19:50 21.04.2018
Այսօր տված հարցազրույցներից մեկի ժամանակ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն անդրադարձել է վերջին օրերին կատարվող բողոքի ակցիաներին և իշխանության այն առաջարկին, որն արել են ցուցարարներին՝ նստել երկխոսության:
«Իրապես շատ ծանր և լարված իրավիճակ է հիմա երկրում և այն քաոսային արագությամբ զարգանում է: Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանի առաջարկը բավականին ուշացած առաջարկ է: Մարդիկ հավատ չունեն: Ես ասել եմ՝ մենք գիտենք, որ Դուք բան չեք փոխելու և ի՞նչ արեց Սերժ Սարգսյանը՝ մեծ արագությամբ նշանակեց բոլոր նույն նախարարներին: Հիմա ինչի՞ մասին է Սերժ Սարգսյանի երկխոսության կոչերը, ի՞նչ է ուզում, որ երկխոսենք, ո՞ւմ է ուզում, որ երկխոսեն: Հիմա բոլորին ասում է, որ հրաժարական չեմ տա և ասում է՝ եկեք երկխոսենք»,- ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահը
Ըստ Մարուքյանի՝ մի կողմից Սերժ Սարգսյանն է իր՝ հրաժարական չտալու տրամադրվածությամբ, մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանը՝ դարձյալ անզիջում քաղաքականությամբ:
«Մեր սիրելի գործընկերը՝ Նիկոլ Փաշինյանը, ասում է՝ Սերժ Սարգսյանը քաղաքական դիակ է, իր հետ խոսելու բան չկա, այսինքն՝ երկու կողմերն էլ որևվէ փոխզիջման ճանապարհ չեն թողնում և շարժվում են առաջ, որի արդյունքում ունենք ծայրահեղ լարված իրավիճակ: Մենք հասարակությունը բաժանել ենք երկու մասի՝ ով սիգնալ չի տալիս, մտածում են՝ տականք է, սիգնալ չտվողները մտածում են՝ տվողներն են տականք: Սա ի՞նչ է, էս ո՞ւր ենք գնում: Այո՛, լավ է, որ երիտասարդները ոտքի են կանգնել, որ կարող են դա, բայց որ երկու կողմերն էլ այսպես անզիջում շարունակեցին, մենք շատ մեծ խնդիր ենք ունենալու: Այդ վտանգից խուսափելու համար կարծում եմ, որ պետք է փնտրել լուծումներ»,- հավելել է Մարուքյանը:
Ըստ Մարուքյանի՝ լուծումը երրորդ ճանապարհ է, որի մասին ինքն արդեն խոսել է՝ եթե 30 տոկոս ու իրական ընդդիմություն լիներ, այս վիճակը չէր լինի:
«Մենք մաշելով գնում ենք բոլոր սրբությունները. չկա մի մարդ, ով կարող է իրավիճակին լուծում տալ: Իրականությունը վերածվել է սև ու սպիտակի: Վերջին հաշվով, կան հազարավոր մարդիկ, ովքեր հոգնել են էս ամեն ինչից, հասկանո՞ւմ եք, զզվել են, զզվել են բոլորից: Նիկոլ Փաշինյան ջան, բա ի՞նչ եղավ բաց ձեռքերի պայքարը, բա ի՞նչ եղավ ատելություն չքարոզելը, ո՞ւր է դա: Էս ի՞նչ է կատարվում երկրում: Ինչի՞ են մարդիկ մտածում, որ նա, ով սիգնալ է տալիս լավն է, ով չի տալիս՝ տականք է: Սև ու սպիտակը միշտ խնդիր է առաջացրել, մենք դա 30 տարի տեսել ենք, տեսել ենք նաև անկոմպրոմիս պայքարի արդյունքը: Ես տեսնում եմ, որ իշխանությունը գնում է Մարտի 1-ի ճանապարհով: Մենք դեմ ենք այս սև ու սպիտակ բաժանմանը: Էս ո՞ւր ենք ընկել, ովքե՞ր եք դուք ընդհանրապես»,- հավելել է Մարուքյանը:
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորը նաև ասել է, որ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի թե՛ իր, թե՛ Արամ Սարգսյանի հայացքները: Եթե իրենց մոտեցումները ընդունված լիներին, իրենք կլիներին այնտեղ: Ինչ վերաբերում է իր մատնանաշած երրորդ ճանապարհին, ապա Մարուքյանն այդպես էլ չի մանրամասնել: Մարուքյանը նաև ասել է, որ եթե սրացումներ չլինեն ու ինքն այս գիշեր Ստրասբուրգ գնա, կպատմի, թե ինչ է կատարվում Հայաստանում, որպեսզի գան ու անեն ամեն ինչ, որպեսզի խաղաղ բնակչության նկատմամբ ուժ չկիրառվի:
Հարցազրույցն ամբողջությամբ ” target=”_blank”>այստեղ:
23:59 05.08.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանըՕգոստոսի 5-ից 7-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կանցկացվի 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հայաստանից մասնակցում են 26 շախմատիստներ. Դավիթ Ալեքսանյան՝ մինչև 18 տարեկան Ալլեն Հակոբյան՝ մինչև 18 տարեկան Վաչե Հովակիմյան՝ մինչև 16 տարեկան Վալտեր Գյուրջինյան՝ մինչև 16 տարեկան Մանվել Առաքելյան՝ մինչև 14 տարեկան Ալեքսանդր Ավանեսյան՝ […] ...
23:53 05.08.2025
JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցըԻսրայելի անվտանգության կաբինետը օգոստոսի 7-ին կհավաքվի՝ քննարկելու ամբողջ Գազայի հատվածի «լիակատար ռազմական գրավումը», այդ թվում՝ այն տարածքների, որտեղ կարող են պատանդներ պահվել, հաղորդում է The Jerusalem Post-ը՝ առանց աղբյուրներին հղում անելու։ Ըստ թերթի՝ անվտանգության կաբինետը հրավիրելու որոշումը կայացվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի և շտաբի պետ Էյալ Զամիրի միջև անցկացված փակ […] ...
23:43 05.08.2025
Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի ՌուսաստանԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը այս շաբաթ կայցելի Ռուսաստան, սակայն հրաժարվել է բացահայտել օրակարգը։ «Նախևառաջ, նախագահն (խմբ. ԱՄՆ Դոնալդ Թրամփը) անկասկած նշել է, որ հատուկ բանագնաց Ուիտկոֆը այս շաբաթ կմեկնի Ռուսաստան։ Մենք կարող ենք դա հաստատել։ Ես ձեզ համար որևէ մանրամասներ չունեմ այն մասին, թե ինչ է դա ներառելու», […] ...
23:35 05.08.2025
Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացըՀանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք […] ...
23:22 05.08.2025
Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է․ «Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:13 05.08.2025
Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոցՕգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ […] ...