Չինաստանի Չանշա քաղաքի մի բնակչուհի, ով մի շաբաթ շարունակ ձեռքից բաց չի թողել սմարթֆոնը, հանկարծ զգացել է, որ չի կարողանում ծալել մատները:
Չինուհին գտնվել է արձակուրդի մեջ և օրեր շարունակ «դուրս չի եկել» հեռախոսից: Որոշ ժամանակ անց նա ցավեր է զգացել աջ ձեռքի դաստակի շրջանում, ապա անզգայացել են մատները: Բժիշկները նրա մոտ ախտորոշել են տենոսինովիտ (ջլերի բորբոքում), որն առաջացել է երկար ժամանակ նույն շարժումներն անընդհատ կրկնելու հետևանքով:
Որոշակի բուժումից հետո նա հիմա կարող է ծալել մատները, սակայն երկար ժամանակով հեռախոսի «մեջ մնալ» այլևս հակացուցված է: