13:29 18.10.2018
ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 18-ին լրագրողների խնդրանքով անդրադարձավ Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտած ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի`ԼՂ խնդրի շուրջ արված հայտարարությանը, թե «ցանկացած կարգավորում պահանջելու է որոշակի «գրավյալ տարածքների» վերադարձ»:
«Մենք աշխատում ենք, բանակցում ենք մեր դիրքորոշումների շրջանակներում, շարունակելու ենք անել այն, ինչ անում ենք մեր դիրքորոշումների շրջանակներում»,- ասաց նա:
Մնացականյանը նշեց, որ հարցի վերաբերյալ ԱԳՆ դիրքորոշումն արդեն հրապարակվել է, ԱԳՆ խոսնակն այդ մասին խոսել է, ու ինքը որևէ նոր բան չունի ասելու, ԱԳՆ դիրքորոշումը հայտնի է, արտահայտված է, վերջին անգամ խոսել է Լյուքսեմբուրգում, առավել ևս` վարչապետը խոսել է այդ մասին:
Հարցին` դեսպանի հայտարարությունն իր համար անակնկա՞լ էր արդյոք, նա պատասխանեց.
«Անակնկալների մասին չեմ ուզում խոսել, որովհետև անակնկալներ ամեն օր լինում են»:
Լրագրողները հետաքրքրվեցին` հնարավո՞ր է մի օր բանակցությունների սեղանին հայտնվի «հող` խաղաղության դիմաց» բանաձևը, Մնացականյանն արձագանքեց.
«Չգիտեմ` ինչպես պատասխանեմ»:
Դիտարկմանը, թե ԼՂ հարցով բանակցություններ չեն անցկացվում, բանակցային պրոցեսը սառած է, Մնացականյանը պատասխանեց.
«Ինչպե՞ս է սառած, մեր հանդիպումները, հինգ ամսվա մեջ այսքան զարգացումներ են եղել, դուք ասում եք` հարցը սառեցված է: Մենք հանդիպել ենք, չէ՞, երկու անգամ: Նայած` ինչ նկատի ունեք դուք «բանակցություններ» ասելով: Մենք իմ գործընկերոջ հետ երկու անգամ հանդիպել ենք, վարչապետն Ադրբեջանի նախագահի հետ հանդիպել է, սա գործընթաց է, դուք ի՞նչ նկատի ունեք՝ որպես բանակցություն»:
14:58 13.05.2025
Շիրակի մարզում ջրասուզակը հայտնաբերել է քաղաքացու դին և դուրս բերել ափՄայիսի 13-ին, ժամը 09։49-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսաղբյուր գյուղի «Սմավերդի» կոչվող լճում քաղաքացին ջրի տակ է սուզվել և դուրս չի եկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը՝ ջրասուզակով: Ջրասուզակը […] ...
14:43 13.05.2025
Հակոբ Սիմիդյանը հանդիպել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանի հետՇրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհայի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել երկու պետությունների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները, ընդգծել բնապահպանության ոլորտում համագործակցության ընդլայնման և օրակարգի հարստացման անհրաժեշտությունը։ Նախարարը դեսպանին է ներկայացրել Հայաստանի կողմից իրականացվող ռազմավարական բնապահպանական առաջնահերթություններն ու նախաձեռնությունները, մասնավորապես՝ կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ […] ...
14:33 13.05.2025
Վուչիչը հայտարարել է, որ ԵՄ-ն դժգոհ է Ռուսաստան կատարած իր այցիցՍերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի այցի ժամանակ հայտարարել է, որ Բրյուսելը դժգոհ է մայիսի 9-ին Ռուսաստան կատարած իր այցից, սակայն ԵՄ-ին միանալը Սերբիայի ուղին և նպատակն է, որը երբեք կասկածի տակ չի դրվել։ Կոշտան Բելգրադ է ժամանել երեքշաբթի օրը։ Սերբական պետության ղեկավարը նրան հանդիսավոր կերպով դիմավորել է «Պալատա Սերբիա» կառավարական համալիրի […] ...
14:25 13.05.2025
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքին. Գլխավոր դատախազությունԳլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից 16 հայցադիմում էր ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքները հարկադիր դադարեցնելու և հողատարածքները Իջևան համայնքին վերադարձնելու հայցապահանջներով: Բոլոր 16 հայցադիմումները դատարանի կողմից ընդունվել են վարույթ, գտնվում են քննության փուլում: Վերոնշյալ հայցադիմումներից մեկով հարուցված քաղաքացիական գործի շրջանակներում, պատասխանող Գ.Ղ.-ի կողմից 2025 թվականի […] ...
14:17 13.05.2025
Ռուսական կողմը շարունակում է պատրաստվել Ստամբուլում կայանալիք բանակցություններին․ ՊեսկովՌուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ստամբուլում Ուկրաինայի հետ բանակցությունների նախապատրաստական աշխատանքները շարունակվում են։ «Ռուսական կողմը շարունակում է նախապատրաստվել բանակցություններին, որոնք նախատեսված են հինգշաբթի օրը», – ասել է նա։ Պեսկովը նշել է, որ Կրեմլը առայժմ չի պլանավորում որևէ այլ մեկնաբանություն անել Ստամբուլում նախատեսված ռուս-ուկրաինական հանդիպման վերաբերյալ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, […] ...
14:09 13.05.2025
Մհեր Գրիգորյանը և Գերտ Յան Կուպմանը կարևորել են ԵՄ, Հարավային Կովկասի և ասիական տարածաշրջանների միջև տնտեսական, տրանսպորտային կապերի ընդլայնման անհրաժեշտությունըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում ապաշրջափակմանը և կապակցվածության ավելացմանը վերաբերող, մասնավորապես՝ ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացման հետ կապված հարցեր։ Կողմերը կարևորել են Եվրոպական միության, Հարավային Կովկասի և ասիական տարածաշրջանների միջև տնտեսական, տրանսպորտային, էներգետիկ […] ...