Սփյուռքի նախարարը Կահիրեում մասնակցել է եգիպտահայերի մեծարմանը նվիրված միջոցառմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+31.09 oC

Սփյուռքի նախարարը Կահիրեում մասնակցել է եգիպտահայերի մեծարմանը նվիրված միջոցառմանը

10:30 27.09.2018

Սեպտեմբերի 26-ին սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը Կահիրեի պետական թատրոնում մասնակցեց Եգիպտոսի ներգաղթի և եգիպտացի արտագաղթածների նախարար Նաբիլա Մաքրամի անմիջական աջակցությամբ նախաձեռնված՝ հայկական սփյուռքի ամենահին համայնքներից մեկի՝ եգիպտահայերի մեծարմանը նվիրված միջոցառմանը: Նախարար Նաբիլա Մաքրամը ևս ներկա էր երեկույթին: Միջոցառմանը մասնակցում էին նաև դեսպաններ, հյուպատոսներ, եգիպտացի բարձրաստիճան պաշտոնյաներ, հոգևոր, հասարակական ու մշակութային գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ողջունելով ներկաներին՝ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը բարձր գնահատեց նման բացառիկ միջոցառման կազմակերպումը:

«Կարծում եմ՝ սա վկայությունն է այն բանի, որ հայերը, որ երկրում էլ բնակություն են հաստատել, փորձել են իրենց ներդրումն ունենալ տվյալ երկրի զարգացման գործում: Եգիպտոսը, թերևս, բացառություն չէ։ Համոզված եմ՝ եգիպտական կողմի նման նախաձեռնությունը մեծ ոգևորություն կառաջացնի հայ համայնքում և առավել կջերմացնի Հայաստան-Եգիպտոս բարեկամությունը»,- նշեց Մխիթար Հայրապետյանը:

Նախարարն ընդգծեց նաև, որ հայերի համար Եգիպտոսն այն երկիրն է, որ առաջիններից իր դռները բացեց հայ ժողովրդի հայրենազրկված զավակների առջև:

«Մենք երբեք չենք մոռանա դա: Այդ հայերի սերունդները, լինելով ձեր երկրի լիիրավ քաղաքացիներ, միաժամանակ օժտված են իրենց ազգային ինքնությունը, լեզուն, կրոնը և ավանդույթները պահպանելու համար բոլոր անհրաժեշտ միջոցներով։ Նրանք մեր երկու բարեկամ երկրներին միմյանց շաղկապող կարևորագույն օղակներից են։ Դարերի ընթացքում հայերը շարունակաբար իրենց ավանդն են ունեցել Եգիպտոսի զարգացման գործում։ Եգիպտահայ համայնքը մշտապես վայելել է Եգիպտոս պետության և եգիպտացիների հարգանքը»,- ընդգծեց սփյուռքի նախարարը:

Մխիթար Հայրապետյանն անդրադարձավ նաև հայաստանյան թավշյա հեղափոխությանը, ներկայացրեց հետհեղափոխական Հայաստանի տեսլականը:

«Վստահ եմ, որ բոլորդ հետևել եք Հայաստանում իրականացված թավշյա, ոչ բռնի, սիրո ու համերաշխության հեղափոխությանը: Այսօր մենք ունենք ժողովրդավարության ուղով քայլող, մարդուն և օրենքի գերակայությունը բարձրագույն արժեք հռչակած պետություն, որի ղեկավարությունը փորձում է անել լավագույնը՝ յուրաքանչյուր բնակչի համար: Այս բարեփոխումների ճանապարհին սփյուռքը դարձյալ կանգնեց մեր թիկունքին: Սակայն սիրելինե՛րս, ասել ու դարձյալ ասում եմ՝ այսուհետև Հայաստանը ևս ձեր կողքին է, ձեր թիկունքին, այսուհետև մենք ևս փորձելու ենք ձեզ համար անել հնարավոր լավագույնը: Մենք արեցինք մեր քայլը: Սակայն մեր քայլով մենք բացեցինք ճանապարհ, որով ամեն օր պիտի քայլենք: Եվ ո՞րն է լինելու այդ քայլերի հաջորդականությունը: Հայաստան-սփյուռք գործակցության մեջ, ես կարծում եմ, առաջին քայլը՝ լիակատար փոխճանաչության քայլն է: Ի վերջո, սփյուռքի հետ միասին մենք հավատացել ենք, որ կարող ենք փոխել իրականությունը, որ կարող ենք անել գրեթե անհնարինը, որ կարող ենք պայքարել ու ասել ո՛չ կոռուպցիային, ո՛չ ամենաթողությանը, ո՛չ անօրինականությանը, ո՛չ թալանին, ո՛չ սփյուռքը որպես բանկոմատ ընկալելու տրամաբանությանը»,- նշեց սփյուռքի նախարարը:

Մխիթար Հայրապետյանը նաև շեշտեց, որ այսօր սփյուռքի ու Հայաստանի երազանքները համընկնում են՝ ունենալ հզոր հայրենիք, համախմբված համահայկական ներուժ ու իրեն հայ համարող, հայ զգացող սփյուռք:

«Ու այս երազանքերն իրականություն կդառնան, եթե մենք ուղիղ նայենք իրար աչքերի մեջ, նայենք անկեղծ՝ ընդհանուր օրակարգով, միասնական հայացքներով ու առողջ քննադատությամբ: Եկեք ապացուցենք, որ հզոր Հայաստան, միասնական սփյուռք բանաձևը զուտ հերթապահ ձևակերպում չէ: Եվ ուրեմն՝ կեցցե՜ Հայաստանը, կեցցե՜ սփյուռքը, կեցցե՜նք մենք, որ ապրում ենք բոլորովին այլ իրականության մեջ»,- իր խոսքն ամփոփեց ՀՀ սփյուռքի նախարարը:

Երեկոյի ընթացքում հայկական և եգիպտական ժողովրդական կատարումներով հանդես եկան Կահիրեի «Արաքս» երգչախումբը, «Սարդարապատ» և «Զանգեզուր» պարախմբերը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՏԿԵ նախարարն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին

17:22 26.06.2025

ՏԿԵ նախարարն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ և Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի կատարման ընթացքին։ Քննարկվել են Էներգետիկ, տրանսպորտային, ջրային ոլորտին վերաբերող մի շարք հարցեր։ Առանձին անդրադարձ է կատարվել ավիացիոն ոլորտին, այս պահին այդ ուղղությամբ ընթացող […] ...

Օգոստոսի 12-ից մինչև հոկտեմբերի 3-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

17:14 26.06.2025

Օգոստոսի 12-ից մինչև հոկտեմբերի 3-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

Գործադիրի որոշմամբ օգոստոսի 12-ից մինչև հոկտեմբերի 3-ը ներառյալ՝ կհայտարարվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ: Որոշմամբ սահմանվել է, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով: Հայտարարված վարժական […] ...

Հուլիսի 1-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան

17:08 26.06.2025

Հուլիսի 1-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 1-ին` ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ...

Հնարավոր է` կարիերաս ավարտեմ «Ռեալում»․ Կուրտուա

17:05 26.06.2025

Հնարավոր է` կարիերաս ավարտեմ «Ռեալում»․ Կուրտուա

Բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան չի բացառել, որ մինչև կարիերայի ավարտը կարող է հանդես գալ Մադրիդի «Ռեալում», հաղորդում է AS-ը: «Հուսով եմ, որ կկարողանամ երկարաձգել պայմանագիրս։ Ես շատ երջանիկ եմ «Ռեալում», այստեղ խաղալը երազանք է: Ես լիովին ակումբի տրամադրության տակ եմ, նրանք գիտեն իմ մնալու ցանկության մասին: Հնարավոր է` կարիերաս ավարտեմ «Ռեալում»»,- ասել է Կուրտուան։ 33-ամյա […] ...

Մերձավանի բնակիչը հողամասում կանեփ էր աճեցնում. նախաձեռնվել է քրեական վարույթ

16:57 26.06.2025

Մերձավանի բնակիչը հողամասում կանեփ էր աճեցնում. նախաձեռնվել է քրեական վարույթ

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Արմավիրի մարզի Մերձավան գյուղի 37-ամյա բնակիչը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ: Համայնքային ոստիկանները հունիսի 24-ին Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ մերձավանցու հողամասում հայտնաբերվել է կանեփի 49 բույս։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում […] ...

Հայաստանում 2025-ի մայիսին արձանագրվել է աշխատատեղերի բացարձակ ռեկորդ. վարչապետ

16:50 26.06.2025

Հայաստանում 2025-ի մայիսին արձանագրվել է աշխատատեղերի բացարձակ ռեկորդ. վարչապետ

Հայաստանում մայիսին տնտեսական բավականին լավ ցուցանիշներ են արձանագրել: Այս մասին Կառավարության նիստում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այն իր նախնական դիտարկմամբ կարևոր է հետևյալով. «Կարծես թե որոշակի բարեփոխումների, հայեցակարգային մոտեցումների, ձևակերպումների, իհարկե, նաև մեր գործարար համայնքի և տնտեսական գործունեությամբ զբաղվող մեր հայրենակիցների գործունեության շնորհիվ մեր տնտեսությունը ճկունության որոշակի դրսևորումներ է ցուցադրում՝ արագ արձագանքելու իրադրություններին […] ...

BACK_TO_TOP