Կրթության և գիտության նախարարությունում կադրային ջարդ չի լինի. Արայիկ Հարությունյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2024
  • $
    387.92
  • RUBLE
    4.26
  • 417.83
WEATHER
+17.09 oC

Կրթության և գիտության նախարարությունում կադրային ջարդ չի լինի. Արայիկ Հարությունյան

11:55 14.05.2018

ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը զբաղված է նոր նշանակումներով: Կարդրային հնարավոր փոփոխությունների մասին ասել է, որ նախարարությունում փոփոխություններ անշուշտ կլինեն, բայց ոչ կադրային ջարդ: 

«Պետք է յուրաքանչյուր մարդու ինքնադրսևորվելու հնարավորություն տրվի: Նախորդ իշխանությունների ժամանակ դա չի եղել, քանի որ կար հովանավորչություն, խնամի-բարեկամ սկզբունքը, և մարդն իր աշխատավայրում, լրացուցիչ ջանք գործադրելով, չէր կարող առաջխաղացում ունենալ, եթե չուներ նման կապեր, որևէ մեկի կողմից չէր հովանավորվում: Հիմա պետք է մեխանիզմ ստեղծել, որպեսզի էդ հնարավորոթյունը տրվի, և ես կարծում եմ, որ նույնիսկ  էն կադրերը, որոնք չեն կարողացել ինքադրսևորվել, հնարավորություն են ունենալու դա  լավագույնս  անել»,- ասել է ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը: 

Կադրային փոփոխությունների մասին խոսելիս նա նշել է, որ եղած թերությունները պետք է պարզվեն աշխատանքի ընթացքում: Արայիկ Հարությունյանը  նաև հիշեցրել է, որ նախկինում մեկ տարի ղեկավարել է Երևանի ավագանու կրթության հանձնաժողովը, գիտի ոլորտի թերությունները, և որոշումներ կայացնելն իր համար հեշտ կլինի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ

12:35 07.05.2024

Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ

ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ: Օլիմպիադան անցկացվել է 2024 թ. ապրիլի 16-21-ը Բուլղարիայում: Այս օլիմպիադան անցկացվում է տարիքային երկու խմբով։ Ավագ խմբում մասնակցել է 16 երկրի 287 դպրոցական, իսկ կրտսեր (մինչև 15 տարեկան) խմբում` 191 դպրոցական։ Հայաստանից օլիմպիադային մասնակցել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի, «Քվանտ» վարժարանի […] ...

Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների

10:57 07.05.2024

Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2024 թվականի մայիսի 10-ին` ժամը 15:00-ին, տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծված մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի նիստ: ...

Աշակերտներն այցելել են Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան

19:46 06.05.2024

Աշակերտներն այցելել են Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան

Բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ու զինվորական ծառայության գրավչության բարձրացմանն ուղղված միջոցառումների շրջանակում Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան են այցելել Երևանի Ներսես Մեծի անվան համար 124 հիմնական դպրոցի աշակերտները։ Դպրոցականները շրջել են վարժարանի տարածքում, ծանոթացել կրթահամալիրի ուսումնական և կեցության ժամանակակից պայմաններին, մրցունակ ու որակյալ կրթական համակարգին և ընձեռվող լայն հնարավորություններին։ Կրթօջախի սաներն աշակերտներին մանրամասն ներկայացրել են վարժարանի […] ...

Քննարկվել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

17:44 06.05.2024

Քննարկվել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ում ընթացող կրթական բարեփոխումների շրջանակում իրականացվող համագործակցության ծրագրերը: Մասնավորապես՝ անդրադարձ է եղել «Հայաստանում կրթական բարեփոխումների վերաբերյալ քաղաքականության երկխոսություն» խորագրով հարթակի մեկնարկին՝ նվիրված […] ...

Տեղի է ունեցել «Բրեյն-ռինգ» ամենամյա մրցույթը

17:12 06.05.2024

Տեղի է ունեցել «Բրեյն-ռինգ» ամենամյա մրցույթը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Կենտրոնական բանկի և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ այս տարի ևս տեղի է ունեցել «Բրեյն-ռինգ» ամենամյա մրցույթը: Արդեն 15 տարի շարունակ կազմակերպվող մրցույթի նպատակն է ավագ դպրոցում տնտեսագիտություն, անձնական ֆինանսներ և ձեռնարկատիրություն ուսումնասիրող աշակերտներին խրախուսելը և նրանցից լավագույններին բացահայտելն է։ Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, […] ...

Տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի հերթական նիստը

14:16 06.05.2024

Տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի հերթական նիստը

ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհուրդը գումարել է այս տարվա իր անդրանիկ նիստը, որի ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում ներդրված հիմնարար փոփոխություններին և ոլորտի բարելավմանն ուղղված մի շարք ծրագրեր: Նիստին մասնակցել են խորհրդում ներգրավված ՀՀ մարզերի և Երևանի հիմնական, միջնակարգ և ավագ դպրոցների բարձր դասարանների աշակերտներ: Նիստը վարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Ողջունելով մասնակիցներին՝ […] ...

BACK_TO_TOP