14:21 16.10.2017
Դամասկոսը քննադատել է թուրքական զորքերի մուտքն Իդլիբ և պահանջել է թուրքական զորքերն անհապաղ դուրս բերել սիրիական տարածքից՝ առանց որևէ նախապայմանների: Այս մասին SANA լրատվական գործակալությանը հայտնել է Սիրիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը:
«Սիրիան խստորեն դատապարտում է Թուրքական զորքերի ներխուժումը Իդլիբ նահանգ՝ ընդգծելով, որ դա խախտում է երկրի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերը», – հայտնել է աղբյուրը:
Մինչ այդ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել էր, որ սկսում է դիտակետեր տեղակայել սիրիական Իդլիբ նահանգում: Նշվում է, որ այդ գործողություններն իրականացվում են Աստանայում Իրանի, Թուրքիայի, Ռուսաստանի և Սիրիայի միջև կնքված համաձայնագրի հիման վրա, ըստ որի Սիրիայում պետք է դեէսկալացիայի գոտիներ ստեղծվեին: Անկարան հայտարարել էր, որ Աստանայի համաձայնության շրջանակներում Թուրքիայի զինված ուժերը Իդլիբում են տեղակայվում՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Սակայն Սիրիան Թուրքիային մեղադրում է այն բանում, որ վերջինս Իդլիբ է մտել Ջիբհաթ ան-Նուսրա ահաբեկչական խմբավորման հետ, ինչն ապացուցում է Թուրքիայի կապը վերջինիս հետ:
22:03 15.05.2025
Տիրանայում պատասխանեցի ադրբեջանցի լրագրողի հարցերին. ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Տիրանայում պատասխանեցի ադրբեջանցի լրագրողի հարցերին, ով ներկայացավ որպես Ադրբեջանի հանրային հեռուստատեսության թղթակից»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:49 15.05.2025
Մայիսի 15-ը՝ կլիմայի միջազգային օրՄայիսի 15-ին աշխարհը նշում է Կլիմայի միջազգային օրը՝ վերստին ընդգծելով կլիմայական ճգնաժամի համաշխարհային նշանակությունն ու դրա հաղթահարման հրատապությունը։ Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: 1980-ականների վերջերից ի վեր կլիմայի փոփոխության վերաբերյալ քննարկումները դուրս են եկել գիտական շրջանակներից՝ դառնալով միջպետական բանակցությունների, քաղաքացիական շարժումների ու տնտեսական ռազմավարությունների առանցքում։ Այս օրը կոչ է՝ գիտակցելու մարդկային գործունեության […] ...
21:25 15.05.2025
Դե Բրույնեն նախապատվությունը տալիս է իտալական ակումբին«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն մտադիր է տեղափոխվել «Նապոլի», գրում է Daily Mail-ը: Բելգիացին, որը պաշտոնապես հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո անգլիական ակումբից հեռանալու մասին, նախապատվությունը տալիս է «Նապոլիին», քանի որ շատ է ցանկանում աշխատել թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ: Իտալական ակումբը 33-ամյա ֆուտբոլիստին առաջարկում է 2 տարվա պայմանագիր: Դե Բրույնեի ծառայություններով հետաքրքրված […] ...
21:19 15.05.2025
Հիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի տանող 14.7 կմ երկարությամբ ճանապարհը. ՏԿԵ նախարարՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ հիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի տանող 14.7 կմ երկարությամբ ճանապարհը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:10 15.05.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Ձորափի փ. 130՝ «Մանկական երկաթուղի» և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հրազդանի Կիրճ 9՝ «Լադա» ՍՊԸ, Հովհանիսյան առանձնատուն, Լեոյի փ. 20-101 առանձնատներ, Կոնդ թաղ. 53-99 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մաշտոցի […] ...