Հայաստանում կառավարությունը որևէ լրատվամիջոցի նկատմամբ չի իրականացնում որևէ վերահսկողություն. Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+19.09 oC

Հայաստանում կառավարությունը որևէ լրատվամիջոցի նկատմամբ չի իրականացնում որևէ վերահսկողություն. Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչին

22:06 24.10.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրին:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարության համար խոսքի ազատությունը կարևորագույն առաջնահերթություններից մեկն է և հավելել, որ մամուլի ազատության աստիճանն այժմ մեր երկրի համար գտնվում է աննախադեպ բարձր մակարդակի վրա: Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ ի տարբերություն նախորդ տարիների, իր՝ ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո, Հայաստանում կառավարությունը որևէ լրատվամիջոցի նկատմամբ չի իրականացնում որևէ վերահսկողություն:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հաշվի առնելով նաև իր լրագրողական երկարամյա գործունեությունը՝ այս հարցն իր համար ունի սկզբունքային նշանակություն: Նա շեշտել է, որ ՀՀ կառավարությունը երաշխավորելու է մամուլի ազատ գործունեությունը, ինչին իր պաշտոնավարման ընթացքում երբևէ որևէ վտանգ չի սպառնա: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ գործադիրի բարեփոխումները միտված են երկրում ժողովրդավարության ամրապնդմանը, քաղաքացիական հասարակության զարգացմանն ու խոսքի ազատության ապահովմանը:


Հարլեմ Դեզիրը բարձր է գնահատել մամուլի ազատության աստիճանը Հայաստանում և ողջունել այդ ուղղությամբ կառավարության գործունեությունն ու քաղաքականությունը: Նրա խոսքով՝ Հայաստանում այժմ տեղի են ունենում մեծ փոփոխություններ և ԵԱՀԿ-ն կարևորում է մամուլի և խոսքի ազատության պաշտպանության ուղղությամբ մեր երկրում առկա մթնոլորտն ու գործելաոճը: Հարլեմ Դեզիրն ընդգծել է պետական կառավարման համակարգի գործունեության թափանցիկության հետևողական բարձրացման ուղղությամբ համապատասխան բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը և ողջունել կառավարության նիստերն ու տեղի ունեցող քննարկումներն ուղիղ հեռարձակումների միջոցով ԶԼՄ-ներին և ընդհանրապես հանրությանը ներկայացնելու քայլերը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակություն են հայտնել ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի գրասենյակի և ՀՀ համապատասխան պետական մարմինների միջև սերտ և արդյունավետ համագործակցությունից: Երկրում մամուլի անկախության ապահովման գործում Նիկոլ Փաշինյանը կարևորել է Զանգվածային լրատվական միջոցներին միջազգային կազմակերպությունների կողմից տարբեր մեխանիզմներով օժանդակության ցուցաբերումն ու այդ ուղղությամբ ծրագրերի ընդլայնումը:
Հարլեմ Դեզիրը նշել է, որ Հայաստանը ԵԱՀԿ լավագույն գործընկերներից է և ընդգծել տեղեկատվության ազատության ոլորտում համագործակցությունն ավելի խորացնելու պատրաստակամությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունիսի 16-22-ը

23:59 23.06.2025

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունիսի 16-22-ը

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հունիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.72 մ (22.06.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 8 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 33 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հունիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ […] ...

Թրամփ. Իրանի հարվածներից ոչ մի ամերիկացի չի տուժել

23:57 23.06.2025

Թրամփ. Իրանի հարվածներից ոչ մի ամերիկացի չի տուժել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կատարում գտնվող ամերիկյան ավիաբազային Իրանի կողմից հասցված հարվածների հետևանքով ոչ մի ամերիկացի չի տուժել։ «Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Կատարի բարձրաստիճան Էմիրին այն ամենի համար, ինչ նա արել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Կատարի ամերիկյան բազայում այսօր տեղի ունեցած հարձակման վերաբերյալ ուրախ եմ հայտնել, որ ամերիկացիներ չեն զոհվել կամ […] ...

Խամենեի. Իրանը ագրեսիա չի ցուցաբերել

23:46 23.06.2025

Խամենեի. Իրանը ագրեսիա չի ցուցաբերել

Իրանը որևէ մեկի նկատմամբ ագրեսիա չի ցուցաբերել և ոչ մի պարագայում թույլ չի տա իր նկատմամբ ագրեսիա։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիnն: «Իրանը որևէ մեկի նկատմամբ ագրեսիա չի ցուցաբերել։ Եվ մենք ոչ մեկին թույլ չենք տա ագրեսիա ցուցաբերել ոչ մի պարագայում։ Սա իրանական ազգի տրամաբանությունն է», – գրել է […] ...

Tasnim. Իրանի խորհրդարանը հավանություն է տվել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության կասեցմանը

23:40 23.06.2025

Tasnim. Իրանի խորհրդարանը հավանություն է տվել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության կասեցմանը

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության կոմիտեն հաստատել է Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումից հետո Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ համագործակցությունը կասեցնելու ծրագիրը, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը՝ հղում անելով կոմիտեի ներկայացուցչին։ Նշվում է, որ կոմիտեի անդամները հաստատել են օրինագծի ընդհանուր դրույթները, որոնք պարտավորեցնում են Իսլամական Հանրապետության կառավարությանը կասեցնել համագործակցությունը միջազգային միջուկային կարգավորողի հետ։ ...

Գեղարքունիքի մարզում 66-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և հայտնվել դաշտում, ինչի հետևանքով անվահեծանը կոտրվել է․ կան վիրավորներ

23:36 23.06.2025

Գեղարքունիքի մարզում 66-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և հայտնվել դաշտում, ինչի հետևանքով անվահեծանը կոտրվել է․ կան վիրավորներ

Հունիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:30-ի սահմաններում Սևան-Մարտունի ավտոճանապարհի 51 կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 66-ամյա Լևիկ Հ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և հայտնվել դաշտում, ինչի հետևանքով դիմացի աջ անվահեծանը կոտրվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ, Գեղարքունիքի մարզի […] ...

Կառուցումից ի վեր չհիմնանորոգված Երևանի թիվ 49 մանկապարտեզը վերածվել է հարմարավետ և հոգատար միջավայրի մեր փոքրիկների համար․ Ավինյան

23:30 23.06.2025

Կառուցումից ի վեր չհիմնանորոգված Երևանի թիվ 49 մանկապարտեզը վերածվել է հարմարավետ և հոգատար միջավայրի մեր փոքրիկների համար․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ կառուցումից ի վեր չհիմնանորոգված Երևանի թիվ 49 մանկապարտեզը վերածվել է անվտանգ, հարմարավետ և հոգատար միջավայրի փոքրիկների համար։ «Մենք հետևողականորեն ձևավորում ենք հավասար և հասանելի պայմաններ բոլոր երեխաների լիարժեք զարգացման ու ուրախ մանկության համար»,- գրել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP