20:50 17.10.2018
Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն այսօր Արագածոտնի մարզում մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին ներկայացրել է նորանշանակ մարզպետ Դավիթ Գևորգյանին, տեղեկացնում են Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Սուրեն Պապիկյանը ողջունել է ներկաներին և ընդգծել, որ Դավիթ Գևորգյանը Թավշյա հեղափոխության ակունքներում կանգնած գործիչներից է, ով չափազանց լավ է պատկերացնում նոր իրողություններով ու մտածողությամբ պայմանավորված Հայաստանի տեսլականը։
Խոսելով վերջին հինգ ամիսներին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի պաշտոնում Դավիթ Գևորգյանի գործունեության մասին` Սուրեն Պապիկյանը նշել է, որ փոխնախարարի կարգավիճակում Դավիթ Գևորգյանը հանդես է եկել հետհեղափոխական պաշտոնյային հատուկ վարքագծով, ով գիտակցում է իր իրական դերն ու նշանակությունը, գործում է բացառապես իր պաշտոնեական լիազորությունների շրջանակներում և իր սեփական դրական օրինակով բացառում ցանկացած օրինազանցություն ու պաշտոնական դիրքի չարաշահում։
Սուրեն Պապիկյանը համոզմունք է հայտնել, որ նորանշանակ մարզպետը պատվով և պատասխանատվությամբ կկատարի ՀՀ կառավարության կողմից իրեն պատվիրված առաքելությունը, և այս կապակցությամբ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմին ու ՏԻՄ-երի պաշտոնյաներին հորդորել է լինել մարզպետի կողքին և աջակցել նրան իր նախաձեռնությունների մեջ։
Սուրեն Պապիկյանը նաև շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Աշոտ Սիմոնյանին՝ այս ամիսների ընթացքում իր առջև դրված խնդիրները պատասխանատվությամբ լուծելու և մարզին ծառայելու համար։
Դավիթ Գևորգյանը մարզի առջև ծառացած խնդիրներից առաջնային է համարել լիակատար արդարության, օրինականության և հավասարության հաստատումը, ինչպես նաև մարզի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումը:
«Թավշյա հեղափոխությունից հետո ժողովուրդը մեծ ակնկալիքներ ունի մեր իշխանությունից, և մենք ուղղակի այլ տարբերակ չունենք, քան արդարացնել սպասելիքները»,- ասել է նորանշանակ մարզպետը ու հավելել, որ այսօրվանից մարզպետարանն աշխատելու է արտակարգ ռեժիմով , և ինքն իր պարտականությունները կատարելու է ոչ միայն աշխատանքային օրերին և ժամերին, այլև` օրը 24 ժամ և շաբաթը 7 օր։
15:30 13.05.2025
Իտալիայում երկրաշարժ է տեղի ունեցել15:25 13.05.2025
Մոլդովայի նախագահը հավանական է համարել, որ ԵՄ-ին անդամակցության բանակցություններն ավարտվեն մինչև 2028 թվականըՄոլդովան կարող է ավարտել Եվրամիությանը միանալու բանակցությունները մինչև 2028 թվականը։ Եվրոպական ինտեգրման համատեքստում երկրում խորհրդարանական ընտրությունները չափազանց կարևոր են, TV8 հեռուստաալիքի եթերում հայտարարել է հանրապետության նախագահ Մայա Սանդուն։ «Ես կարծում եմ, որ բանակցություններն ավարտելոու իրական վերջնաժամկետը մինչև 2027 թվականի վերջն է։ Դրանից հետո՝ 2028 թվականին, կսկսվի մի ժամանակաշրջան, երբ բոլոր երկրները պետք է իրենց աջակցությունը հայտնեն […] ...
15:14 13.05.2025
Սուրեն Պապիկյանը Բեռլինում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման բացման պաշտոնական արարողությանըՄայիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բեռլինում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման բացման պաշտոնական արարողությանը: Հանդիպման ընթացքում մասնակից երկրների ներկայացուցիչները քննարկելու են ՄԱԿ-ի խաղաղապահության առկա մարտահրավերները և դրանց հաղթահարման նպատակով նախատեսվող խաղաղապահության գործընթացի բարեփոխման առաջնահերթությունները: Նախարարական հանդիպման մասնակիցները կներկայացնեն ՄԱԿ-ի շրջանակում միջազգային կայունության և անվտանգության ապահովմանն ուղղված իրենց հանձնառությունները: ...
14:58 13.05.2025
Շիրակի մարզում ջրասուզակը հայտնաբերել է քաղաքացու դին և դուրս բերել ափՄայիսի 13-ին, ժամը 09։49-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսաղբյուր գյուղի «Սմավերդի» կոչվող լճում քաղաքացին ջրի տակ է սուզվել և դուրս չի եկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը՝ ջրասուզակով: Ջրասուզակը […] ...
14:43 13.05.2025
Հակոբ Սիմիդյանը հանդիպել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանի հետՇրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհայի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել երկու պետությունների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները, ընդգծել բնապահպանության ոլորտում համագործակցության ընդլայնման և օրակարգի հարստացման անհրաժեշտությունը։ Նախարարը դեսպանին է ներկայացրել Հայաստանի կողմից իրականացվող ռազմավարական բնապահպանական առաջնահերթություններն ու նախաձեռնությունները, մասնավորապես՝ կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ […] ...
14:33 13.05.2025
Վուչիչը հայտարարել է, որ ԵՄ-ն դժգոհ է Ռուսաստան կատարած իր այցիցՍերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի այցի ժամանակ հայտարարել է, որ Բրյուսելը դժգոհ է մայիսի 9-ին Ռուսաստան կատարած իր այցից, սակայն ԵՄ-ին միանալը Սերբիայի ուղին և նպատակն է, որը երբեք կասկածի տակ չի դրվել։ Կոշտան Բելգրադ է ժամանել երեքշաբթի օրը։ Սերբական պետության ղեկավարը նրան հանդիսավոր կերպով դիմավորել է «Պալատա Սերբիա» կառավարական համալիրի […] ...