Ադրբեջանը փորձում էր տարածել, թե ուր որ է ՀՀ-ն ամբողջությամբ քաոսի մեջ կհայտնվի. մեդիափորձագետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+31.09 oC

Ադրբեջանը փորձում էր տարածել, թե ուր որ է ՀՀ-ն ամբողջությամբ քաոսի մեջ կհայտնվի. մեդիափորձագետ

12:05 07.05.2018

«Ընդհանրապես, եթե սոցցանցերը չլինեին, այս ամեն ինչը (խոսքը Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության մասին է- հեղ.) շատ ավելի դանդաղ կլիներ, իսկ այդ դեպքում հետևանքները գուցե հակառակ լինեին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության ընթացքում կեղծ տեղեկատվության տարածմանը:

Նրա խոսքով՝ շնորհիվ սոցցանցերի, կեղծ լուրերն էին նաև արագ տարածվում: Նրա խոսքով՝  հեղինակների մի մասն էլ ռուսաստանյան շովինիստական թևերն էին։ Բացի այս՝ ներքին տեղեկատվական պատերազմ էլ կար, որ ընթանում էր երկու կողմերի միջև, բայց նրբերանգների վրա չէին խորանում։ Ըստ Մարտիրոսյանի՝ ուղիղ եթերները կոտրեցին կեղծ նորություններ տարածելու հնարավորությունը։ Կային ադրբեջանական փորձեր, բայց ինչ-որ պահից դրանք ահավոր պասիվացել էին: Մեդիափորձագետը նշել է, որ հատկապես «Թվիթեր»-ում Ադրբեջանի իշխանական կուսակցական երիտթևի մեծ բանակ էր գործում մինչև այս իրադարձությունները, որոնց առաքելությունը Հայաստանին վարկաբեկելն էր: 

«Այդ օգտատերերը բավականին պասիվացել էին ցույցերի օրերին: Մինչև իրենց քարոզչական կենտրոնում որոշում էին ինչ անել, ՀՀ-ում իրավիճակն արագորեն փոխված էր լինում»,- ասել է նա: 

Սամվել Մարտիրոսյանը նկատել է նաև, որ ադրբեջանական քարոզչամեքենան փորձում էր նաև ներկայացնել, թե ՀՀ-ն ամբողջությամբ ուր որ քաոսի մեջ է հայտնվելու և այդ փաստից պետք է օգտվեր ադրբեջանական բանակը:

«Տարօրինակ է: Երևի, առաջին դեպքն էր, որ ՀՀ-ի ներսում այդ օրերին հիմնականում լուրջ չընդունվեց սահմանային վտանգը: Դա պայմանավորված էր ոչ թե նրանով, որ մարդիկ լուրջ չէին ընկալում հակառակորդի տեխնիկայի տեղաշարժի փաստը, այլ նրանով, որ մեր բանակը մնաց չեզոք: Բոլորը հասկանում էին, որ բանակն իր առաքելությունը կատարում է»,-ասել է Սամվել Մարտիրոսյանը: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատ Միրզոյանը և Մուրատ Նուրտլեուն մտքեր են փոխանակել երկու երկրների միջև փոխշահավետ և ռազմավարական ուղղվածություն ունեցող գործընկերության ընդլայնման շուրջ

13:15 12.08.2025

Արարատ Միրզոյանը և Մուրատ Նուրտլեուն մտքեր են փոխանակել երկու երկրների միջև փոխշահավետ և ռազմավարական ուղղվածություն ունեցող գործընկերության ընդլայնման շուրջ

Օգոստոսի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուի հետ: Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել նախորդ շաբաթ Վաշինգտոնում նախագահ Թրամփի ներգրավվածությամբ կայացած քննարկումների արդյունքներին, որոնք կարևոր նշանակություն ունեն Հարավային Կովկասում տևական խաղաղության ապահովման համար: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ղազախստանի կողմից այդ տեսլականը կիսելու և […] ...

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 12-17-ը

13:09 12.08.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 12-17-ը

Երևանում օգոստոսի 12-ին երեկոյան, 13-ին գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 14-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 12-ի երեկոյան, 13-ին գիշերը և երեկոյան, 14-ին և 16-ին երեկոյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և […] ...

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին՝ նրա առաքելության ավարտի կապակցությամբ

12:53 12.08.2025

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին՝ նրա առաքելության ավարտի կապակցությամբ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին՝ Հայաստանում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում երկու երկրների միջև համագործակցության զարգացման ուղղությամբ իրականացված արդյունավետ աշխատանքի և արձանագրված առաջընթացի համար, ինչպես նաև մաղթել հաջողություն […] ...

«Ինտեր Մայամին» առանց Մեսսիի պարտվել է խոշոր հաշվով

12:45 12.08.2025

«Ինտեր Մայամին» առանց Մեսսիի պարտվել է խոշոր հաշվով

MLS-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Ինտեր Մայամին» մրցակցի դաշտում 1-4 հաշվով պարտվել է «Օռլանդո Սիթիին»։ Հանդիպումը մկանային վնասվածքի պատճառով բաց է թողել թիմի առաջատար Լիոնել Մեսսին։ «Օռլանդոն» 44 միավորով չորրոդ տեղ է բարձրացել Արևելյան կոնֆերենցիայում, «Ինտեր Մայամին» 42 միավորով 6-րդն է։   ...

Դատախազությունը պահանջում է Մարտի 1-ի իրադարձություններից տուժածներին պետբյուջեից տրամադրված աջակցությունը բռնագանձել Քոչարյանից և մյուսներից

12:34 12.08.2025

Դատախազությունը պահանջում է Մարտի 1-ի իրադարձություններից տուժածներին պետբյուջեից տրամադրված աջակցությունը բռնագանձել Քոչարյանից և մյուսներից

Գլխավոր դատախազությունը պահանջում է 2008 թվականի մարտի 1-2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց ՀՀ պետական բյուջեի միջոցներով փոխհատուցված 670 միլիոն դրամը համապարտության կարգով բռնագանձել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանից, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանից և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովից։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին […] ...

Փաշինյանն ընդգծել է, որ հաստատված խաղաղությունը ներդրումային նոր հնարավորություններ է բացում Հայաստան-ԵՄ համագործակցության ընդլայնման համար

12:27 12.08.2025

Փաշինյանն ընդգծել է, որ հաստատված խաղաղությունը ներդրումային նոր հնարավորություններ է բացում Հայաստան-ԵՄ համագործակցության ընդլայնման համար

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ։ Վարչապետը Եվրոպական խորհրդի նախագահին ներկայացրել է օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանզիմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային […] ...

BACK_TO_TOP