Քրեական արդարադատության հոգեբանը ցավակցում է Պրոբացիայի ծառայությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 05 2025
  • $
    388.86
  • RUBLE
    4.80
  • 430.74
WEATHER
+18.13 oC

Քրեական արդարադատության հոգեբանը ցավակցում է Պրոբացիայի ծառայությանը

15:55 17.10.2018

«Մեզանում չպիտի լինի սենսացիա, որ ցմահ ազատազրկված անձը պատժից վաղաժամկետ ազատվում է, կամ նրա նկատմամբ կիրառվում է պետության կողմից վստահության քվեն»,- սպասվող համաներմանն անդրադառնալով՝ ասել է «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ, քրեական արդարադատության հոգեբան Արշակ Գասպարյանը՝ հավելելով, որ ցմահ ազատազրկման դատապարտվածները միշտ դիտարկվել են որպես ամենաահասարսուռ մարդիկ, որոնք որևէ դեպքում չպետք է օգտվեն սեփական իրավունքից:

Ըստ հոգեբանի՝ 10 տարի վերահսկողություն դնելն այն դեպքում, երբ մարդը 21 տարի անցկացրել է ՔԿՀ-ում, ինքնախոստովանական ցուցմունք է՝ զրո պատիժների համակարգ ունենալու իմաստով:

«Ցավակցում եմ Պրոբացիայի պետական ծառայությանը, որը պետք է 10 տարի վերահսկի այդ անձին, որովհետև մենք 1. վերահսկողություն և հսկողություն բառերի մեջ տարբերություն չենք դնում, իսկ դրանք ռադիկալ տարբեր բաներ են, վերահսկողությունը չի նշանակում կանտրոլ, նշանակում է ստեղծել երաշխիքներ, որ անձը վերաինտեգրվի հասարակություն: 2-րդ իմաստով մենք պետք է կարողանանք  դիտարկել, որ պատիժների կատարման համակարգում մտքի ու վարքի փոփոխություն ունենանք: Մարդուն չվերաբերվենք՝ ըստ նրա կատարած հոդվածի»,- ասել է հոգեբանը:

Հիշեցնեք, որ բացառիկ որոշում է կայացվել Հայաստանում. ցմահ դատապարտյալը պատժի կրումից 23 տարի անց ազատ է արձակվել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը անցնում է ներգաղթային և ոչ ներգաղթային դիմումների համար հարցազրույցի նշանակման և պահանջվող փաստաթղթերի ներկայացման նոր առցանց համակարգի

12:26 13.05.2025

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը անցնում է ներգաղթային և ոչ ներգաղթային դիմումների համար հարցազրույցի նշանակման և պահանջվող փաստաթղթերի ներկայացման նոր առցանց համակարգի

Երևանում Միացյալ Նահանգների դեսպանատունը մայիսի 30-ից անցնում է ներգաղթային և ոչ ներգաղթային դիմումների համար հարցազրույցի նշանակման և պահանջվող փաստաթղթերի ներկայացման նոր առցանց համակարգի: Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։ Մայիսի 18-ից հարցազրույցի ամրագրման մեր ներկայիս համակարգը կդադարի գործել։ Կայքէջը հասանելի կլինի միայն ընթերցման ռեժիմով, և դուք այլևս չեք կարողանա. • հարցազրույցի օր ամրագրել, • […] ...

Համագործակցության նոր ուղիներ․ ԿԳՄՍ նախարարն ընդունել է «Ասկոնաս Հոլտ» միջազգային առաջատար երաժշտական ընկերության տնօրենին

12:18 13.05.2025

Համագործակցության նոր ուղիներ․ ԿԳՄՍ նախարարն ընդունել է «Ասկոնաս Հոլտ» միջազգային առաջատար երաժշտական ընկերության տնօրենին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Ասկոնաս Հոլտ» միջազգային առաջատար երաժշտական ընկերության գործադիր տնօրեն Դոնա Քոլինզին: Ընկերության ներկայացուցիչները ՀՀ-ում են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների հանդիսավոր բացման համերգի կապակցությամբ: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր […] ...

Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում

12:11 13.05.2025

Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում

Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրանց գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունը հորդորում է զանգահարել 1-02 կամ դիմել մոտակա բաժին։ ...

Թրամփը վերջնագրի տեսքով է խոսել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ․ Ուիթքոֆ

12:05 13.05.2025

Թրամփը վերջնագրի տեսքով է խոսել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ․ Ուիթքոֆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կողմ է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ շփումներին՝ հակամարտությունը լուծելու համար։ Եթե ​​դա տեղի չունենա, Վաշինգտոնը կհեռանա բանակցային գործընթացից։ Այս մասին հայտնել է ամերիկացի առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։ «Նախագահը վերջնագիր է ներկայացրել երկու կողմերին, որ եթե ուղիղ բանակցություններն արագ տեղի չունենան, Միացյալ Նահանգները կհեռանա այս հակամարտությունից։ Սա մեր պատերազմը չէ։ […] ...

SHANTNEWS

12:00 13.05.2025

SHANTNEWS

ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք

11:57 13.05.2025

ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք։ Մասնավորապես, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևան քաղաքում գործող հագուստի և աքսեսուարների արտադրությամբ, վաճառքով զբաղվող 2 տնտեսվարող թերհայտարարագրում են իրացման շրջանառությունը, իրականացնում են նույնատիպ տնտեսական գործունեություն, գործում […] ...

BACK_TO_TOP