Բարեկարգումներ կարող էին արվել մինչև Սահմանադրության փոխվելը. Շահան Գանտահարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2024
  • $
    388.00
  • RUBLE
    4.16
  • 416.21
WEATHER
+25.09 oC

Բարեկարգումներ կարող էին արվել մինչև Սահմանադրության փոխվելը. Շահան Գանտահարյան

14:45 21.04.2018

Արտախորհրդարանական ընդդիմադիր զանգվածին հաջողվել է իրավիճակ ստեղծել: Գրում է Լիբանանի հայկական «Ազդակ» պարբերականի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը՝ նշելով, որ նոր Սահմանադրությունն ու նոր ընտրակարգը նոր գործառույթներ և նոր հավելյալ իրավական ազդեցիկություն ապահովելու նախադրյալներ էին հուշում խորհրդարանական ընդդիմությանը:

«Դրականը այս բոլորի մեջ կարող է լինել այն, որ հանրապետության տարբեր շրջաններում դրսևորված բողոքի գործողությունները կարող են խթան հանդիսանալ համակարգային գործնական փոփոխությունների առարկայացման: Բարեկարգումները, սոցիալ-տնտեսական բարելավման համար ծրագրերի արդյունավետությունը, աղքատության հաղթահարման դեմ պայքարի իրողական արդյունքներ ձեռք բերելը, հակամենաշնորհային դրության բանեցումը. դեռեվս. կոռուպցիայի դեմ պայքարի, ներդրումային վստահելի դաշտի կայացմանը, սոցիալական արդարության հաստատման ճիգերը կարող էին թափ հավաքել նաև նախորդ Սահմանադրության օրոք, այնուամենայնիվ, հավելյալ ժողովրդավարացման, լիազորությունների բաշխման, միանձնյա իրավասությունների վերացման և հակակշիռ հիմնարկների ստեղծման համար անհրաժեշտ էր նորացնել Սահմանադրությունը, փոխել կառավարման համակարգը»,-գրում է լիբանանահայ խմբագիրը՝ շեշտելով, որ այսօրվա խնդիրն է հանրապետության նախագահի հովանավորությամբ քաղաքական հիմնական ուժերի մասնակցությամբ երկխոսության սեղանի շուրջ համախմբվելը լավագույն կառուցողական ճանապարհն է:

Շահան Գանտահարյանը միաժամանակ նշում է, որ Սահմանադրությունը բոլոր գործընթացների գերակա փաստաթուղթն է: Դրա հիման վրա պիտի շարունակվեն ընթանալ բողոքի գործողությունները, պետական բարձրագույն պաշտոնների ստանձնման ընթացակարգերը և ճգնաժամի պահին նախագահի լիազորությունների բերումով նրա շուրջ համախմբվելը և հանգուցալուծման առաջնորդվելը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

12:47 02.05.2024

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Երևանում մայիսի 2-ին երեկոյան ժամերին, 3-7-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 2-ի երեկոյան ժամերին, 3-4-ին՝ ինտենսիվ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Մարզերում մայիսի 2-ի կեսօրից հետո, 3-7-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 2-ի երեկոյան ժամերին, 3-7-ին առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր […] ...

Կառավարությունն այսօր 227 մլն 878 հազար դրամ է հատկացրել Շիրակի մարզպետի աշխատակազմին

12:24 02.05.2024

Կառավարությունն այսօր 227 մլն 878 հազար դրամ է հատկացրել Շիրակի մարզպետի աշխատակազմին

ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող, անհետաձգելի համարվող ծրագրերի շրջանակներում, Կառավարությունն այսօր 227 մլն 878 հազար դրամ է հատկացրել Շիրակի մարզպետի աշխատակազմին։ 18 մլն 281 հազարը նախատեսվել է Արթիկ համայնքում իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում՝ Փանիկ բնակավայրի մշակույթի տանն անհրաժեշտ գույքը ձեռբերելու նպատակով: 209 մլն 597 հազար դրամը կուղղվի Անի համայնքի Մարալիկ քաղաքի Հաղթանակ, Ձերժինսկի փողոցների և […] ...

Կառավարությունը կաջակցի բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժներին

11:58 02.05.2024

Կառավարությունը կաջակցի բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժներին

Կառավարությունը կաջակցի ոչ բարձրագույն կրթություն ունեցող ուսուցիչներին, որպեսզի նրանք կա՛մ ատեստավորման փուլը հաղթահարեն, կա՛մ ստանան բարձրագույն կրթություն և շարունակեն իրենց մանկավարժական գործունեությունը: Նախագիծն ընդունվել է գործադիրի այսօրվա նիստում: «Ավելի քան 150 հոգի ցանկություն ունի բարձրագույն կրթություն ստանալու, և շուրջ 500 մանկավարժ ցանկություն է հայտնել մասնակցել վերապատրաստումներին: Աջակցությունը նախատեսում ենք իրականացնել մեր նախարարությանը հատկացված բյուջետային հատկացումների […] ...

ՀՀ-ում գործում է կլինիկական փորձարկումների, կենսահամարժեքության հետազոտությունների իրականացման փոխհատուցման ծրագիրը

11:43 02.05.2024

ՀՀ-ում գործում է կլինիկական փորձարկումների, կենսահամարժեքության հետազոտությունների իրականացման փոխհատուցման ծրագիրը

Դեղագործության ոլորտում արտադրության խթանման, արտադրության ծախսերի նվազեցման, արտադրանքի տեսականու ընդլայնման նպատակով գործում է Հայաստանի Հանրապետությունում կլինիկական փորձարկումների, կենսահամարժեքության հետազոտությունների իրականացման փոխհատուցման ծրագիրը։ Այս մասին իրազեկում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Ծրագրով ՀՀ կառավարությունը տրամադրում է ՀՀ-ում արտադրվող դեղերի կլինիկական փորձարկումների և (կամ) կենսահամարժեքության հետազոտությունների ծախսերի մասնակի փոխհատուցում։ Դեղագործության ոլորտի տնտեսվարողներին փոխհատուցումը կտրամադրվի՝ 1.  կլինիկական փորձարկումների ծախսերի […] ...

ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից

11:29 02.05.2024

ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից

ԱՄՆ 66 կոնգրեսական Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի ղեկավարներին կոչ են արել 200 միլիոն դոլար հատկացնել արցախցի փախստականներին, ընդլայնել ԱՄՆ ռազմական օգնությունը Հայաստանին, դադարեցնել ռազմական և անվտանգային բոլոր հատկացումներն Ադրբեջանին և ուսումնասիրել Ադրբեջանի ռազմական հանցագործների նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ հայ դատի հանձնախումբը ։ Նամակն ուղարկվել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի […] ...

ՇՄ նախարարությունը՝ տներում մողեսներ հայտնվելու վերաբերյալ քաղաքացիների ահազանգերի մասին

10:37 02.05.2024

ՇՄ նախարարությունը՝ տներում մողեսներ հայտնվելու վերաբերյալ քաղաքացիների ահազանգերի մասին

ՀՀ ՇՄ նախարարությունը հայտնում է, որ վերջին օրերին Շրջակա միջավայրի նախարարության Թեժ գծին և Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն բազմաթիվ հեռախոսազանգեր են ստացվել, որ քաղաքացիների տներ մողեսներ են մտել։ Տեղեկացնում են, որ ՀՀ-ում՝ հանդիպում են 27 տեսակի մողեսներ, որոնցից 11 տեսակը ընդգրկված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում։ ՀՀ ում տարածված մողեսների […] ...

BACK_TO_TOP