Փայտը կգնա պատմության թանգարան. Արայիկ Հարությունյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+17.09 oC

Փայտը կգնա պատմության թանգարան. Արայիկ Հարությունյան

13:47 14.05.2018

«Ես չեմ կարծում, որ արտառոց բան է եղել, ես միշտ տրանսպորտից օգտվել եմ, ծառայողական մեքենա ունեմ, արդեն օգտվել եմ: Դա կլինի ըստ անհրաժեշտության: Եթե օպերատիվ տեղափոխման խնդիր կա, եթե արագ պետք է տեղ հասնի նախարարը կամ այդ ժամանակը խնայի մյուս հրատապ հարցերին լուծում տալու համար»,- ասել է ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը՝ արձագանքելով մետրոյով երթևեկելու իր հայտնի տեսանյութին: 

Նախարարը խոսել է նաև պետական աշխատողների գործուղումների վերաբերյալ իր գրառման մասին, թե շատերը գործուղումները վերածում են ճամփորդության: Արայիկ Հարությունյանն ասել է, որ արդեն մեկ դեպք նկատել է, երբ 2 օրվա համաժողովը վերածել են 5-օրյա ճամփորդության.

«Կա այդպիսի պրակտիկա, չեմ ուզում կտրուկ բաներ ասել, գուցե դա արդարացված է եղել, բայց որոշ մարդիկ ճամփորդում են, լավ ժամանակ անցկացնում»:

 Լրագրողները հետաքրքրվել են նախարարից, թե ուր է նրա հայտնի փայտը, որի օգնությամբ նորանշանակ նախարարն անցկացրել է քայլարշավը: 

«Իմ հայտնի փայտը շուտով կհայտնվի թանգարանում, որովհետև պատմության թանգարանից հեղափոխության ատրիբուտներն են խնդրել»,- ասել է նախարարը: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պատանիներն ու երիտասարդները սկսում են պայքարն ծանրամարտի աշխարհի առաջնությունում

10:34 01.05.2025

Պատանիներն ու երիտասարդները սկսում են պայքարն ծանրամարտի աշխարհի առաջնությունում

Պատանիներն ու երիտասարդները սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում: Այս մասին հայտնում են Ծանրամարտի ֆեդերացիայից։ Պերուի մայրաքաղաք Լիմայում ընթացող աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականից առաջինը մրցահարթակ դուրս կգան 55 կգ Ալեքսանդրա Գրիգորյանն ու 67 կգ քաշային Հովհաննես Հովհաննիսյանը: Մեր մարզիկների ելույթները կմեկնարկեն մայիսի 2-ին` Երևանի ժամանակով գիշերը` 03:30-ին: ...

Այնթապ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:25 01.05.2025

Այնթապ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մայիսի 2-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Մասիս համայնքի Այնթապ բնակավայրի «Արամ և Հասմիկ Կարամանուկյանների անվան թիվ 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

Հնդկաստանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Պահալգամի վրա հարձակման կասկածյալները պետք է պատժվեն

10:00 01.05.2025

Հնդկաստանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Պահալգամի վրա հարձակման կասկածյալները պետք է պատժվեն

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ զրույցում ասել է, որ Պահալգամում (Հնդկական Ջամու և Քաշմիր արհմիության տարածք) ահաբեկչության հեղինակները պետք է պատժվեն։ «Երեկ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ քննարկել ենք Պահալգամի հարձակումը։ Դրա մեղավորներն ու կազմակերպիչները պետք է պատասխանատվության ենթարկվեն», -գրել է Ջայշանքարը X-ում։ Չորեքշաբթի օրը Պետդեպարտամենտը հայտնել է, որ […] ...

ՄԱԿ-ը հայտնել է, որ Գազայում երեխաների 92%-ը չունի հիմնական սնունդ

09:50 01.05.2025

ՄԱԿ-ը հայտնել է, որ Գազայում երեխաների 92%-ը չունի հիմնական սնունդ

Գազայի հատվածում 6 ամսականից մինչև 2 տարեկան նորածինների ավելի քան 90%-ին հասանելի չէ հիմնական սնունդը: Այս մասին, ինչպես հաղորդում է WAFA պաղեստինյան լրատվական գործակալությունը, հայտարարել է պաղեստինյան տարածքներում ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը։ Ըստ այդմ՝ Իսրայելի շարունակվող շրջափակման և անցակետերի փակման հետևանքով Գազայի հատվածում թերսնվածության պատճառով բուժվող երեխաների թիվը 2025 թվականի մարտի համեմատ աճել է […] ...

ԱՄՆ-ը և Ուկրաինան համաձայնագիր են ստորագրել Վերակառուցման ներդրումային հիմնադրամ ստեղծելու մասին

09:40 01.05.2025

ԱՄՆ-ը և Ուկրաինան համաձայնագիր են ստորագրել Վերակառուցման ներդրումային հիմնադրամ ստեղծելու մասին

ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև օգտակար հանածոների վերաբերյալ գործարքի կնքումը նպատակ ունի ցույց տալ Վաշինգտոնի հավատարմությունը ուկրաինական ճգնաժամի կարգավորման խաղաղ գործընթացին։ Այս մասին ասված է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտի հայտարարության մեջ։ «Այս համաձայնագիրը հստակ ուղերձ է ուղարկում Ռուսաստանին, որ Թրամփի վարչակազմը հավատարիմ է խաղաղ գործընթացին, որը կենտրոնացած է ազատ, ինքնիշխան և երկարաժամկետ բարգավաճ Ուկրաինայի վրա։ […] ...

Թրամփը հայտնել է, որ ավելի քան 100 երկրներ բանակցում են ԱՄՆ-ի հետ առևտրային գործարքների շուրջ

09:35 01.05.2025

Թրամփը հայտնել է, որ ավելի քան 100 երկրներ բանակցում են ԱՄՆ-ի հետ առևտրային գործարքների շուրջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ավելի քան 100 երկրներ, այդ թվում՝ Հնդկաստանը, Ճապոնիան և Կորեայի Հանրապետությունը, քննարկում են Միացյալ Նահանգների հետ առևտրային գործարքները։ Այս թվերը նա հայտնել է չորեքշաբթի NewsNation հեռուստաալիքի եթերում։ «Մենք արդեն ունենք հարյուրից ավելի երկրներ, որոնք մեզ զանգահարում են առավոտյան, կեսօրին և գիշերը՝ հույս ունենալով գործարք կնքել»,-ասել է ամերիկացի առաջնորդը։ […] ...

BACK_TO_TOP