Մենք պետք է աջակցենք կառավարությանը, լինենք Նիկոլ Փաշինյանի թիկունքը. Մարուքյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+29.09 oC

Մենք պետք է աջակցենք կառավարությանը, լինենք Նիկոլ Փաշինյանի թիկունքը. Մարուքյան

13:28 07.05.2018

«Ելք»-ը լինելու է իշխանական խմբակցություն, մենք պետք է աջակցենք կառավարությանը, պետք է լինենք Նիկոլ Փաշինյանի թիկունքը, հետևաբար մեր գործունեությունը տարբերվելու է: Հիմա պետք է աշխատենք այն ռեֆորմների ուղղությամբ, որը կբերի կառավարությունը խորհրդարան:   

Իմ քաղաքական պատկերացումներից ելնելով՝ Հանրապետական կուսակցությունը կհաստատի Փաշինյանի ծրագիրը, և Փաշինյանը կունենա այնպիսի ծրագիր, որը կառավարությունը կհաստատի: Եթե Հանրապետականը չպիտի հաստատի Փաշինյանի ծրագիրը, ապա անիմաստ է նրան վարչապետ ընտրելը: Եթե չի հաստատում Փաշինյանի ծրագիրը, նորից երկփուլանի ընտրություն է սկսվում խորհրդարանում: Դա անցած էտապ է, իմաստը ո՞րն է:

Մարդիկ ասում են՝ մենք գնում ենք ընդդիմություն, բայց դա չի նշանակում, որ կառավարության ծրագիրը չեն հաստատի: Եթե ադմինիստրատիվ ռեսուրսը մնա, գուցե հանրապետականներին ձեռնտու լինի խորհրդարանական նոր ընտրությունը, եթե ադմինիստրացիան փոխվի, որը դժվար է փոխել, քանի որ շատ է արմատացած, գուցե իրենց շահերից չբխի, նաև հնարավոր է՝ երկրի շահերից էլ չբխի»,- ԱԺ ճեպազրույցի ժամանակ նման կարծիք է հայտնել «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Նա հիշեցրել է, որ մեզ սպասվում են Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողով, տնտեսական խնդիրներ, բարեփոխումներ, քաղաքական ճգնաժամի հաղթահարում:

«Կայունությունը բոլորի շահերից է բխում, դրանք են Փաշինյանի հիմնական խնդիրները»,- հիշեցրել է Էդմոն Մարուքյանը՝ միևնույն ժամանակ չբացառելով, որ հանրապետականները՝ որպես ընդդիմություն, կարող են նաև խանգարել, բայց իրենք էլ ունենք իրենց «հնարավորությունները»:

«Այսօրվա համակարգն այնպիսին է, որ Փաշինյանի կառավարությունը կարող է խորհրդարան չգալով երկրում աուրան փոխել, և երբ բանը հասնի խորհրդարանում օրենք անցկացնելուն, քաղաքական խորհրդատվություններով փորձել անցկացնելը անհնար չէ: Պատկերացնենք, նա խորհրդարան չգալով ինչ կարող է անել: Կարող է ձևափոխել ամբողջ գործադիր իշխանությունը, մարզային իշխանությունները և տնտեսական ուղերձներ հղել՝ մաքսային, հարկային վարչարարություն անել, մոնոպոլիաների հետ կապված:

Հայաստանի պրոբլեմն այն չէ, որ օրենքներն են վատը, այլ ասում էին՝ դու ուզո՞ւմ ես  գազի լցակայան կառուցել, պետք է գաս, մեզ հարցնես, չես կարող կառուցել: Դու ուզո՞ւմ ես չգիտեմ ինչ ներմուծել, պետք է գաս, մեզ հարցնես, պետք է թույլ տանք: Երբ միջավայր է փոխվում՝ յուրաքանչյուրն ինչով ուզում է, կարողանում է զբաղվել օրենքի շրջանակում: Եվ այդտեղ խորհրդարան գալու գործ չկա: Կառավարությունը շատ կարճ ժամանակահատվածում կարող է այս խնդիրները լուծել»,- ասել է Մարուքյանը:  

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիկոլ Փաշինյանն այցելել է «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հիմնադրամի Կոտայքի մասնաճյուղ

14:20 08.07.2025

Նիկոլ Փաշինյանն այցելել է «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հիմնադրամի Կոտայքի մասնաճյուղ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հիմնադրամի Կոտայքի մասնաճյուղ, որտեղ բնակվում և աջակցություն են ստանում ծնողական խնամքից զրկված 70 երեխա։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանն ու կից տեսանյութ տեղադրել։ ...

18-ամյա ռուս թենիսիստուհի Միրա Անդրեևան կարիերայում առաջին անգամ դուրս է եկել «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակիչ

14:11 08.07.2025

18-ամյա ռուս թենիսիստուհի Միրա Անդրեևան կարիերայում առաջին անգամ դուրս է եկել «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակիչ

18-ամյա ռուս թենիսիստուհի Միրա Անդրեևան կարիերայում առաջին անգամ դուրս է եկել «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակիչ: «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի կանանց մենախաղի 1/8 եզրափակչում աշխարհի 7-րդ ռակետը երկու սեթում 6-2, 6-3 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ, աշխարհի 10-րդ ռակետ Էմմա Նավարոյին: Անդրեևան կիսաեզրափակչի ուղեգիրը կվիճարկի աշխարհի 35-րդ ռակետ, Շվեյցարիայի ներկայացուցիչ Բելինդա Բենչիչի հետ: ...

Սարի թաղի բնակչի հողամասում հայտնաբերվել է կանեփի 1335 բույս․ 54-ամյա տղամարդը ձերբակալվել է

14:03 08.07.2025

Սարի թաղի բնակչի հողամասում հայտնաբերվել է կանեփի 1335 բույս․ 54-ամյա տղամարդը ձերբակալվել է

Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Սարի թաղի մի բնակիչ հողամասում, նաև տարաների մեջ աճեցնում է կանեփ: Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ՝ շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու հատկանիշներով։ Քրեական վարույթի շրջանակներում կատարված զննությամբ տղամարդու տան բակում հայտնաբերվել է մոտ 400 գրամ թմրանյութի նմանվող բուսական […] ...

Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհները շարունակվում են

13:55 08.07.2025

Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհները շարունակվում են

Ֆրանսիայի հարավում՝ Օդ դեպարտամենտում, անտառային հրդեհների դեմ պայքարը շարունակվում է հուլիսի 7-ից, հաղորդում է BFMTV-ն։ Հրդեհն ընդգրկել է 2000 հեկտար տարածք։ Հուլիսի 8-ի առավոտյան դրությամբ, ըստ դեպարտամենտի պրեֆեկտուրայի, վիրավորվել է տասը մարդ, այդ թվում՝ հինգ հրշեջ և մեկ երեխա։ Այրվել է արհեստանոց և ախոռ, որտեղ սատկել է երեք ձի։ Բոցերը տարածվել են վեց բնակելի շենքերում, […] ...

Ինչո՞ւ է Մբապեն երկար մնացել մարզադաշտում «Բորուսիայի» դեմ խաղից հետո

13:48 08.07.2025

Ինչո՞ւ է Մբապեն երկար մնացել մարզադաշտում «Բորուսիայի» դեմ խաղից հետո

«Ռեալ Մադրիդը» Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղից հետո հայտնվել է անսպասելի իրավիճակում։ Թիմի կազմն արդեն ավտոբուսում է եղել, սակայն Կիլիան Մբապեն բացակայել է։ Ֆրանսիացի հարձակվողը ստիպված է եղել ավելի երկար մնալ մարզադաշտում՝ դոպինգ-ստուգում անցնելու համար։ Արդյունքում, «Ռեալը» ստիպված է եղել մեկնել առանց նրա, հայտնում է Marca-ն։ Մբապեն դուրս է եկելթիմի հեռանալուց մոտ մեկ ժամ ուշ։ Նրան […] ...

«Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» ծրագիրը՝ Գյումրիում

13:40 08.07.2025

«Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» ծրագիրը՝ Գյումրիում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Տերյան մշակութային կենտրոնը շարունակում է «Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» մշակութային լայնածավալ ծրագիրը։ Ստրասբուրգում հաջողությամբ կայացած ցուցադրությունից հետո ծրագրի մշակութային ուղերձը տեղափոխվում է Հայաստան. հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, Գյումրու Թատերական հրապարակում կկայանա միջոցառման հանդիսավոր բացումը։ Ծրագրի նպատակն է ստեղծել միջմշակութային համագործակցության նոր հարթակ, որտեղ համադրվում են հայկական […] ...

BACK_TO_TOP