18:50 20.04.2018
Բելգիացի ավելի քան երկու տասնյակ պատգամավորներ հայտարարություն են տարածել՝ իրենց մտահոգությունը հայտնելով Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախ այցելելու համար «Ինտերպոլ»-ին դիմելու առնչությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են Հայ դատի Եվրոպայի գրասենյակից:
Ներկայացնում ենք հաղորդագրությունն ամբողջությամբ:
«Ափսոսում ենք, որ ադրբեջանական իշխանությունները ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետեանին «Ինտերպոլ»-ի ձերբակալման միջազգային արտոնագիր են ներկայացրել՝ Լեռնային Ղարաբաղ/Արցախ այցելելու համար: Եվրոպայի Հայ Դատի գրասենյակը հանրային նշանակության կազմակերպություն է, որի գործունեությունն ուղղված է քաղաքացիական ակտիվության միջոցով հանրային տեղեկացվածության բարձրացմանը։
Չնայած Միջազգային իրավունքում նախատեսված չեն իրավապատասխանատվության համապատասխան հիմքեր, որոնք կարող են որևէ մեկի համար Լեռնային Ղարաբաղ այցելելու արգելք հանդիսանալ, ադրբեջանական իշխանությունները վախի մթնոլորտ ստեղծելու նպատակ են հետապնդում և փորձում են քրեականացնել նման այցերը։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա։ Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ ուղղված մեկուսացման քաղաքականության պարտադրումը խախտում է նրանց՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում ամրագրված հիմնարար իրավունքները և կառուցողական չէ հակամարտության կարգավորման հարցում։
Մենք համոզված ենք, որ «Ինտերպոլ»-ը չպիտի քաղաքական հետապնդման կամ ահաբեկման հարթակ դառնա։ Մենք ընդսմին ընդգծում ենք, որ հակամարտության տևական կարգավորման հնարավոր է հասնել միայն երկու կողմերի միջև անկողմնակալ երկխոսության միջոցով ՝ ներգրավելով նաև Լեռնային Ղարաբաղի/Արցախի ժողովրդին»:
23:59 14.05.2025
20 տարվա դադարից հետո՝ մետրոպոլիտենում փոխարինվել են անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող համակարգերԵրևանի մետրոպոլիտենում իրականացվել են արդիականացման աշխատանքներ, որոնք առաջին հայացքից տեսանելի չեն, բայց առանցքային են յուրաքանչյուր երևանցու անվտանգության համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Առաջին անգամ 20 տարվա ընթացքում փոխարինվել են սլաքային փոխադրիչները՝ այն համակարգերը, որոնք ապահովում են գնացքների անվտանգ անցումը մեկ գծից մյուսը։Դրանց անխափան աշխատանքից է կախված մետրոպոլիտենի հուսալի և […] ...
23:58 14.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:46 14.05.2025
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման գործընթացըՄիացյալ Նահանգները սկսել է հանել Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները, այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «ԱՄՆ ֆինանսների նախարարությունը քայլեր է ձեռնարկում պատժամիջոցները մեղմելու ուղղությամբ՝ Սիրիան կայունացնելու և խաղաղության հասնելու համար», – գրել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավարը։ Մայիսի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները […] ...
23:34 14.05.2025
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, և Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա են գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին, որով բացվել է հոբելյանական համերգների շարքը։ Համերգի հատուկ հյուրն է եղել աշխարհահռչկա դաշնակահար Յուջա Վանգը. նա հանդես է եկել Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Տարվա ընթացքում նախատեսվում են համերգներ այլ հռչակավոր երաժիշտ կատարողների և […] ...
23:27 14.05.2025
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն ՀագիվարայինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր համակարգի LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարային, ով Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակակիրն է: Վարչապետը բարձր է գնահատել Յոշիակի Դեյմոն Հագիվարայի ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում և նշել, որ նա իր գործունեությամբ օրինակ է ոլորտում գործունեություն ծավալելու […] ...
23:18 14.05.2025
Երևանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը կհիմնանորոգվիԵրևանի Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը, որը կառուցումից ի վեր չէր վերանորոգվել, Երևանի քաղաքապետարանի ծրագրով ընթացիկ տարում հիմնովին կվերանորոգվի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ֆիզկուլտուրայի դասերն այսօր անցկացվում են անմխիթար պայմաններում։ Ծրագիրը հնարավորություն կտա աշակերտների համար ապահովել ժամանակակից պայմաններ՝ ստեղծելով նոր ու հարմարավետ կրթական միջավայր: ...