15:57 10.05.2018
Հայաստանից հետ չմնալու համար պետական մակարդակով Ադրբեջանում այսօր նշում են երեք տոն՝ Հայրենական պատերազմի հաղթանակը, գործող նախագահի հոր 95-ամյակը և Ծաղիկների տոնը (վերջինս նույնպես նվիրված է Իլհամի Ալիևի հորը)։
Առավոտյան Ադրբեջանի գործող նախագահը, նրա ընտանիքի անդամներն ու բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են «համազգային առաջնորդ» հորջորջվող Հեյդար Ալիևի շիրմին ու երկրպագությամբ սկսել օրը։ Հետո երկրի խորհրդարանը հատուկ նիստ է անցկացրել՝ ի պատիվ Հեյդար Ալիևի ծննդյան 95-ամյակի։
Անձի պաշտամունքի այս դրսևորումը Ադրբեջանում հասնում է այն աստիճանի, որ Իլհամ Ալիևի հոր շիրիմին այսօր այցելել են ոչ միայն պաշտոնյաները, այլև հասարակական կազմակերպությունների ղեկավարներ ու այլ մարդիկ, որոնք ուզում են ցույց տալ իրենց հավատարմությունը գործող վարչակազմին, օրինակ՝ Ադրբեջանի զբոսաշրջության ասոցիացիայի ներկայացուցիչները։
Հեյդար Ալիևին է նվիրված նաև Ծաղիկների տոնը։ Այդպես Բաքվում ու Ադրբեջանի այլ շրջաններում ևս մեկ անգամ նշվում է Հեյդար Ալիևի տարեդարձը, քանի որ «համազգային առաջնորդը» սիրում էր ծաղիկներ։ Ցուցադրության համար ծաղիկներ են բերվում Հոլանդիայից, Թուրքիայից, Հարավային Ամերիկայից և այլն։ 2004-2013 թվականներին ծաղկային այդ տոնակատարությունների վրա ծախսվել է մոտ 120 միլիոն դոլար։
«Ինձ մի՛ հարցրեք ծախսերի չափի մասին, որովհետև մեր Հեյդար Ալիևի ժառանգությունն անգին է։ Ահա թե ինչու ֆինանսների մասին չեմ մտածում, երբ խոսքն այս օրը նշելու մասին է»,– 2013-ին նշել է Բաքվի քաղաքապետը տոնախմբությունների մասին։
Սակայն Հեյդար Ալիևի ժառանգության «գինն ընկավ», երբ Ադրբեջանում սկսվեց տնտեսական ճգնաժամ, երբ 2015-2016 թվականներին զգալի նվազեց նավթի գինը։ Այդ ժամանակ Ծաղիկների օրը սկսվեց նշվել ավելի համեստ։
«Ծաղիկների տոնը շնորհավոր» ադրբեջաներեն կլինի «Gül bayramınız mübarək», գրեթե նույն կերպ է ընթերցվում նաև այս մեկը՝ «Qul bayramınız mübarə», որը նշանակում է «Ստրուկների օրը շնորհավոր»։ Ադրբեջանցի երիտասարդ ակտիվիստներ Բայրամ Մամեդովն ու Գիյաս Իբրահիմովը երկու տարի առաջ երկրորդ տարբերակով էին շնորհավորել Հեյդար Ալիևի տարեդարձը՝ «շնորհավորանքը» գրելով նրա արձանի պատվանդանին։
Հետո նրանց տներից «հայտնաբերեցին» թմրանյութեր։ Երիտասարդները հիմա բանտում են՝ 10-ական տարի ազատազրկմամբ։
Մառազմն այնքան թունդ է, որ երբ Իլհամ Ալիևի ռեժիմը փակում էր ադրբեջանական հեռուստատեսություններից մեկը, դրա աշխատակիցները բաց նամակ էին հղել Իլհամի հոր՝ Հեյդար Ալիևի գերեզմանին։
23:59 14.05.2025
20 տարվա դադարից հետո՝ մետրոպոլիտենում փոխարինվել են անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող համակարգերԵրևանի մետրոպոլիտենում իրականացվել են արդիականացման աշխատանքներ, որոնք առաջին հայացքից տեսանելի չեն, բայց առանցքային են յուրաքանչյուր երևանցու անվտանգության համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Առաջին անգամ 20 տարվա ընթացքում փոխարինվել են սլաքային փոխադրիչները՝ այն համակարգերը, որոնք ապահովում են գնացքների անվտանգ անցումը մեկ գծից մյուսը։Դրանց անխափան աշխատանքից է կախված մետրոպոլիտենի հուսալի և […] ...
23:58 14.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:46 14.05.2025
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման գործընթացըՄիացյալ Նահանգները սկսել է հանել Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները, այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «ԱՄՆ ֆինանսների նախարարությունը քայլեր է ձեռնարկում պատժամիջոցները մեղմելու ուղղությամբ՝ Սիրիան կայունացնելու և խաղաղության հասնելու համար», – գրել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավարը։ Մայիսի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները […] ...
23:34 14.05.2025
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, և Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա են գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին, որով բացվել է հոբելյանական համերգների շարքը։ Համերգի հատուկ հյուրն է եղել աշխարհահռչկա դաշնակահար Յուջա Վանգը. նա հանդես է եկել Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Տարվա ընթացքում նախատեսվում են համերգներ այլ հռչակավոր երաժիշտ կատարողների և […] ...
23:27 14.05.2025
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն ՀագիվարայինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր համակարգի LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարային, ով Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակակիրն է: Վարչապետը բարձր է գնահատել Յոշիակի Դեյմոն Հագիվարայի ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում և նշել, որ նա իր գործունեությամբ օրինակ է ոլորտում գործունեություն ծավալելու […] ...
23:18 14.05.2025
Երևանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը կհիմնանորոգվիԵրևանի Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը, որը կառուցումից ի վեր չէր վերանորոգվել, Երևանի քաղաքապետարանի ծրագրով ընթացիկ տարում հիմնովին կվերանորոգվի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ֆիզկուլտուրայի դասերն այսօր անցկացվում են անմխիթար պայմաններում։ Ծրագիրը հնարավորություն կտա աշակերտների համար ապահովել ժամանակակից պայմաններ՝ ստեղծելով նոր ու հարմարավետ կրթական միջավայր: ...