ՀՀԿ-ականները կողմ քվեարկելով կարող են հանգիստ դուրս գալ փողոց և նայել այս հանրության աչքերին. Արայիկ Հարությունյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+32.09 oC

ՀՀԿ-ականները կողմ քվեարկելով կարող են հանգիստ դուրս գալ փողոց և նայել այս հանրության աչքերին. Արայիկ Հարությունյան

11:03 01.05.2018

Հանրապետության հրապարակում շարունակում են ելույթները: Այնտեղ հավաքված և վարչապետի ընտրությանը սպասող քաղաքացիների առաջ ելույթ է ունեցել նաև «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը:

Նա նախ խոսել է սփյուռքի հայրենակիցների մասին, ողջունել նրանց, ովքեր այս օրերին օր ու գիշեր հետևել են Հայաստանում ծավալվող իրադարձություններին և բողոքի ցույցեր են արել ամբողջ աշխարհում: 

«Նրանց ճնշումը սփյուռքից կարևոր է եղել հանրապետականների քաղաքական կամքը կոտրելու առումով: Այս օրերին նրանք հազարներով եկել են, կանգնել են մեր կողքին, ովքեր չեն կարողացել գալ, տարբեր միջոցներով պարտիզանական պայքարի են անցել: Այս շարժումը շատ կարևոր ձեռքբերում է ունեցել՝ սփյուռքը աննախադեպ համախմբման մեջ է՝ հայաստանյան խնդրի շուրջ: Հազարներով զանգում են, գրում են, որ պատրաստվում են 25-30 տարի բացակայությունից հետո վաճառել տներն ու բիզնեսները և գալ ապրել այս սիրո ու համերաշխության մեջ: Սա եղել է նաև Ձեր շնորհիվ, որ դուրս եք եկել և բաց  ձեռքերով ամբողջ Հայաստանին ասել եք, որ խաղաղ պայքարը կարող է հաղթանակ ունենալ», – ասել է Արայիկ Հարությունյանը: 

Արայիկ Հարությունյանը առաջարկել է Բաղրամյան փողոցի համար ևս մեկ անգամ շատ բարձր վանկարկել «հաղթանակ, մենք ենք տերը մեր երկրի»:  

«Եվս մի ցուցում ՀՀԿ պատգամավորներին, որ մատը տանելով կոճակներից մեկի մոտ լսեն այս վանկարկումը և կողմ քվեարկեն՝ Նի-կոլ վար-չա-պետ»: 

Խոսքն ուղղելով ՀՀԿ-ական պատգամավորներին, նա ասել է, որ կողմ քվեարկելով նրանք կարող են հանգիստ դուրս գալ փողոց և պարզ աչքերով նայել այս հանրությանը: Հակառակ դեպքում հավիտյանս զրկվել քաղաքական գործուենությամբ զբաղվելու հնարավորությունից, որովհետև այս հանրությունը երբեք, որևէ անգամ գեթ մեկ ձայն չի տա նրանց:

Արայիկ Հարությունյանը նաև կոչ է արել հավաքվածներին անկախ ընտրության արդյունքներից, որևէ մեկի ցուցումներին չենթարկվել և որևէ կողմ չգնալ:Մնալ հրապարակում և սպասել ԱԺ-ի գործընկեներին՝ միասին տոնելու հաղթանակը: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սահմանազատումից հետո որքանո՞վ են անվտանգ Տավուշի սահմանամերձ գյուղերը. զրույց Գեղամ Նազարյանի հետ

22:21 05.08.2025

Սահմանազատումից հետո որքանո՞վ են անվտանգ Տավուշի սահմանամերձ գյուղերը. զրույց Գեղամ Նազարյանի հետ

Վերջին երկու օրվա լրահոսում առավել մեծ տեղ է գրավում այն, որ ուրբաթ օրը հնարավոր է հանդիպում Սպիտակ տանը: Հայկական կողմը ոչ հաստատել, ոչ հերքել է: Այդուհանդերձ սա լրացնում է այն տեղեկությունների շարքը, որը վերաբերում է այդ ճանապարհի արտապատվիրակմանը: Այդ թեման եղել էր նաև Փաշինյան – Ալիև երկկողմ հանդիպմանը: Այդ հանդիպմանը քննարկման օրակարգում եղել էր նաև […] ...

Գայի պողոտայի սուպերմարկետներից մեկում հրդեհ է բռնկվել

22:12 05.08.2025

Գայի պողոտայի սուպերմարկետներից մեկում հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 5-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտա թիվ 8/2 հասցեում գտնվող «Ծիրան» սուպերմարկետից ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 9, թիվ 3, թիվ 5 հրշեջ ծառայություններից մեկական մարտական […] ...

SHANTNEWS

22:00 05.08.2025

SHANTNEWS

PTI. Պակիստանը խախտել է հրադադարը Քաշմիրում

21:49 05.08.2025

PTI. Պակիստանը խախտել է հրադադարը Քաշմիրում

Պակիստանի զորքերը չհրահրված կրակ են բացել Ջամմու և Քաշմիրի Հնդկաստանի միութենական տարածքի Պունչ շրջանի վերահսկողության գծի երկայնքով, հայտնում է Press Trust of India (PTI) գործակալությունը։ «Հնդկաստանի բանակը արձագանքել է Պակիստանի կողմից հրադադարի խախտմանը, փոխհրաձգությունը տևել է 15 րոպե, և զոհերի մասին տեղեկություններ չեն եղել», – գործակալությանը հայտնել են աղբյուրները։   ...

«Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում Հանրապետության նախագահը մասնակցել է հայկական կողմի կազմակերպած հարակից միջոցառմանը

21:41 05.08.2025

«Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում Հանրապետության նախագահը մասնակցել է հայկական կողմի կազմակերպած հարակից միջոցառմանը

Աշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում մասնակցել է Հայաստանի կողմից կազմակերպված՝ «Տարածաշրջանային անվտանգության և համագործակցության խթանումը առևտրային և տրանսպորտային բարելավված կապերի միջոցով» հարակից միջոցառմանն ու պանելային քննարկմանը: Միջոցառման մեկնարկին նախագահը հանդես է եկել բացման խոսքով: Նախագահի բացման խոսքը. «Նեպալի հարգարժան վարչապետ, Տաջիկստանի տրանսպորտի հարգարժան […] ...

Ֆրանսիայի հարավում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել

21:17 05.08.2025

Ֆրանսիայի հարավում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել

Ռիբո հին քաղաքի մոտակայքում (Ֆրանսիայի հարավային Օդ դեպարտամենտում) անտառային հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնել է X-ում հայտնել է շրջանային պրեֆեկտուրան։ «Ռիբո քաղաքի տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այն մարելու համար մոբիլիզացվել են զգալի ուժեր», – ասվում է հաղորդագրության մեջ։ Ինչպես հաղորդում է BFMTV հեռուստաալիքը, դեպքի վայր է մեկնել ավելի քան 430 հրշեջ։ Նշվում է, […] ...

BACK_TO_TOP