14:20 22.10.2018
ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ ՀՀԿ-ն դեմ է Ընտրական օրենսգրքի փոփոխություններին:
Հայտարարությունը ներկայացնենք ստորև.
«Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2018 հոկտեմբերի 22-ին նախաձեռնել է արտահերթ նիստ՝ օրակարգում ընդգրկելով «Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Նախագծի վերաբերյալ ՀՀԿ խմբակցության դիրքորոշման ձևավորման վրա ազդել են մի շարք գործոններ։
Ինչպես հայտնի է, հաջողված ընտրական բարեփոխումները պահանջում են լայն քննարկումներ, որպեսզի խրախուսվի ինչպես հանրության և քաղաքական ուժերի կողմից այդ բարեփոխումների ընթացքին մասնակցությունը, այնպես էլ նրանց կողմից բարեփոխումների վերջնարդյունքների ընդունումը։
Բոլոր քաղաքական ուժերի ներգրավումն է այն գրավականը, որն ապահովում է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նկատմամբ կոնսենսուսը, սակայն այն, թե ինչպես կազմակերպվեցին նախագծի քննարկումները և, ի վերջո, Ազգային ժողով դրա ներկայացումը, վկայում են այն մասին, որ կառավարությունը որդեգրել էր տրամագծորեն այլ քաղաքականություն։
Այսպես.
• Ինչպես հիշում եք, խորհրդարանում ձևավորվել էր չորս խմբակցությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբ, ընդ որում՝ «Ելք» խմբակցությունը ընդգրկում էր ներկայացուցիչներ այդ թվում նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ Կարևոր է նշել, որ միջազգային չափանիշներով քննարկումների խորհրդարանական ձևաչափը համարվում է Ընտրական օրենսդրության մշակման ամենաարդյունավետ եղանակը, իսկ մի շարք դեպքերում, օրինակ՝ ընտրակարգն որոշելիս պահանջվում է քաղաքական ուժերի լայն կոնսենսուս։ Դեռևս օգոստոսին խորհրդարանական աշխատանքային խումբը ամփոփել էր իր առաջարկները և ուղարկել կառավարություն։ Սակայն նույնիսկ բոլոր ուժերի համաձայնությամբ ներկայացված մի շարք կարևոր առաջարկներ ամբողջությամբ անտեսվեցին կառավարության կողմից։
• Ընտրական օրենսգրքի նախագիծը պաշտոնապես ՀՀ Ազգային ժողով ներկայացվել է ընդամենը հոկտեմբերի 17-ին։ Դա նշանակում է, որ Ազգային ժողովի խմբակցությունները նախագծի վերջնական տարբերակին ծանոթանալու համար ունեին ընդամենը երկու լրիվ աշխատանքային օր։ Կառավարությունը պնդում է, որ նախնական տարբերակը երկու շաբաթ առաջ տեղադրված էր «e-draft» կայքում, սակայն ակնհայտ է, որ նախագծի նախնական տարբերակը էապես տարբերվում է Խորհրդարան ներկայացված տարբերակից։ Չմանրամասնելով բազմաթիվ բովանդակային փոփոխությունները՝ բավարար է միայն նշել, որ միասնական կայքում տեղադրված նախագիծը բաղկացած էր 87 հոդվածներից, իսկ վերջնականը՝ 69։
• Նախագիծը հապճեպությամբ և շտապողականությամբ ներկայացվել է ոչ միայն խորհրդարան, այլ նաև Վենետիկի հանձնաժողով։ Հանձնաժողով նախագիծը ներկայացվել է ընդամենը մի քանի օր առաջ։ Սա նշանակում է, որ Վենետիկի հանձնաժողովը պաշտոնական քննարկում անցկացնելու և եզրակացություն տալու հնարավորություն չի ունեցել։ Ըստ էության, առաջին անգամ Վենետիկի հանձնաժողովը զրկված է մինչև Ազգային ժողովի կողմից Ընտրական օրենսգրքի նախագծի ընդունումը դրա վերաբերյալ կարծիք ներկայացնելու և իր առաջարկների հիման վրա նախագծում փոփոխություններ ակնկալելու հնարավորությունից։ Չկա նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կարծիքը:
Նախագծով առաջարկվող կարգավորումները նախատեսվում է կիրառել առաջիկա արտահերթ ընտրությունների ժամանակ: Ընդհանուր առմամբ՝ համաձայն լինելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների գաղափարին, մենք բազմիցս դեմ ենք արտահայտվել այն հապճեպությանը, որով փորձ է արվում դրանք անցկացնել մինչև 2018 թվականի տարեվերջ:
Գործադիր իշխանության ճնշումների ներքո ընտրությունները երկու ամսվա ընթացքում անցկացնելը կուսակցություններին զրկում է նոր ընտրական կարգավորումների ներքո վերադասավորվելու և մարտավարությունը վերանայելու հնարավորությունից: Այդպիսի մոտեցումը հակասում է միջազգային չափանիշներին։
Այսպես՝ Վենետիկի հանձնաժողովը նշում է, որ թեև ընտրական համակարգի փոփոխությունը չի կարող մեկնաբանվել որպես բացասական երևույթ, սակայն բացասական է դրա փոփոխությունը հենց ընտրություններից առաջ։ Պատճառն այն է, որ այդպիսի հապճեպությունը, նույնիսկ քաղաքական մանիպուլյացիաների բացակայության պարագայում, թողնում է տպավորություն, որ դրանք առկա են։ Դրանից խուսափելու համար Հանձնաժողովը առաջարկում է, որ եթե Ընտրական օրենսգիրքը ենթարկվում է էական փոփոխության, ապա նոր համակարգը ուժի մեջ կմտնի օրենքի ընդունումից առնվազն մեկ տարի անց:
Դա վերահաստատել է նաև Վենետիկի հանձնաժողովի նախագահը իր՝ հոկտեմբերի 19-ի հայտարարության մեջ, նշելով, մեկամյա ժամկետի պահպանման անհրաժեշտությունը կապված ընտրական համակարգում այնպիսի էական փոփոխությունների հետ, ինչպիսին է տարածքային ցուցակների վերացումը:
Վերոգրյալի հիման վրա Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարում է, որ վերը նշված հիմնավորումներով կողմ չէ ներկայացված նախագծին։
21:48 24.07.2025
Մեկնարկել է քոլեջների և ուսումնարանների ընդունելությունը23:59 24.07.2025
Ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները հեռացվում ենԱվտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները խոչընդոտում են երթևեկությունն ու կայանումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Խնդիրը լուծելու համար Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը Ոստիկանության պարեկային ծառայության հետ համատեղ պարբերաբար ուժեղացված ստուգայցեր է իրականացնում քաղաքում: Հերթական ստուգայցի ընթացքում կազմվել են բազմաթիվ արձանագրություններ, իսկ արհեստական խոչընդոտները՝ մետաղական ձողեր, արկղեր, վահանակներ և այլ իրեր, առգրավվել և առանձին […] ...
23:57 24.07.2025
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են ու ենթարկվել պատասխանատվությանՕրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որ «Վոլկսվագեն»-ի վարորդը Մարտունի-Սևան ավոտճանապահին մեքենան վարում էր անկանոն՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցներին։ Վայոց ձորի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Նա հայտնաբերվել է։ Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նրա նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագություն։ Հաջորդ տեսանյութը կրկին տարածվել էր համացացում, որում մեքենաները խոչընդոտում […] ...
23:49 24.07.2025
Կամչատկայում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայի երկրամասում գրանցվել է 4.9 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին նշվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միացյալ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի Telegram ալիքում։ Ծառայության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 161 կմ հեռավորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է 39 կմ խորության վրա։ ...
23:44 24.07.2025
Մակրոն. Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանումՖրանսիան պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ի իր միկրոբլոգումում։ «Ես որոշել եմ, որ Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը։ Ես հանդիսավոր կերպով կհայտարարեմ այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում այս տարվա սեպտեմբերին։ Հիմա գլխավորը Գազայում պատերազմը անհապաղ դադարեցնելն ու խաղաղ բնակչությանը օգնություն ցուցաբերելն է», – ասել […] ...
23:39 24.07.2025
46-ամյա մարմարաշենցին կանեփ էր աճեցնում և պահում թմրանյութ․ Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումըՀուլիսի 22-ին Շիրակի մարզի քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Մարմարաշեն գյուղի 46-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված հողամասում հայտնաբերվել է կանեփի 233 բույս, իսկ ավտոտնակում՝ մոտ 3 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...
23:35 24.07.2025
Ստեղծվում է կանաչապատ սահմանագիծ՝ գերեզմանատների և բնակելի հատվածների միջևԴավթաշենի գերեզմանատան ճանապարհամերձ և բնակելի թաղամասերին մոտ գտնվող հատվածները պարսպապատվում են կանաչապատ զանգվածով: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Տնկվել է շուրջ 40 ծառ, տարածքում անցկացվում է ոռոգման նոր համակարգ: Ծրագիրը շարունակական է․ առաջիկայում կանաչապատման աշխատանքներ կիրականացվեն նաև Կենտրոնական (Թոխմախի), Սպանդարյանի և Շահումյանի գերեզմանատներում։ Մանրամասները՝ տեսանյութում: ...