստում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այն իր նախնական դիտարկմամբ կարևոր է հետևյալով. «Կարծես թե որոշակի բարեփոխումների, հայեցակարգային մոտեցումների, ձևակերպումների, իհարկե, նաև մեր գործարար համայնքի և տնտեսական գործունեությամբ զբաղվող մեր հայրենակիցների գործունեության շնորհիվ մեր տնտեսությունը ճկունության որոշակի դրսևորումներ է ցուցադրում՝ արագ արձագանքելու իրադրություններին […] ...

BACK_TO_TOP