13:26 24.10.2018
ԱԺ «Ծառուկյան» դաշինքի անդամ Արարատ Զուրաբյանը խորհրդարանում ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին դիմելով` հետաքրքրվեց Շանթ Հարությունյանի ու Վանո Սիրադեղյանի ճակատագրի վերաբերյալ:
«Տեղի է ունեցել լրջագույն արժեք, հեղափոխություն, որ ազատագրել է մեզ մի համակարգից, որի դեմ պայքարել ենք երկար տարիներ: Հինգ ամիս է` Ձեր հարևանությամբ ապրում է Սերժ Սարգսյանը, իսկ իմ ընկեր Վանո Սիրադեղյանը Հայաստանից դուրս է, իմ ընկեր Շանթ Հարությունյանը բանտում է: Սրանք ցավոտ խնդիրներ են, որոնց իրավական լուծում գտնելը բարդ է, բայց անհնար բան չկա»,- ասաց նա:
Զուրաբյանը կոչ արեց գտնել ճանապարհը` արդարացնելու մարդկանց, ովքեր քաղաքական դրդապատճառներով հանիրավի հետապնդվել են:
Փաշինյանը պատասխանեց, որ ինքն արդեն հինգ ամիս է` Շանթ Հարությունյանին խնդրում է, որ նա բանտից դուրս գա:
«Վերջին անգամ բերել են գրություն, որ նա ասում է` դուրս չեմ գա` ո՛չ պայմանական վաղաժամկետ, ո՛չ համաներմամբ, ո՛չ ռեժիմը փոխելով, այսինքն` Շանթ Հարությունյանին բանտից հանելու համար ուժային գործողություն է պետք, սպեցնազը դիմակավորված գա, հանի, բանտի դռները փակեն, որ ներս չմտնի: Իհարկե, նրա պահանջն արդարացի է, բայց դատարանը պետք է որոշում կայացնի: Ինձ հետաքրքիր է` ի՞նչն է պատճառը, որ իր պաշտպանները մինչ օրս չեն դիմել դատարան: Հիմա ե՞ս ասեմ` դիմեք դատարան, հետո կասեն կարդարացնի՞, թե՞ ոչ: Ե՞ս զանգեմ, ասեմ»,- ասաց նա:
Վարչապետի թեկնածուն ասաց, որ իրեն կհակադարձեն` լիքը մարդկանց ասում են` էդ ո՞նց է` անարդարություն գործելու համար զանգում, ասում էին, հիմա արդարություն գործելու համար չեն ասում: Նա ընդգծեց` կարելի է ամեն ինչ սկսել լավ նպատակներով, զանգել, հետո հարցուփորձը կշարունակվի, հետո կտեսնես, որ ոչ մի դատավոր առանց քեզ չի շարժվում:
«Մենք դա՞ ենք ուզում: Տեսեք, ասում եմ՝ առաջին օրից այդ երևույթի հետ ես բախվել եմ, մտել եմ վարչապետի սենյակ, անընդհատ ինձ մեսիջներ են եկել: Դատավորները սպասում են, որ ասողը ասի, թե իրենք ինչ պետք է անեն, ես ասել եմ` չեմ ասելու, թե՞ որևէ մեկը ուզում է Հայաստանում կառավարություն լինի, որ սկզբունք չունի»,- հարց ուղղեց Փաշինյանը:
23:59 23.06.2025
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունիսի 16-22-ըՍևանա լճի մակարդակը 2025 թվականի հունիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.72 մ (22.06.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 8 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 33 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հունիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ […] ...
23:57 23.06.2025
Թրամփ. Իրանի հարվածներից ոչ մի ամերիկացի չի տուժելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կատարում գտնվող ամերիկյան ավիաբազային Իրանի կողմից հասցված հարվածների հետևանքով ոչ մի ամերիկացի չի տուժել։ «Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Կատարի բարձրաստիճան Էմիրին այն ամենի համար, ինչ նա արել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Կատարի ամերիկյան բազայում այսօր տեղի ունեցած հարձակման վերաբերյալ ուրախ եմ հայտնել, որ ամերիկացիներ չեն զոհվել կամ […] ...
23:46 23.06.2025
Խամենեի. Իրանը ագրեսիա չի ցուցաբերելԻրանը որևէ մեկի նկատմամբ ագրեսիա չի ցուցաբերել և ոչ մի պարագայում թույլ չի տա իր նկատմամբ ագրեսիա։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիnն: «Իրանը որևէ մեկի նկատմամբ ագրեսիա չի ցուցաբերել։ Եվ մենք ոչ մեկին թույլ չենք տա ագրեսիա ցուցաբերել ոչ մի պարագայում։ Սա իրանական ազգի տրամաբանությունն է», – գրել է […] ...
23:40 23.06.2025
Tasnim. Իրանի խորհրդարանը հավանություն է տվել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության կասեցմանըԻրանի խորհրդարանի ազգային անվտանգության կոմիտեն հաստատել է Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումից հետո Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ համագործակցությունը կասեցնելու ծրագիրը, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը՝ հղում անելով կոմիտեի ներկայացուցչին։ Նշվում է, որ կոմիտեի անդամները հաստատել են օրինագծի ընդհանուր դրույթները, որոնք պարտավորեցնում են Իսլամական Հանրապետության կառավարությանը կասեցնել համագործակցությունը միջազգային միջուկային կարգավորողի հետ։ ...
23:36 23.06.2025
Գեղարքունիքի մարզում 66-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և հայտնվել դաշտում, ինչի հետևանքով անվահեծանը կոտրվել է․ կան վիրավորներՀունիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:30-ի սահմաններում Սևան-Մարտունի ավտոճանապարհի 51 կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 66-ամյա Լևիկ Հ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և հայտնվել դաշտում, ինչի հետևանքով դիմացի աջ անվահեծանը կոտրվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ, Գեղարքունիքի մարզի […] ...
23:30 23.06.2025
Կառուցումից ի վեր չհիմնանորոգված Երևանի թիվ 49 մանկապարտեզը վերածվել է հարմարավետ և հոգատար միջավայրի մեր փոքրիկների համար․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ կառուցումից ի վեր չհիմնանորոգված Երևանի թիվ 49 մանկապարտեզը վերածվել է անվտանգ, հարմարավետ և հոգատար միջավայրի փոքրիկների համար։ «Մենք հետևողականորեն ձևավորում ենք հավասար և հասանելի պայմաններ բոլոր երեխաների լիարժեք զարգացման ու ուրախ մանկության համար»,- գրել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում: ...