14:10 15.10.2018
«ՀՀ ցանկացած վարչապետ պետք է ոչ թե ժողովրդի անունից խոսի, այլ Սահմանադրության և օրենքների»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է քաղաքագետ Մենուա Հարությունյանը:
Ըստ Հարությունյանի՝ երկրի տերը, այո՛, ժողովուրդն է, բայց ժողովուրդը պետք է մասնակցի երկրի կառավարմանը՝ բացառապես ընտրությունների միջոցով:
«Սա պետք է լինի շատ կարևոր: Ժողովուրդը կարող է սխալվել, ժողովուրդը պետք է քաղաքական էլիտա ունենա, մտավորականներ ունենան ու էս մտավորականները կառավարեն երկիրը»,- ասել է Մենուա Հարությունյանը:
Ըստ Հարությունյանի՝ եթե հիմա խորհրդարանը լուծարվեց, ընդամենը մեկ տարի հետո հասարակությունը հիասթափվելու է Նիկոլ Փաշինյանից, կյանքը չի լավանալու:
«Մենք մտնելու ենք մի շղթայի մեջ, երբ անընդհատ ներքաղաքական լարվածություն է լինելու մեր երկրում, ժամանակ չի մնալու տնտեսությամբ զբաղվելու, և սա գալու է նրանից, որ մի խումբ մարդիկ աթոռի համար գնում են դրան»,- հավելել է Հարությունյանը:
Բանախոսի խոսքերով՝ ինքը համաձայն է քաղաքագետ Գուրգեն Եղիազարյանի այն դիրքորոշման հետ, թե 10-15 տարի նրա նման մարդիկ պայքարել էին իշխանության դեմ, թուլացրել իշխանության հիմքերը, իսկ Փաշինյանը, ճիշտ պահին ճիշտ տեղում գտնվելով, շահել է.
«Մենք պետք է թույլ չտանք, որ քաղաքական տղերքը շուստրիությամբ տիրանան իշխանությանը, որովհետև վաղն էլ ես դա կարող եմ անել ու պարզվի՝ Նիկոլից վատն եմ, Նիկոլից ավելի անհայրենիք ու պետական մտածողություն չունեմ: Սա է իմ խնդիրը՝ պետությունը պետք է կառավարվի Սահմանադրությամբ և օրենքներով»,- հավելել է Հարությունյանը:
17:37 26.06.2025
«Բարսելոնան» 3-րդ անգամ է խախտում Կրույֆի «օրենքը»․ Marca«Բարսելոնան» մոտ է «Աթլետիկի» եզրային հարձակվող Նիկո Վիլյամսի տրանսֆերը գնելուն, հայտնում է Marca-ն: Իսպանական պարբերականը ֆուտբոլասերների ուշադրությունն է հրավիրել մի շատ հետաքրքիր հանգամանքի և հիշել է Կրույֆի «օրենքը»։ «Նա, ով նույնիսկ մեկ վայրկյան կասկածում է «Բարսելոնայում» խաղալու ցանկության հարցում, մեզ պետք չէ», – ասում էր կատալոնական ակումբի լեգենդը, որը, ըստ էության, չգրված օրենք դարձավ ակումբի […] ...
17:30 26.06.2025
Սահմանվել են 2025 թ. ընթացքում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետներըԿառավարությունը սահմանել է 2025 թ. ընթացքում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները: Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի իրականացրած հետազոտությունների համաձայն՝ Սևանա լճում 2024 թ. նոյեմբերին սիգի ընդհանուր պաշարը գնահատվել է 1293,7 տոննա, իսկ արդյունագործական պաշարը՝ 944,4 տոննա։ Հաշվի առնելով, որ սիգի արդյունագործական պաշարը 2023 թ. […] ...
17:22 26.06.2025
ՏԿԵ նախարարն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս ՄարագոսինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ և Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի կատարման ընթացքին։ Քննարկվել են Էներգետիկ, տրանսպորտային, ջրային ոլորտին վերաբերող մի շարք հարցեր։ Առանձին անդրադարձ է կատարվել ավիացիոն ոլորտին, այս պահին այդ ուղղությամբ ընթացող […] ...
17:14 26.06.2025
Օգոստոսի 12-ից մինչև հոկտեմբերի 3-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներԳործադիրի որոշմամբ օգոստոսի 12-ից մինչև հոկտեմբերի 3-ը ներառյալ՝ կհայտարարվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ: Որոշմամբ սահմանվել է, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով: Հայտարարված վարժական […] ...
17:08 26.06.2025
Հուլիսի 1-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջանՀայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 1-ին` ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ...
17:05 26.06.2025
Հնարավոր է` կարիերաս ավարտեմ «Ռեալում»․ ԿուրտուաԲելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան չի բացառել, որ մինչև կարիերայի ավարտը կարող է հանդես գալ Մադրիդի «Ռեալում», հաղորդում է AS-ը: «Հուսով եմ, որ կկարողանամ երկարաձգել պայմանագիրս։ Ես շատ երջանիկ եմ «Ռեալում», այստեղ խաղալը երազանք է: Ես լիովին ակումբի տրամադրության տակ եմ, նրանք գիտեն իմ մնալու ցանկության մասին: Հնարավոր է` կարիերաս ավարտեմ «Ռեալում»»,- ասել է Կուրտուան։ 33-ամյա […] ...