Տավուշի մարզում ապօրինի անտառահատման դեպքերով նախապատրաստված նյութերով և հարուցված քրգործերով բնությանը պատճառված վնասի վերականգնման ցուցանիշն ավելացել է 10 անգամ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC

Տավուշի մարզում ապօրինի անտառահատման դեպքերով նախապատրաստված նյութերով և հարուցված քրգործերով բնությանը պատճառված վնասի վերականգնման ցուցանիշն ավելացել է 10 անգամ

21:45 27.10.2018

2018թ. առաջին 9 ամիսների ընթացքում Տավուշի մարզային իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են ապօրինի ծառահատման 327 դեպք: 73 դեպքով պարզվել է, որ ծառահատումները կամ բնափայտի մթերումն իրականացվել են համապատասխան թույլտվությամբ: Իսկ 102 դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր, որոնցով հաշվարկվել է բնությանը հասցված 195.238.922 ՀՀ դրամի վնաս:

Համեմատության համար նշենք, որ 2017թ. առաջին ինը ամիսներին հայտնաբերվել է ապօրինի ծառահատման 94 դեպք, որոնցից 25-ով հարուցվել է քրեական գործ: Դրանցով պատճառված վնասի ընդհանուր չափը կազմել է 34.086.560 ՀՀ դրամ:

Իսկ 2018թ. առաջին 9 ամիսների ընթացքում արձանագրված ապօրինի ծառահատման դեպքերով նախապատրաստված նյութերով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 12.872.346 ՀՀ դրամ՝ 2017թ. 9 ամիսների ընթացքում արձանագրված 5.123.028 ՀՀ դրամից դիմաց: Այս տարի կամովին վերականգնվել է 5.399.529 ՀՀ դրամը, այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 1.328.656 ՀՀ դրամ: Մնացած գումարները բռնագանձելու նպատակով հայց հարուցելու իրավասությամբ օժտված պետական մարմնին առաջարկվել է ողջամիտ ժամկետներում ներկայացնել համապատասխան հայցադիմումներ:

Քննվող քրեական գործերից 10 քրեական գործ 13 անձի նկատմամբ ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Այդ քրեական գործերով վնասի չափը կազմել է 8.946.920 ՀՀ դրամ, որից նախաքննության փուլում վերականգնվել է 3.212.500 ՀՀ դրամը, դատաքննության փուլում` 2.582.500 ՀՀ դրամ:

2017թ. նույն ժամանակահատվածում քննվող քրեական գործերից 5-ը՝ 5 անձի նկատմամբ, ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Այդ գործերով վնասի չափը կազմել է 1.422.750 ՀՀ դրամ: Ընդ որում՝ նախաքննության փուլում վերականգնում չի եղել, իսկ դատաքննության փուլում վերականգնվել է ընդամենը 250.000 ՀՀ դրամ:

Վերոնշյալ տվյալները փաստում են, որ ՀՀ դատախազության նախաձեռնությամբ և իրավապահ այլ մարմինների, ինչպես նաև ՀՀ գյուղատնտեսության և ՀՀ բնապահպանության նախարարությունների հետ սերտ համագործակցությամբ՝ ապօրինի անտառահատումների կանխման, հանցավոր արարքներ կատարած անձանց ամբողջ շրջանակի ու կիրառվող հանցավոր մեխանիզմների հայտնաբերման, բնությանը հասցված վնասի իրական ծավալների հաշվարկման և վերականգնման, ոլորտը կարգավորող իրավական ակտերի հստակեցման ուղղությամբ անցած ավելի քան մեկ տարվա ընթացքում իրականացված ծավալուն աշխատանքի, ինչպես նաև ոստիկանության կողմից օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունավետության բարձրացման շնորհիվ կոնկրետ Տավուշի մարզում ապօրինի անտառահատումների դեպքերի հայտնաբերման ցուցանիշն ավելացել է գրեթե 3.5, հարուցվող քրեական գործերի քանակը՝ 4 անգամ: Իսկ ապօրինի ծառահատումների դեպքերի առթիվ նախապատրաստված նյութերով և հարուցված քրեական գործերով ինչպես նախնական քննության, այնպես էլ դատական քննության ընթացքում վերականգնված՝ պետությանը պատճառված վնասը նախորդ տարվա 9 ամիսների համեմատությամբ ավելացել է գրեթե 10 անգամ:

Արձանագրված ցուցանիշները վկայում են, որ ստեղծվել են վերոնշյալ օղակների միջև ակտիվ համագործակցությամբ և նախաձեռնողականությամբ ապօրինի անտառահատման դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելու նախադրյալներ, միաժամանակ հարկ է նշել, որ դեռևս լուրջ անելիքներ կան հատկապես անտառային գոտիների և փայտանյութի տեղափոխման երթուղիների վերահսկողության, ինչպես նաև ապօրինի հատում իրականացնող, ինչպես նաև ոլորտում կոռուպցիոն համագործակցության մեջ ներգրավվող անձանց շրջանակները լիարժեք բացահայտելու ուղղությամբ:

Այդ գործում ակնկալվում է նաև բնակչության, հանրային շահագրգիռ, ակտիվ հատվածների նախաձեռնողականությունն ու արդյունավետ համագործակցությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ին

10:25 05.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 456 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.93 դրամ: ...

Տեխասում ջրհեղեղների հետևանքով 13 մարդ է զոհվել

10:00 05.07.2025

Տեխասում ջրհեղեղների հետևանքով 13 մարդ է զոհվել

 ԱՄՆ Տեխաս նահանգում երկարատև հեղեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների հետևանքով ուրբաթ օրվա դրությամբ հաստատվել է 13 մարդու մահը, հաղորդում է Associated Press (AP)-ը։ Քեր շրջանի շերիֆ Լարի Լեյտան հայտարարել է, որ «ջրհեղեղի հետևանքով զոհվել է 13 մարդ և աշխատանքներ են տարվում զոհերի ինքնությունը պարզելու համար», – ասվում է հրապարակման մեջ։ AP-ն գրում է, որ տեղեկություններ […] ...

Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ Էրդողան

09:29 05.07.2025

Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ Էրդողան

Թուրքիան հետևում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում է համաձայնագրի ստորագրում, որը կբավարարի Ադրբեջանի պահանջները, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ստեփանակերտում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։ Հանդիպման ժամանակ նախագահ Էրդողանը հայտարարել […] ...

Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել Չինաստան

09:00 05.07.2025

Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել Չինաստան

Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ կայցելի Չինաստան, ինչպես նաև ենթադրել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կայցելի Միացյալ Նահանգներ։ «Ինձ հրավիրեցին գնալ այնտեղ։ Սի Ծինփինը հարցրեց, թե արդյոք ես կգնամ։ Եվ նա նույնպես կարող է գալ այստեղ՝ ԱՄՆ։ Մենք լավ ենք շփվում», – լրագրողներին ասել է Թրամփը Նյու Ջերսի մեկնող իր ինքնաթիռում։ Թրամփը […] ...

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

BACK_TO_TOP