21:10 03.10.2018
Անի խոշորացված համայնքի ղեկավարի նստավայրը երեկվանից դարձել է Մարալիկի մշակույթի տունը: Մոտ մեկ ամիս է՝ համայնքում բողոքի ակցիաներ են՝ ղեկավար Արտակ Գևորգյանի հրաժարականի պահանջով: Հիմա էլ ցուցարարները որոշել են փակել համայնքապետարանի շենքի բոլոր մուտքերը: Համայնքի ղեկավարն ու աշխատակազմը, գնալու տեղ չունենալով, տեղափոխվել են հարևանությամբ գտնվող մշակույթի տան շենք:
Մշակույթի տուն տեղափոխվելու որոշում կայացրել են երեկ, երբ, ըստ Արտակ Գևորգյանի, ինքը փորձել է մտնել քաղաքապետարան, բայց ցուցարարները թույլ չեն տվել: Ըստ նրա՝ բողոքավորների հետ քաշքշուկի ընթացքում վնասել է ձեռքը, այս մասին իրավապահներին է տեղյակ պահել:
«Պարզ զգացվում է, որ մարդկանց մեջ առաջացել է առիթից, ժամանակի շնչից օգտվելու հնարավորություն, որ ձգտեն այս պահին իրենց համար հող հարթել: Երեկ փորձել եմ աշխատակազմի հետ մտնել համայնքապետարան: Կատարվել են բռնություններ՝ ձեռքի վնասում, հագուստի ճղում: Դիմել եմ պատկան ատյաններին և տարածքային կառավարման նախարարին, դիմել եմ Շիրակի մարզպետին ու հանրապետության ոստիկանապետին, որպեսզի օրենքի սահմաններում և ՀՀ Սահմանադրության դրույթների համարժեք ապահովեն ՏԻՄ գործունեությունը: Սա ընդամենը ոտնձգություն է՝ բռնություն ՏԻՄ-ի հանդեպ »,- SHANTNEWS.AM-ի թղթակցի հետ զրույցում նշել է Անի համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանը:
Ցուցարարները համայնքի ղեկավարի հայտարարությունները ուռճացված են համարում: Իրենք շարունակելու են փակ պահել համայնքապետարանի շենքը ու պահանջում են համայնքի ղեկավարի հրաժարականը: Հիշեցնենք, որ ցուցարարներին են միացել Անի համայնքի ավագանու երկու անդամ:
«Հայտարարել էինք նախապես ու փակել ենք համայնքապետարանի շենքը: Արտակ Գևորգյանը իր համախոհների հետ ներկայացել է և փորձել է մտնել համայնքապետարանի շենք: Բռնություն չի գործադրվել , ընդամենը եղել ենք անսասան մեր տեղերում, արգելք ենք հանդիսացել մեր սեփական անձով ու չենք թույլատրել , որ մտնի շենք»,- SHANTNEWS.AM-ի հետ զրույցում ասել է Անի խոշորացված համայնքի ավագանու անդամ Գևորգ Շաբոյանը:
Ցուցարարները համայնքի ղեկավարին մեղադրում են անարդյունավետ և ոչ թափանցիկ աշխատաոճի մեջ և պահանջում են նրա հրաժարականը: Հիշեցնենք, որ Արտակ Գևորգյանը ՀՀԿ անդամ է և 13 տարի ղեկավարել է Մարալիկ քաղաքը, 1 տարի է՝ Անի խոշորացված համայնքի ղեկավարն է:
21:48 24.07.2025
Մեկնարկել է քոլեջների և ուսումնարանների ընդունելությունը23:59 24.07.2025
Ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները հեռացվում ենԱվտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները խոչընդոտում են երթևեկությունն ու կայանումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Խնդիրը լուծելու համար Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը Ոստիկանության պարեկային ծառայության հետ համատեղ պարբերաբար ուժեղացված ստուգայցեր է իրականացնում քաղաքում: Հերթական ստուգայցի ընթացքում կազմվել են բազմաթիվ արձանագրություններ, իսկ արհեստական խոչընդոտները՝ մետաղական ձողեր, արկղեր, վահանակներ և այլ իրեր, առգրավվել և առանձին […] ...
23:57 24.07.2025
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են ու ենթարկվել պատասխանատվությանՕրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որ «Վոլկսվագեն»-ի վարորդը Մարտունի-Սևան ավոտճանապահին մեքենան վարում էր անկանոն՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցներին։ Վայոց ձորի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Նա հայտնաբերվել է։ Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նրա նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագություն։ Հաջորդ տեսանյութը կրկին տարածվել էր համացացում, որում մեքենաները խոչընդոտում […] ...
23:49 24.07.2025
Կամչատկայում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայի երկրամասում գրանցվել է 4.9 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին նշվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միացյալ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի Telegram ալիքում։ Ծառայության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 161 կմ հեռավորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է 39 կմ խորության վրա։ ...
23:44 24.07.2025
Մակրոն. Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանումՖրանսիան պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ի իր միկրոբլոգումում։ «Ես որոշել եմ, որ Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը։ Ես հանդիսավոր կերպով կհայտարարեմ այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում այս տարվա սեպտեմբերին։ Հիմա գլխավորը Գազայում պատերազմը անհապաղ դադարեցնելն ու խաղաղ բնակչությանը օգնություն ցուցաբերելն է», – ասել […] ...
23:39 24.07.2025
46-ամյա մարմարաշենցին կանեփ էր աճեցնում և պահում թմրանյութ․ Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումըՀուլիսի 22-ին Շիրակի մարզի քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Մարմարաշեն գյուղի 46-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված հողամասում հայտնաբերվել է կանեփի 233 բույս, իսկ ավտոտնակում՝ մոտ 3 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...
23:35 24.07.2025
Ստեղծվում է կանաչապատ սահմանագիծ՝ գերեզմանատների և բնակելի հատվածների միջևԴավթաշենի գերեզմանատան ճանապարհամերձ և բնակելի թաղամասերին մոտ գտնվող հատվածները պարսպապատվում են կանաչապատ զանգվածով: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Տնկվել է շուրջ 40 ծառ, տարածքում անցկացվում է ոռոգման նոր համակարգ: Ծրագիրը շարունակական է․ առաջիկայում կանաչապատման աշխատանքներ կիրականացվեն նաև Կենտրոնական (Թոխմախի), Սպանդարյանի և Շահումյանի գերեզմանատներում։ Մանրամասները՝ տեսանյութում: ...