17:21 22.10.2018
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ Հայաստանի 9 մարզերի 49 համայնքներում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ, ընդ որում՝ 4 քաղաքներում ընտրել են քաղաքապետի:
Ընտրությունները լարված ու հետաքրքիր են անցել հատկապես 4 քաղաքներում՝ Էջմիածին, Արմավիր, Հրազդան, Կապան: Ի դեպ, առաջին 3-ում բավականին ցածր մասնակցություն է եղել՝ 34-ից 37 տոկոս, և միայն կապանցիներն են ակտիվ եղել: Այստեղ քվեարկել է ընտրողների 55 տոկոսը:
Արմավիրի քաղաքապետի աթոռի համար պայքարում էր 4 թեկնածու՝ 3-ն անկուսակցական, 1-ը՝ «Քաղաքացիական պայմանագրից»: Հենց այդ մեկն էլ հաղթեց ընտրություններում՝ մոտ մրցակցին գերազանցելով չորս անգամ: Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խուդաթյանը, որը քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, որ նույնիսկ Արմավիրի նման քաղաքում չկան անլուծելի խնդիրներ, դարձավ գործող քաղաքապետ:
Լուծել համայնքի խնդիրները քարոզարշավի ժամանակ խոստացել էր նաև Սևակ Միքայելյանը: Սասուն Միքայելյանի որդին Հրազդանում էր թեկնածու առաջադրվել: Սևակ Միքայելյանը նույնպես «Քաղաքացիական պայմանագիրն» էր ներկայացնում, բայց կուսակցությունը հայտարարել էր, որ չի աջակցելու նրան: Դա չխանգարեց սակայն, որ նա միակ մրցակցին հաղթի գրեթե կրկնակի ավելի ցուցանիշով:
Շատ ավելի բարդ էր ընտրապայքարը Էջմիածնում, որտեղ 12 թեկնածու կար, թե՛ կրկնվող անուններով, թե՛ ազգանուններով: Այստեղ նույնիսկ գենդերային բազմազանություն կար: 10 տղամարդու դեմ պայքարում էր 2 կին: Կանացից մեկն էլ հաղթեց, դեռ մինչև ընտրությունները մի անգամ նշելով, որ ինքը շատ տղամարդկանցից ավելի տղամարդ է եղել այս ընտրությունների ժամանակ: Դիանա Գասպարյանը ժամանակավորից դարձավ գործող քաղաքապետ: Մոտ մրցակցից շուրջ 4500 ձայն ավել էր հավաքել, իսկ մնացած 10-ը միասին վերցված՝ այդ տարբերությունից էլ քիչ: «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչը չժխտեց, որ ամենակարևոր դերը կատարել է Նիկոլ Փաշինյանի խարիզման:
Եվ միայն հեռավոր Կապանում ոչ մի խարիզմա չօգնեց: Թեկնածուն, ով հաղթելու էր ու չէր ներկայացնում «Քաղաքացիական պայմանագիրը» դեռ մինչև ընտրություններն էր բավականին վստահ, հաղթելու դեպքում էլ խոստացել էր նախ և առաջ իր քաղաքի բարոյահոգեբանական մթնոլորտն առողջացնել: Մարդիկ չկամեցող ու նախանձ են դարձել՝ նախընտրական հոլովակում ասում էր ապագա քաղաքապետը: Անկուսակցական Գևորգ Փարսյանի օգտին Կապանում քվեարկել էր մոտ 10.500 ընտրող, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն ստացել էր 2000 ձայն պակաս:
Իսկ ընդհանրապես Հայաստանի 49 համայնքներում այս ընտրություններին մասնակցել է 94 222 քաղաքացի, կամ տվյալ համայնքներում ընտրելու իրավունք ունեցողների մոտ 43 տոկոսը, ինչը բարձր ցուցանիշ չէ և մեր երկրի ընդհանուր բնակչության շուրջ 3 տոկոսն է կազմում: Այսինքն՝ երեկ Հայաստանում ամեն 100 մարդուց ընտրության են գնացել 3-ը: Ընդհանուր պասիվության ֆոնին, սակայն, մասնակցության ցուցանիշները խիստ հարաբերական են՝ 8-ից մինչև 80 տոկոս: Լուսաշողում նույնիսկ 80 տոկոսն է մասնակցել, իսկ, օրինակ, Մեծաձորում ամբողջ գյուղից ընդամենը 12 մարդ է քվեարկել: 12 հոգով գնացել են, ավագանու չորս անդամ ընտրել, ամենքին բաժին է հասել 3 ընտրող, 1 քվեաթերթիկն էլ՝ անվավեր: Նույնիսկ հարկ չի եղել, որ թեկնածուների բոլոր տանեցիները գնան ընտրելու:
11:43 18.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 18-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 18-ի 08։00 դրությամբ կազմել է 20.1 աստիճան։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...
11:30 18.08.2025
Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 19-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...
11:18 18.08.2025
Ներքին Խձորեսկ գյուղի բնակիչը որոնվում է որպես անհետ կորած43-ամյա Վարդան Գրիգորյանը Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի կողմից որոնվում է որպես անհետ կորած։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Գորիսի կա՛մ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով։ ...
11:00 18.08.2025
Asharq al-Awsat. ԱՄՆ դեսպանը Բեյրութում կքննարկի Իսրայելի հետ կարգավորման հարցըՄերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքը Լիբանանի ղեկավարության հետ կքննարկի Իսրայելի հետ հակամարտության կարգավորման «ճանապարհային քարտեզը», որը ներառում է շիական «Հեզբոլլահ» շարժման զինաթափումը։ Ինչպես հաղորդել է «Աշարք ալ-Աուսաթ» թերթը, ամերիկացի դեսպանը, որն արդեն ժամանել է Բեյրութ, օգոստոսի 18-ին բանակցություններ կվարի Հանրապետության նախագահ Ջոզեֆ Աունի, խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բըրրիի և վարչապետ Նավաֆ Սալամի հետ։ […] ...
10:55 18.08.2025
Bloomberg. Զելենսկին կբախվի Թրամփի զայրույթին, եթե չհամաձայնի խաղաղության համաձայնագրի հետՎլադիմիր Զելենսկին օգոստոսի 18-ին Վաշինգտոնում կայանալիք հանդիպման ժամանակ անհույս իրավիճակում կհայտնվի, քանի որ եթե նա մերժի Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ գործարքը, ռիսկի է դիմում մեղմել ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի զայրույթը, գրում է Bloomberg գործակալությունը։ Զելենսկու՝ փետրվարին Սպիտակ տուն կատարած վերջին այցն ավարտվեց իր և Թրամփի միջև վեճով, որը հանգեցրեց ռազմական աջակցության կարճատև դադարեցմանը։ Նշվում […] ...
10:50 18.08.2025
Al Hadath. ՀԱՄԱՍ-ը նոր առաջարկ է ստացել Գազայի վերաբերյալ Եգիպտոսից և ԿատարիցԳազայի հատվածում անուղղակի հրադադարի բանակցությունների միջնորդները պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը փոխանցել են խորհրդակցությունները վերսկսելու ևս մեկ առաջարկ, հաղորդում է «Ալ Հադաթ» հեռուստաալիքը։ Դրա աղբյուրների փոխանցմամբ՝ նոր նախաձեռնությունը արմատականներին փոխանցվել է Եգիպտոսի և Կատարի ներկայացուցիչների կողմից՝ որոշ պաղեստինյան խմբավորումների առաջնորդների ներկայությամբ։ Վերջիններս, նշում է հեռուստաալիքը, պահանջել են, որ ՀԱՄԱՍ-ը «առաջիկա ժամերին» պատրաստի առաջարկին պատասխան։ Երկուշաբթի օրը Եգիպտոսի […] ...