19:30 27.10.2018
ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությունները մեկնաբանելն անտեղի գործ է, քանի որ այն, ինչ նա ասում է, անիրատեսական է գործնականում։ Այս կարծիքն արտահայտեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ մեկնաբանելով Բոլթոնի այն հայտարարությունը, թե Հայաստանի վրա ճնշումները կդադարեն, երբ Արցախյան հակամարտությունը լուծվի։
«Բոլթոնը հայտնի է իր տարբեր տիպի, երբեմն բավական էկզոտիկ հայտարարություններով։ Ընդհանրապես այս արտահայտությունների հետ վիճել չարժի», – նշեց Իսկանդարյանը։
Քաղաքագետը պարզաբանեց, որ Բոլթոնի ասածը սխալ չէ, որովհետև երբ ավարտվի Արցախյան հակամարտությունը և ամեն ինչ որոշվի, ինչպես և Բոլթոնն ասել էր, այդ ժամանակ կբացվեն սահմանները Ադրբեջանի և Թուրքիայի հետ։
«Տեսականորեն այդ ամենը ճիշտ է։ Բայց եթե դու խոսել ես ոչ թե Նոստրադամուսի կամ ֆուտուրոլոգի, այլ քաղաքական գործչի հետ, ապա ակնհայտ է, որ Արցախյան հակամարտությունն առնվազն առաջիկա տարիներին չի լուծվելու։ Եվ, ըստ այդմ, այն խնդիրները, որ Հայաստանն ունի, որոնք կարելի է նաև հակամարտության հետ կապված ճնշում անվանել, դրանք կմնան», – ասաց քաղաքագետը։
Հայաստանը, Իսկանդարյանի խոսքով, իրոք ստիպված է տեղական մասշտաբով շատ մեծ զինված ուժեր պահել, ինչը ոչ միայն ֆինանսական բեռ է, այլև մարդկանց կյանքեր, և եթե հակամարտությունը չլինի, ապա այս ամենը չի լինի։ Բայց իրական քաղաքականության պայմաններում այդ ամենի մասին խոսելն անիմաստ է։
10:48 05.07.2025
Ամերիկացին տասը րոպեում կուլ է տվել 70 հոթ-դոգԱմերիկացի Ջոի Չեստնատը՝ «Ծնոտներ» մականունով, չկարողացավ գերազանցել իր սեփական համաշխարհային ռեկորդը հոթ-դոգ ուտելու մրցույթում՝ տասը րոպեում կուլ տալով ընդամենը 70,5 հոթ-դոգ, բայց այնուամենայնիվ գերազանցեց մրցակիցներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Մրցաշարի բազմամյա չեմպիոն Չեստնաթը չկարողացավ գերազանցել 2021 թվականին սահմանած 76 հոթ-դոգի ռեկորդը: Անցյալ տարվա «Տարվա ուտող» Պատրիկ Բերտոլետին այս տարի կարողացավ ուտել ընդամենը 46.5 հոթ-դոգ […] ...
10:25 05.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 456 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.93 դրամ: ...
10:00 05.07.2025
Տեխասում ջրհեղեղների հետևանքով 13 մարդ է զոհվելԱՄՆ Տեխաս նահանգում երկարատև հեղեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների հետևանքով ուրբաթ օրվա դրությամբ հաստատվել է 13 մարդու մահը, հաղորդում է Associated Press (AP)-ը։ Քեր շրջանի շերիֆ Լարի Լեյտան հայտարարել է, որ «ջրհեղեղի հետևանքով զոհվել է 13 մարդ և աշխատանքներ են տարվում զոհերի ինքնությունը պարզելու համար», – ասվում է հրապարակման մեջ։ AP-ն գրում է, որ տեղեկություններ […] ...
09:29 05.07.2025
Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ ԷրդողանԹուրքիան հետևում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում է համաձայնագրի ստորագրում, որը կբավարարի Ադրբեջանի պահանջները, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ստեփանակերտում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։ Հանդիպման ժամանակ նախագահ Էրդողանը հայտարարել […] ...
09:00 05.07.2025
Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել ՉինաստանԱմերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ կայցելի Չինաստան, ինչպես նաև ենթադրել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կայցելի Միացյալ Նահանգներ։ «Ինձ հրավիրեցին գնալ այնտեղ։ Սի Ծինփինը հարցրեց, թե արդյոք ես կգնամ։ Եվ նա նույնպես կարող է գալ այստեղ՝ ԱՄՆ։ Մենք լավ ենք շփվում», – լրագրողներին ասել է Թրամփը Նյու Ջերսի մեկնող իր ինքնաթիռում։ Թրամփը […] ...