2011 թ.-ից որևէ հայ պաշտոնյա չէր այցելել Հալեպ. Մխիթար Հայրապետյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+17.09 oC

2011 թ.-ից որևէ հայ պաշտոնյա չէր այցելել Հալեպ. Մխիթար Հայրապետյան

22:58 01.10.2018

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը պատմել է Մերձավոր արևելք կատարած այցի մասին:

«Սիրիայում եղել ենք 3 քաղաքներում, իսկ Եգիպտոսում և Լիբանանում 2 քաղաքներում: Յուրաքնչյուր երկրի հայ համայնք ունի իր յուրահատկությունը: Սկսեմ Սիրիայից. ես միշտ ակնարկել եմ, որ մտադիր եմ առաջին այցս կատարել ծանր վիճակում գտնվող հայ համայնք: Ընտրվեց սեպտեմբերի 21-ը, որպեսզի ես ՀՀ անկախության 27 ամյակը նշեմ հայկական սփյուռքի մայր գաղութում՝ Հալեպում: Ցավով եմ ասում, բայց 2011 թ.-ից որևէ հայ պաշտոնյան չէր այցելել Հալեպ: Հիմնականում 2 նպատակ կար՝ ծանոթանալ համայնքի ներկա վիճակին: Ի հեճուկս ռազմական գործողություններին՝ ունենք այնտեղ մի քանի հազարանոց համայնք, բայց եթե լիներ նույնիսկ մեկ հայ, ես պիտի աշխատեմ նրա հետ: Իմ աչքերով տեսա ավիրված քաղաքներ և բնակավայրեր. Հոմսը ընհանրապես չկար, Հալեպը կիսով չափ ավիրված էր: Այն հայկական թաղամասերը, որոնք որոշակիորեն կանգնուն էին մնացել, այնտեղ հայերը ապրում և ստեղծագործում են»,- նշել է նախարարը:

Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ տներ, արհեստանոցներ հաճախելով շփվել է մարդկանց հետ և հասկացել, որ նրանցից յուրաքանչյուրը մեկին կորցրել է. մեկին կամ մի ամբողջ ընտանիք:

Նախարարը նշեց, որ համայնքը կանգնած է վերացման եզրին, քանի որ մարդիկ սկսում են հեռանալ:

«Իդլիբը շատ մոտ է Հալեպին, իսկ այնտեղ սկսվեցին ռազմական գործողություններ, և մեր նպատակն էր, որ այցը կայանար. ես մտածեցի՝ ուրիշ էլ ով, եթե ոչ սփյուռքի նախարարը խիտի այցելի Հալեպ: Տպավորությունս հակասական էր՝ մեծ տխրություն ու ցավ, մյուս կողմից ես հիացած եմ մարդկային կամքի ուժով»,- նշել է նախարարը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչություններն ամփոփում են մարտ և ապրիլ ամիսները

12:12 06.05.2025

Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչություններն ամփոփում են մարտ և ապրիլ ամիսները

ՆԳՆ փրկարար ծառայության ենթակա ստորաբաժանումների կողմից մարտ և ապրիլ ամիսների ընթացքում հանրապետության բոլոր մարզերում կազմակերպվել և անց են կացվել մի շարք դասընթացներ և ուսումնավարժանքներ՝ ուղղված տարբեր արտակարգ իրավիճակներում բնակչության պատրաստվածության բարձրացմանը: Մարտ ամիսը հատկապես նշանավորվել է քաղաքացիական պաշտպանությանն ուղղված միջոցառումներով, բայց միևնույն ժամանակ երկու ամիսների ընթացքում ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների ենթակա ստորաբաժանումների կողմից շուրջ […] ...

Խորհրդարանը սկսել է հերթական նիստերի աշխատանքը. քննարկվել է ԲԴԽ անդամի ընտրության հարցը

12:05 06.05.2025

Խորհրդարանը սկսել է հերթական նիստերի աշխատանքը. քննարկվել է ԲԴԽ անդամի ընտրության հարցը

Ազգային ժողովը մայիսի 6-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մայիսի 6-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: ԱԺ որոշմամբ հերթական նիստերի օրակարգում ընդգրկված որոշ հարցերի քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո` քսանչորս ժամվա ընթացքում: Խորհրդարանը […] ...

SHANTNEWS

12:00 06.05.2025

SHANTNEWS

Եղեգիս բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ

11:46 06.05.2025

Եղեգիս բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Մայիսի 7-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Եղեգիս բնակավայրում և միջնակարգ  դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

ՀԱՄԱՍ-ն անիմաստ է համարում Իսրայելի հետ զինադադարի բանակցությունները

11:34 06.05.2025

ՀԱՄԱՍ-ն անիմաստ է համարում Իսրայելի հետ զինադադարի բանակցությունները

Պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժումը կարծում է, որ անիմաստ է շարունակել հրադադարի շուրջ բանակցությունները Իսրայելի հետ , քանի դեռ շարունակվում է հակամարտությունը և անկլավի շրջափակումը։ Այս մասին հայտարարել է շարժման քաղբյուրոյի անդամ Բասեմ Նաիմը։ «Անիմաստ է բանակցել կամ քննարկել հրադադարի նոր առաջարկներ, քանի դեռ Գազայի հատվածում շարունակվում է սովի պատերազմը, ոչնչացման պատերազմը», – ֆրանսիական AFP-ին ասել […] ...

Իրազեկում․ նույնականացման քարտ ստանալու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել migration.e-gov.am հարթակում

11:23 06.05.2025

Իրազեկում․ նույնականացման քարտ ստանալու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել migration.e-gov.am հարթակում

Նույնականացման քարտ (ID card) ստանալու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել migration.e-gov.am հարթակում Հարգելի’ քաղաքացիներ, եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու համար անհրաժեշտ է ունենալ նույնականացման քարտ (ID card): «Հորդորում ենք նախապես գրանցվել migration.e-gov.am կայքի «Նույնականացման քարտի տրամադրում» բաժնում, ընտրել ազատ օրն ու ժամը և մոտենալ սպասարկման։ Մարզերում իրականացվում է նաև կենդանի հերթի ձևաչափով սպասարկում։ Կարող եք մոտենալ […] ...

BACK_TO_TOP