16:05 27.10.2018
Երևան այցի ընթացքում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը լրագրողների հարցերին պատասխանելիս չբացառեց, որ Հայաստանին և Ադրբեջանին զենքի վաճառքն արգելող իրենց օրենսդրական կարգավորումներում կարող են փոփոխություններ անել։
«Ինձ թվում է՝ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը, օրինակ՝ հիմնական ծանր սպառազինությունները, այսպես թե այնպես, Միացյալ Նահանգներից չեն գնելու, որովհետև նույնիսկ Ադրբեջանի շատ ավելի մեծ ֆինանսական հնարավորությունների համար այդ սպառազինությունը բավական ծանր բեռ է լինելու։ Առավել ևս, որ Ադրբեջանը դեռ լիովին չի վերականգնվել 2014 թվականի վերջից սկսած ֆինանսական ճգնաժամից»,– SHANTNEWS.am-ի հետ զրույցում իրավիճակը մեկնաբանեց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։
Նրա խոսքով՝ այս պահին ադրբեջանական զինանոցը ոչ միայն համալրված է խորհրդային կամ ռուսական զինատեսակներով, այլև այնտեղ գործում է հենց այդպիսի սպառազինություն սպասարկելու ենթակառուցվածք։
«Չեմ կարծում, որ նրանք այդ ենթակառուցվածքը միանգամից լքեն ու անցնեն ՆԱՏՕ-ի ստանդարտի զենքի։ Առանձին ինչ-որ զինատեսակներ գուցեև գնեն, մանավանդ բարձրտեխնոլոգիական, բայց հիմնական ծանր սպառազինությունը դեռ երկար ժամանակ կմնա սովետական-ռուսական», – պարզաբանեց Վրթանեսյանը։
Փորձագետը մեկնաբանել է նաև Բոլթոնի այն խոսքերը, թե ամերիկյան զենքը ավելի լավն է, քան ռուսականը։ Կարեն Վրթանեսյանի հետ զրույցն ամբողջությամբ հասանելի է ստորև։
10:46 11.08.2025
Թուրքիայում երկրաշարժի հետևանքով 16 շինություն է փլուզվել․ մեկ մարդ զոհվել էԹուրքիայի Բալիկեսիր քաղաքում տեղի ունեցած երկրաշարժից հետո որոնողական-փրկարարական աշխատանքներն ավարտվել են. 16 շինություն փլուզվել է, մեկ մարդ մահացել է, հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։ «Բալիկեսիր նահանգում տեղի ունեցած 6.1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով ընդհանուր առմամբ փլուզվել է 16 շենք, որոնցից միայն չորսն էին մշտապես բնակեցված։ Ցնցումները զգացվել են մի շարք հարևան նահանգներում, այդ […] ...
10:35 11.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 11-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.87 դրամ: ...
10:25 11.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 11-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 11-ի 08։00 դրությամբ կազմել է 20.9 աստիճան։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...
10:18 11.08.2025
Անկարայում երկրաշարժ է տեղի ունեցելԵրկուշաբթի առավոտյան Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։ Աղետների կառավարման վարչության (AFAD) տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է Անկարայի Էթիմեսգութ շրջանում՝ 3.2 մագնիտուդով։ ...
10:00 11.08.2025
Իրանը օգոստոսի 11-ին բանակցություններ կվարի ԱԷՄԳ փոխղեկավարի հետԻրանի իշխանությունները օգոստոսի 11-ին Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրենի տեղակալի հետ կքննարկեն հնարավոր համագործակցության շրջանակը, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Օգոստոսի 11-ին բանակցություններ կանցկացվեն ԱԷՄԳ-ի հետ՝ համագործակցության շրջանակը որոշելու համար։ ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենի տեղակալը կժամանի Թեհրան», – նրա խոսքերն է մեջբերում Mehr գործակալությունը։ Ինչպես ճշտել է արտաքին քաղաքականության գերատեսչության […] ...
09:40 11.08.2025
Կոլումբիան Վենեսուելայում ռազմական գործողությունները կհամարի որպես ագրեսիա ամբողջ տարածաշրջանի դեմՎենեսուելայի տարածքում առանց երկրի իշխանությունների թույլտվության ցանկացած ռազմական գործողություն կդիտարկվի որպես ամբողջ տարածաշրջանի դեմ ագրեսիայի ակտ, հայտարարել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն։ «Ես հրապարակավ հայտարարում եմ իմ հրամանը՝ որպես Կոլումբիայի զինված ուժերի հրամանատար։ Կոլումբիան և Վենեսուելան մեկ ժողովուրդ են, մեկ դրոշ, մեկ պատմություն։ Եղբայրական երկրների հավանության բացակայության դեպքում ցանկացած ռազմական գործողություն կլինի ագրեսիա Լատինական Ամերիկայի […] ...