12:48 01.05.2018
Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին առողջապահական ոլորտի վերաբերյալ հարց է ուղղել «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Մարինա Մարգարյանը:
«ՀՀ Սահմանդրության 85-րդ հոդվածը սահմանում է յուրաքանչյուր անձի օրենքին համապատասխան առողջութան պահպանման իրավունքը: Այսօր այդ ոլորտում կան բազմաթիվ մտահոգիչ խնդիրներ, որոնց չեք անդրադարձել ֆրակցիաների հետ հանդիպման ժամանակ: Այդ խնդիրները վերաբերում են դեղատոմսերի ձևերի և բացթողնման կարգին, ապահովագրության ներդրմանը, անվճար բժշկական օգնություն ստանալուն և պետպատվերի շրջանակներում անարդար բաշխմանը: Այս խնդիրների առկայության պայմաններում 2018թ.-ին առողջապահության բյուջեն 5 մլրդ դրամով կրճատվեց, ինչը այս խնդիրների առկայության պայմաններում առավել խնդրահարույց է դառնում»,- նշել է Մարինա Մարգարյանը և ցանկացել իմանալ լուծման՝ Փաշինյանի մոտեցումները և ոլորտում նախատեսվող բարեփոխումները, զարգացման ոլորտի տեսլականը:
Նիկոլ Փաշինյանն ի պատասխան նշել է, որ առողջապահության ոլորտում իսկապես խայտառակ իրավիճակ է, և դրանում որևէ կասկած չկա, և որ ինքը ամբիոնից բազմիցս անդրադարձել է ստեղծված իրավիճակին:
«Պետպատվերով իբր ծառայություններ ենք մատուցում, բայց երկար տարիներ է հանգում ենք այն իրավիճակին, որ քաղաքացիները ամիսներով հերթագրված չեն կարողանում ստանալ այն ծառայությունը, որը կենսական նշանակություն ունի: Էլ չեմ ասում պետբյուջեի միջոցները տարվա կեսից սպառվում են, և պարզվում ա էդ ծառայությունը գոյություն չունի: Առողջապահության համակարգի պրոբլեմները երեք ուղղույթան հետ են կապված՝ էֆեկտիվություն, կոռուպցիոն ռիսկեր և ֆինանսական միջոցների սահամանափակություն: Այս երեք ուղղություններից որևէ մեկի չլուծման պարագայում խնդիրները չենք լուծի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նա նաև նշել է, որ տեսնում է հնարավորություն առաջիկա երկու տարում պետական բյուջեի միջոցները առնվազն 30 տոկոսով ավելացնելու, ինչը նշանակում է, որ համամասնորեն կարող են ավելանալ նաև բյուջետային ծախսերի ուղղությունները՝ այդ թվում նաև առողջապահական համակարգինը:
Անդրադառնալով դեղատոմսերի հարցին, Փաշինյանն ասել է, որ վերջերս հաճախ է քննարկվում դեղատոմսերի հետ կապված խնդիրները:
«Հայաստանում պրոբլեմն այն է, որ որոշումները կայացվում են հապճեպ, առանց մանրամասն քննարկելու և փորձագիտական եզրակացության, հասկանալու համար, թե ինչ հետևանքների կբերի, և նույնը տեղի է ունեցել նաև դեղատոմսերի հետ: Կարծում եմ՝ անհրաժեշտ է, որ դեղերի սպառման վրա լինի պատշաճ և մասնագիտական հսկողություն և դա պետք է հեշտացնի, ոչ թե բարդացնի քաղաքացիների կյանքը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
11:28 30.04.2025
ՍԱՏՄ ղեկավար Արմեն Դանիելյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրելՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավար Արմեն Դանիելյանը ներկայացրել է պաշտոնից ազատման դիմում։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը։ «Արմեն Դանիելյանը ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել, պատճառն ինձ հայտնի չէ: Աշխատանքից ազատման վարչապետի որոշում, սակայն, դեռ չկա»,- ասաց Հարությունյանը։ Արմենը Դանիելյանը […] ...
11:18 30.04.2025
Կտրել-տարել էին նոր կառուցվող բարձրավոլտ էլեկտրացանցի հաղորդալարեր. Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ Գորիս համայնքի Հարթաշեն բնակավայրի երեք բնակիչ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 198-199-րդ կիլոմետրերի հատվածում կառուցվող և կարևորագույն նշանակություն ունեցող բարձրավոլտ ցանցի էլեկտրասյուներից կատարում են հաղորդալարերի գողություն: Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նրանք կտրած-գողացված հաղորդալարերը տեղափոխելու համար բարձել են 33-ամյա հարթաշենցու վարած բեռնատարը, գողության ժամանակ օգտագործած գործիքներն էլ թաքցրել են […] ...
11:07 30.04.2025
Անձը զորակոչիկներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու նպատակով պաշտոնատար անձանց կաշառք տալու միջնորդության պատրվակով ստացել է դրամական միջոցներՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գեղարքունիքի մարզի բնակիչը որոշակի գումարի դիմաց ստանձնել է Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի մի շարք բնակիչների վերաբերյալ բժշկական կեղծ փաստաթղթեր ձեռք բերելու և վերջիններիս պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու […] ...
10:57 30.04.2025
Եվրոպան պետք է առաջնորդի Ուկրաինային օգնություն տրամադրելու ապագա նախաձեռնությունները․ Մայք ՈւոլցԵվրոպան պետք է առաջնորդի Ուկրաինային օգնություն տրամադրելու ապագա նախաձեռնությունները։ Այս մասին New York Post-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։ «Մենք հստակեցրել ենք, որ Ուկրաինային ապագա օգնությունը պետք է ղեկավարի Եվրոպան», – ասել է Ուոլցը։ Ապրիլի 19-ին The New York Times-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ […] ...
10:52 30.04.2025
Թրամփը կարծում է, որ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել Ուկրաինայի հետՌուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը ցանկանում է խաղաղության համաձայնագիր կնքել Ուկրաինայի հետ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ABC News-ին տված հարցազրույցում։ «Նա կցանկանար դադարեցնել պատերազմը։ Ես կարծում եմ՝ այո», – ասել է Թրամփը։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ իր առաջին նախագահական ժամկետի ավարտին ուկրաինական ճգնաժամի առաջացման հավանականություն անգամ չկար։ Նա նշել է, որ հակամարտությունը հնարավոր դարձավ նախկին […] ...
10:45 30.04.2025
Հուսով եմ՝ նա գերազանց պաշտպանության նախարար է լինելու․ Թրամփը աջակցություն է հայտնել ՀեգսեթինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չնայած Signal Messenger-ում զրույցների հետ կապված սկանդալին, որին ներգրավված էր պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, ինքը հավատում է Հեգսեթի կարողությանը՝ դառնալ գերատեսչության լավ ղեկավար։ «Նա տաղանդավոր տղա է։ Նա երիտասարդ է։ Նա խելացի է, շատ կրթված։ Եվ ես կարծում եմ, որ նա շատ լավ, հուսով եմ՝ գերազանց պաշտպանության նախարար […] ...