11:50 22.10.2018
«Օրենքն ընդունել են ու այն մտել է գործողության մեջ: Փաստացի, ունենք գործող օրենք և դա կանգնեցնելու մեխանիզմ չկա: Կա միայն մեկ մեխանիզմ՝ նոր օրենք ընդունելը կամ օրենքում փոփոխություն անելը, որը 2-3 ամիս կտևի»,- հոկտեմբերի 22-ին աջ ղեկով մեքենաների արգելքի դեմ բողոքող ներկրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը:
Բողոքի ակցիայի մասնակիցների հետ, որոնք հավաքվել են ԱԺ-ի դիմաց, հանդիպել և խոսել է նաև ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը:
«Մեր նախարարությունը չի կարող թույլ տալ կամ արգելել, օրենքն է թույլ տալիս, իսկ օրենքը շրջանցել չենք կարող: Միակ ձևն այս պարագայում օրենքը փոխելն է, որի համար 2-3 ամիս ժամանակ կպահանջվի, քանի որ օրենքի փոփոխությունն ունի ընթացակարգ և մարմիններ կան, որ դեմ են այդ փոփոխությանը, օրինակ՝ ՀՀ ոստիկանությունը, պետավտոտեսչությունը»,- ասաց նախարարը:
Ակցիայի մասնակիցները նաև նշեցին, որ Ճանապարհային ոստիկանության կողմից ներկայացված վիճակագրական տվյալները չեն համապատասխանում իրականությանը, իսկ նախարարն առաջարկեց խնդիրները հստակեցնել և հանդիպել՝ դրանք քննարկելու նպատակով:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց այսօր՝ հոկտեմբերի 22-ին՝ ժամը՝ 16։00-18։00-ի սահմաններում, հանդիպել և խնդիրները քննարկել սեղանի շուրջ:
14:35 24.06.2025
Սամվել Կարապետյանը տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀԳործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանն «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀ քրեակատարողական ծառայության մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը։ Հարցին, թե ո՞րն է տեղափոխության պատճառը, նա պատասխանել է. «Ծառայողական անհրաժեշտությունից ելնելով՝ տեղափոխել են Երևան-Կենտրոն ՔԿՀ»։ «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը կալանավորվել է երկու ամսով։ Նրա նկատմամբ քրեական […] ...
14:25 24.06.2025
Yandex Armenia-ն գործարկում է Ultima պրեմիում ծառայությունը. այժմ Yandex Go հավելվածում հասանելի է նաև ուղղաթիռի պատվերըՆոր՝ Ultima ծառայության գործարկմամբ Yandex Go հավելվածում այժմ հնարավոր է պատվիրել ուղղաթիռով թռիչք՝ անհատական երթուղի՝ Copter սակագնով կամ ճանաչողական զբոսաշրջություն՝ Sky Tour սակագնով։ Օդային փոխադրումներն իրականացնում է ծառայության գործընկեր Armenian Helicopters ընկերությունը։ Ուղղաթիռային տուրերը հասանելի են տարբեր ուղղություններով, այդ թվում՝ Դիլիջան, Սևան, Մեղրի, Գորիս, Երևանի ջրամբար, Քարերի սիմֆոնիա, Գառնու կիրճ և այլ վայրեր։ Copter սակագնով […] ...
14:18 24.06.2025
Ռյուտեն Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցություններն «անլուրջ» է անվանելՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Ստամբուլում Ուկրաինայի շուրջ բանակցություններն «անլուրջ» է համարում: Այս մասին նա հայտարարել է Հաագայում դաշինքի գագաթնաժողովից առաջ ՆԱՏՕ-ի հանրային ֆորումում: «ՆԱՏՕ-ն մտադիր է ապահովել, որ Ուկրաինան գտնվի հնարավորինս ուժեղ դիրքում, երբ սկսվեն լուրջ բանակցություններ, և այն, ինչ հիմա տեղի է ունենում Ստամբուլում, լուրջ չէ», – ասաց Ռյուտեն։ Նա չի բացատրել, թե […] ...
14:13 24.06.2025
Յամալը` աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստTransfermarkt-ը թարմացրել է խաղացողների տրանսֆերային արժեքները. կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի 17-ամյա հարձակվող Լամին Յամալի տրանսֆերային արժեքը դարձել է 200 միլիոն եվրո: Ֆրանսիական հեղինակավոր L’Equipe-ի վարկածով նույնպես Յամալն այսօրվա դրությամբ համաշխարհային ֆուտբոլի ամենաթանկարժեք խաղացողն է։ 180-ական միլիոն եվրո տրանսֆերային արժեքով Յամալին հաջորդում են Մադրիդի «Ռեալի» ներկայացուցիչներ Ջուդ Բելինգհեմը, Կիլիան Մբապեն և անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող […] ...
13:56 24.06.2025
Գրոսսին առաջարկել է մոտ ապագայում հանդիպել Իրանի ԱԳ նախարարի հետԱտոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ նամակ է գրել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին՝ առաջարկելով նրան մոտ ապագայում հանդիպել։ «Ես ողջունում եմ Իրանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարությունները։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցության վերսկսումը հաջող համաձայնության հասնելու բանալին է։ Ես նամակ եմ ուղարկել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին՝ […] ...
13:43 24.06.2025
Զելենսկին և Թրամփը պլանավորում են հանդիպել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում․ ԶԼՄՎլադիմիր Զելենսկին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում են հանդիպել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հունիսի 25-ի կեսօրին, հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Զելենսկիի գրասենյակի բարձրաստիճան աղբյուրին։ «Զելենսկին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում են հանդիպել չորեքշաբթի օրը Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում », – գրում է գործակալությունը։ ...