Առաջիկա 15 տարում հետհեղափոխական էյֆորիան չի անցնելու, դա չի նշանակում, որ 15 տարի ընտրություն չի լինելու. վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+31.09 oC

Առաջիկա 15 տարում հետհեղափոխական էյֆորիան չի անցնելու, դա չի նշանակում, որ 15 տարի ընտրություն չի լինելու. վարչապետ

18:06 03.10.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով մարզպետների, նախարարների` երեկվանից թափուր մնացած հաստիքներում կատարվելիք նշանակումներին, ասաց.

«Մենք քննարկում ենք, և ընդհանրապես կարծում եմ, որ կուսակցական պատկանելությունն առաջնային չի լինելու մեր հետագա կադրային քաղաքականության մեջ: Առաջնային լինելու է պրոֆեսիոնալ կարողությունը»:

Վարչապետը խոսեց նաև խորհրդարանական մյուս ուժերի հետ ձեռք բերված պայմանավորվածության մասին, երբ վերջիններս հայտնել են, որ չեն պատրաստվում վարչապետի իրենց թեկնածուներն առաջադրել: Լրագրողները հիշեցրին` խորհրդարանական ուժերը որևէ պայմանավորվածության մասին չեն խոսում:

«Այդ սցենարը հրապարակված է. քանի դեռ այն չեղյալ արված չէ, ուրեմն ուժի մեջ է: Իսկ ո՞վ է ասել, որևէ մեկն ասե՞լ է, որ ես այդ սցենարը իրենց հետ համաձայնեցրել եմ: Ես երեկ իրենց տեղեկացրել եմ Հայաստանում հաստատված նոր քաղաքական իրավիճակի մասին և ասել եմ, թե ինչ ենք պատրաստվում մենք անել, նրանք էլ ասել են` այս իրավիճակում չեն պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել, ասել են շատ հստակ, և եթե իրենք ուզում են վարչապետի թեկնածու առաջադրել, թող փորձեն առաջադրել»,- ասաց նա:

Փաշինյանի համոզմամբ` քանի դեռ արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի չեն ունեցել, ներքաղաքական ճգնաժամը խորանում է, և այն հաղթահարելու միակ տարբերակն այդ ընտրությունների անցկացումն է: Վարչապետն ընտրություններին նախապատրաստվելու երկու տարբերակ նշեց` համագործակցության մթնոլորտում և ոչ համագործակցության մթնոլորտում: Նա մասնավորեցրեց.

«Համագործակցության մթնոլորտն այն է, որ փորձում ենք բարելավել Ընտրական օրենսգիրքը և այդպես շարունակ, ոչ համագործակցության մթնոլորտն այն է, որ ուղղակի գնում ենք արտահերթ ընտրությունների: Մենք ասում ենք, որ պատրաստ ենք, այդ թվում՝ միջազգային, պրոֆեսիոնալ, այդ հարցով զբաղված կազմակերպություններին ասել` ինչ փոփոխություն ուզում եք, առաջարկեք, մենք որևէ խնդիր չունենք որևէ փոփոխության հետ, որպեսզի մեր Ընտրական օրենսգիրքը որևէ չափանիշով մաքսիմալ համապատասխանեցվի միջազգային չափորոշիչներին»:

Անդրադառնալով հնչող տեսակետներին, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունների արագ անցկացումը մեկ նպատակ ունի` որպեսզի երկրում հետհեղափոխական էյֆորիան անցած չլինի, նա տվեց հետևյալ պատասխանը.

«Ես հասկանում եմ, որ առաջիկա 15 տարում Հայաստանում այդ հետհեղափոխական էյֆորիան չի անցնելու, ինչը չի նշանակում, որ 15 տարի Հայաստանում ընտրություններ չեն լինելու»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:44 28.06.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում հունիսի 28-ին ուշ երեկոյան, 29-30-ին, հուլիսի 1-ի գիշերը և կեսօրից հետո, հուլիսի 2-3-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 29-30-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում հունիսի 28-ին ուշ […] ...

Հայտնի են ԱԱԱ-ի 1/8 եզրափակչի զույգերը

14:30 28.06.2025

Հայտնի են ԱԱԱ-ի 1/8 եզրափակչի զույգերը

Ավարտվել է ֆուտբոլի 2025 թվականի Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլը։ 1/8 եզրափակչի զույգերը հետևյալն են՝ «Պալմեյրաս» (Բրազիլիա) — «Բոտաֆոգո» (Բրազիլիա) «Բենֆիկա» (Պորտուգալիա) — «Չելսի» (Անգլիա) «Ինտեր» (Իտալիա) — «Ֆլումինենսե» (Բրազիլիա) «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) — «Ալ-Հիլալ» (Սաուդյան Արաբիա) ՊՍԺ (Ֆրանսիա) — «Ինտեր Մայամի» (ԱՄՆ) «Ֆլամենգո» (Բրազիլիա) — «Բավարիա» (Գերմանիա) «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) — «Մոնտերեյ» (Մեքսիկա) «Ռեալ […] ...

Ի՞նչ նշանակություն ունեցավ վարչապետի այցը Թուրքիա. Հեռանկար բանավեճ

14:16 28.06.2025

Ի՞նչ նշանակություն ունեցավ վարչապետի այցը Թուրքիա. Հեռանկար բանավեճ

Անցյալ շաբաթ Թուրքիա մեկնեց Հայաստանի վարչապետը: Մինչ այս Թուրքիայում եղել էին Հայաստանի երկու նախագահներ, բայց առաջին անգամ էր, որ այցի առիթը հենց երկկողմ հարցերի օրակարգն էր ,և այցն իրականացվում էր այս մակարդակով՝ Թուրքիայի նախագահի հրավերով: Վերջին շրջանի գրեթե բոլոր հարցերի նման սա էլ ակտիվ քննարկումների տեղիք տվեց: Ընդդիմությունն այցը քննադատեց, իշխող ուժն այն պատմական համարեց: […] ...

Իրանում հուղարկավորում են Իսրայելի հարվածների հետևանքով զոհված զինվորներին, գիտնականներին և քաղաքացիական անձանց

13:58 28.06.2025

Իրանում հուղարկավորում են Իսրայելի հարվածների հետևանքով զոհված զինվորներին, գիտնականներին և քաղաքացիական անձանց

Իրանի մայրաքաղաքում տեղի են ունենում Իսրայելի հետ 12-օրյա հակամարտության ընթացքում զոհված ռազմական առաջնորդների, միջուկային գիտնականների և քաղաքացիական անձանց հուղարկավորության արարողությունները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը: Press TV-ի փոխանցմամբ՝ Թեհրանում տեղի են ունենում ավելի քան 60 իրանցիների հուղարկավորության արարողությունները, որոնց մասնակցում է նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: Ինչպես հաղորդում է թղթակիցը Իրանի մայրաքաղաքից, հրաժեշտի երթի մասնակիցները […] ...

Ճապոնացի ֆուտբոլիստը կարիերան կշարունակի «Նոայում»

13:45 28.06.2025

Ճապոնացի ֆուտբոլիստը կարիերան կշարունակի «Նոայում»

«Ունիվերսիտատյա Կրայովայի» ճապոնացի կիսապաշտպան Տակուտո Օշիման կարիերան կշարունակի Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Նոայում»։ Այս մասին հաղորդում է ռումինական ակումբի մամուլի ծառայությունը: 27-ամյա ֆուտբոլիստը 2024/25 մրցաշրջանում մասնակցել էր 39 խաղի, խփել 1 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում: Transfermarkt-ն Օշիմայի տրանսֆերային արժեքը գնահատում է 1,2 միլիոն եվրո: Կիսապաշտպանը նախկինում խաղացել է նաև Սլովակիայի «Միխալովցեում» և լեհական […] ...

Այս պահից մինչև հուլիսի 5-ը վետո եմ դնում իմ կողմից «պարականոն» բառապաշարի և խոսույթի կիրառման վրա. վարչապետ

13:30 28.06.2025

Այս պահից մինչև հուլիսի 5-ը վետո եմ դնում իմ կողմից «պարականոն» բառապաշարի և խոսույթի կիրառման վրա. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է. «Առաջարկում եմ հանրային կոնսենսուս ձեռք բերել, որ մի իքս ամսաթվից հանրային-քաղաքական-հրապարակային դաշտում հայհոյախոսությունը և հիբրիդային թիրախավորումը դադարեցնում ենք և անցնում բացառապես քաղաքակիրթ և հարգալից բանավեճի, և միայն ստուգված փաստերի վրա հիմնվելու տրամաբանությանը։ Ես առաջարկում եմ հուլիսի 1-ը որպես կոնսենսուսի մեկնարկի ամսաթիվ և այս […] ...

BACK_TO_TOP