Ո՞ւմ վրա կտարածվի համաներումը. «Ժողովուրդ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+31.09 oC

Ո՞ւմ վրա կտարածվի համաներումը. «Ժողովուրդ»

09:03 16.10.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին համաներման նախագծի շուրջ աշխատող իրավաբանների քննարկումներից որոշ մանրամասներ են հայտնի դարձել:

Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն, հաշվի առնելով, որ վերջին` 2013 թվականի համաներմամբ պատժից ազատել են այն անձանց, որոնց նկատմամբ առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկում է նշանակված եղել, ապա ներկայումս որոշել են մեկ տարով էլ շեմը բարձրացնել:

Իրավական ոլորտում ակտիվ քննարկումներ են, որպեսզի համաներումը տարածվի նաև ՀՀ իրավապահների կողմից բացահայտված «հանցավոր երկու խմբերի»` «Սասնա Ծռեր»-ի և «Նորք-Մարաշ» բանդայի գործով մեղադրյալների վրա: Արդյունքում որոշում է կայացվել` համաներում չի տարածվի այս երկու խմբերի այն անձանց վրա, որոնք մեղադրվում են սպանության մեջ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մերձավանի բնակիչը հողամասում կանեփ էր աճեցնում. նախաձեռնվել է քրեական վարույթ

16:57 26.06.2025

Մերձավանի բնակիչը հողամասում կանեփ էր աճեցնում. նախաձեռնվել է քրեական վարույթ

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Արմավիրի մարզի Մերձավան գյուղի 37-ամյա բնակիչը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ: Համայնքային ոստիկանները հունիսի 24-ին Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ մերձավանցու հողամասում հայտնաբերվել է կանեփի 49 բույս։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում […] ...

Հայաստանում 2025-ի մայիսին արձանագրվել է աշխատատեղերի բացարձակ ռեկորդ. վարչապետ

16:50 26.06.2025

Հայաստանում 2025-ի մայիսին արձանագրվել է աշխատատեղերի բացարձակ ռեկորդ. վարչապետ

Հայաստանում մայիսին տնտեսական բավականին լավ ցուցանիշներ են արձանագրել: Այս մասին Կառավարության նիստում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այն իր նախնական դիտարկմամբ կարևոր է հետևյալով. «Կարծես թե որոշակի բարեփոխումների, հայեցակարգային մոտեցումների, ձևակերպումների, իհարկե, նաև մեր գործարար համայնքի և տնտեսական գործունեությամբ զբաղվող մեր հայրենակիցների գործունեության շնորհիվ մեր տնտեսությունը ճկունության որոշակի դրսևորումներ է ցուցադրում՝ արագ արձագանքելու իրադրություններին […] ...

Նա ընտրեց փողը և այլևս չպետք է հրավիրվի Գերմանիայի հավաքական․ Բասլերը՝ Սանեի մասին

16:44 26.06.2025

Նա ընտրեց փողը և այլևս չպետք է հրավիրվի Գերմանիայի հավաքական․ Բասլերը՝ Սանեի մասին

Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մարիո Բասլերը սուր քննադատության է ենթարկել Լերոյ Սանեին «Գալաթասարայ» տեղափոխվելու համար։ Այս մասին հայտնում է Frankfurter Rundschau-ն: «Սանեի քայլը ցույց տվեց նրա բնավորությունը: «Բավարիան» պետք է ուրախ լինի, որ նա հեռացավ: Լերոյը որևէ միջազգային տիտղոս չի նվաճելու «Գալաթասարայի» հետ: Նա ընտրեց փողը և այլևս չպետք է հրավիրվի Գերմանիայի հավաքական: Թուրքիայում Սանեն […] ...

ԻՀԿ-ի հռչակագիրը ստորագրած երկրների մի մասը հավաստիացնում է, որ դրա ձևակերպումները չեն համապատասխանում իրենց դիրքորոշմանը. Կոստանյան

16:37 26.06.2025

ԻՀԿ-ի հռչակագիրը ստորագրած երկրների մի մասը հավաստիացնում է, որ դրա ձևակերպումները չեն համապատասխանում իրենց դիրքորոշմանը. Կոստանյան

Հայաստանը քննարկումներ է անցկացնում Իսլամական համագործակցության կազմակերպության առանձին անդամ պետությունների հետ՝ կազմակերպության նախարարական վերջին համաժողովի շրջանակներում ընդունված «Ստամբուլի հռչակագրում» և Ադրբեջանի նախաձեռնությամբ ներկայացված բանաձևերում տեղ գտած ձևակերպումների առնչությամբ․ այդ երկրների մի մասը հավաստիացնում է, որ այդ փաստաթղթում տեղ գտած այս կամ այն ձևակերպումները չեն համապատասխանում իրենց պաշտոնական դիրքորոշմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների […] ...

Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

16:30 26.06.2025

Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորներ Էմմա Ավագյանի և Լիանա Եդիգարյանի, վարչական դատա­րանի դատավոր Անի Քամալյանի, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Շուշան Սվազյանի, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուզաննա Ամիրջանյանի երդման արարողությունը: Հանրապետության նախագահը շնորհավորել է […] ...

ԱԱԱ-ից ստացած պարգևավճարը կտրուկ փոխել է «Օքլենդի» ֆուտբոլիստների կյանքը

16:21 26.06.2025

ԱԱԱ-ից ստացած պարգևավճարը կտրուկ փոխել է «Օքլենդի» ֆուտբոլիստների կյանքը

Աշխարհի ակումբային առաջնությունում «Օքլենդ Սիթին» ոչ-ոքի (1-1) էր գրանցել «Բոկա Խունիորսի» դեմ խաղում և վաստակել 1 միլիոն դոլար, որը կբաշխվի թիմի ֆուտբոլիստների միջև, գրում է Marca-ն: Նոր Զելանդիան ներկայացնող ակումբի խաղացողների համար սա աննախադեպ գումար է: Նրանց շաբաթական միջին աշխատավարձն 84 եվրո է: Նրանցից շատերն այլ աշխատանք ունեն։ «Ես ջակուզի եմ լվանում, դա է իմ […] ...

BACK_TO_TOP