«Ում ինչ ասում ենք, պարո՛ն Սարգսյան, ասում է՝ ես կապ չունեմ, ու Ձեր նկարն է ցույց տալիս». Էդմոն Մարուքյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+28.09 oC

«Ում ինչ ասում ենք, պարո՛ն Սարգսյան, ասում է՝ ես կապ չունեմ, ու Ձեր նկարն է ցույց տալիս». Էդմոն Մարուքյան

14:01 17.04.2018

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը վարչապետի ընտրության համար հրավիրված հատուկ նիստի ժամանակ ասել է, որ ինքը շատ է քննադատել վերջին բարեփոխումները, բայց և պարզել է, որ մի լավ կետ, այնուամենայնիվ, կա:

«Առաջին անգամ այս 6 տարվա մեջ, որ ես պատգամավոր եմ, Սերժ Սարգսյանն այստեղ է, կարող եմ հարց տալ, մենք կարող ենք թիվ մեկ պատասխանատուին ասել, թե ինչ է տեղի ունենում, թե չէ ում ինչ ասում ենք, պարո՛ն Սարգսյան, ասում է՝ ես կապ չունեմ, ու Ձեր նկարն է ցույց տալիս: Կան ֆեյք պաշտանյաներ: Ինչքան Դուք բարեփոխում եք արել, այնքան Հայաստանը ռեգրեսիա է ապրել, և պարո՛ն Սարգսյան, վերջին անգամ Դուք «Հայլուր» ե՞րբ եք նայել, Ձեզ դո՞ւր է գալիս այն, որ առողջապահության նախարարն ամեն ինչ անում է, որ մարդկանց համար վատ լինի կամ տրանսպորտի նախարարը թիվ մեկ խնդիրն աջ ղեկն է համարում, որտեղի՞ց եք գտնում այդ մարդկանց»,- ասել է Էդմոն Մարուքյանը։

Ըստ Մարուքյանի՝ խնդիրն այն է, որ մարդիկ էլ չեն հավատում, որ Սերժ Սարգսյանը վարչապետ դառնալուց հետո էլ որևէ բան կփոխի, իսկ միակ տուժող մարդը Գալուստ Գրիգորիչն է:

«Մարդիկ գիտեն, որ երբ դառնաք վարչապետ, էլի արտաքին գործերի նախարար նշանակելու եք Էդվարդ Նալբանդյանին, որն ուղղակի ձախողում է արտաքին քաղաքականությունը, նշանակելու եք նույն տրանսպորտի և կապի նախարարին»,- հավելել է Մարուքյանը: 

Մարուքյանը նաև ասել է, որ իրենք եկել են ասելու, որ դեմ են Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալուն, եկել են ասելու, որ կա երկու աշխարհ՝ մեկն այն է, որտեղ ապրում է Սերժ Սարգսյանը, մյուսը՝ իրականությունը, որտեղ բոլորն են ապրում:

Վերջում Էդմոն Մարուքյանն ասել է Սերժ Սարգսյանին.

«Բարի գալուստ Լուսավոր Հայաստան»:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանը

23:59 05.08.2025

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանը

Օգոստոսի 5-ից 7-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կանցկացվի 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հայաստանից մասնակցում են 26 շախմատիստներ. Դավիթ Ալեքսանյան՝ մինչև 18 տարեկան Ալլեն Հակոբյան՝ մինչև 18 տարեկան Վաչե Հովակիմյան՝ մինչև 16 տարեկան Վալտեր Գյուրջինյան՝ մինչև 16 տարեկան Մանվել Առաքելյան՝ մինչև 14 տարեկան Ալեքսանդր Ավանեսյան՝ […] ...

JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցը

23:53 05.08.2025

JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցը

Իսրայելի անվտանգության կաբինետը օգոստոսի 7-ին կհավաքվի՝ քննարկելու ամբողջ Գազայի հատվածի «լիակատար ռազմական գրավումը», այդ թվում՝ այն տարածքների, որտեղ կարող են պատանդներ պահվել, հաղորդում է The Jerusalem Post-ը՝ առանց աղբյուրներին հղում անելու։ Ըստ թերթի՝ անվտանգության կաբինետը հրավիրելու որոշումը կայացվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի և շտաբի պետ Էյալ Զամիրի միջև անցկացված փակ […] ...

Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի Ռուսաստան

23:43 05.08.2025

Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի Ռուսաստան

ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը այս շաբաթ կայցելի Ռուսաստան, սակայն հրաժարվել է բացահայտել օրակարգը։ «Նախևառաջ, նախագահն (խմբ. ԱՄՆ Դոնալդ Թրամփը) անկասկած նշել է, որ հատուկ բանագնաց Ուիտկոֆը այս շաբաթ կմեկնի Ռուսաստան։ Մենք կարող ենք դա հաստատել։ Ես ձեզ համար որևէ մանրամասներ չունեմ այն մասին, թե ինչ է դա ներառելու», […] ...

Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը

23:35 05.08.2025

Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը

Հանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք […] ...

Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ Ավինյան

23:22 05.08.2025

Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է․ «Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոց

23:13 05.08.2025

Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոց

Օգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ […] ...

BACK_TO_TOP