16:05 28.10.2018
«Զենքի վաճառքի մասին Ջոն Բոլթոնի խոսքերը, մոտավորապես, այսպես կարելի է հասկանալ`«Եթե ձեզ անվտանգության հարցերով զենք է պետք, մենք պատրաստ ենք»: Բայց այդ պատրաստակամության խնդիրն արդեն այլ դաշտ է գալիս: Մինչ այդ, մենք Մինսկի խմբի ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի համանախագահողներից լսում էինք, որ վատ է ՌԴ-ի կողմից զենքի վաճառքը, ընդհանրապես տարածաշրջանում զենք չպետք է վաճառվի: Մի քանի տարի անընդմեջ ես շեշտել եմ, որ համանախագահները մեղադրելու փոխարեն թող նախաձեռնություն անեն: Այսինքն՝ թող ասեն, ով որ տարածաշրջանում զենք վաճառի, սանկցիաների տակ կընկնի: Նպաստե՛ք դրան, եթե հասկանում եք, որ դա վատ քաղաքականություն է»,- Ջոն Բոլթոնի տարածաշրջան կատարած այցի մասին ասել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը:
Ըստ Պողոսյանի՝ մեծ տերությունները տվյալ հարցերում երկակի ստանդարտներով է առաջնորդվում, և մենք պետք է այդ երևույթներին հանգիստ վերաբերվենք.
«Ուշ, թե շուտ մենք պետք է գիտակցենք, որ պետք չի դրանով ասել, թե ում վաճառած զենքն է լավը: Հայկական շահը հետևյալն է, որ «ես կհամագործակցեմ բոլոր երկրների հետ, բայց կստեղծեմ հայկական զենք, որը ամենալավն է, որը թույլ է տալիս իմ պաշտպանությունն ինքս իրացնեմ»: Այնպես, որ Բոլթոնի այդ ասածը զենքի մասին ինձ ամենաքիչն է հետաքրքրում»,- ասել է Թևան Պողոսյանը:
Նա նաև հավելել է, որ եթե մենք աշխարհում կարողանանք այս ոլորտում մեր հայտը ներկայացնել, ապա կասեն, որ ՀՀ-ն հզոր տնտեսություն է ուզում ձևավորել, հզոր երկիր է ձևավորում:
«Մենք պետք է հասկանանք, որ մեր անվտանգության ամբողջ խնդիրը մեկ օրվա կամ մեկ շաբաթվա չէ: Դա երկարատև խնդիր է, և այդ խնդիրը լուծելու ենք նրանով, որ հայկական զենքը լինի միշտ այնքան արդիական ու լավը, որ նույնիսկ ուրիշները գան մեզանից խնդրեն, իսկ մենք կարողանանք ինքներս մեզ պաշտպանել, ու մեզ չգան, փորձեն խաղացնել՝ ասելով՝ ուզո՞ւմ եք ձեզ մեր զենքից տանք»,- հավելել է Թևան Պողոսյանը:
10:00 05.07.2025
Տեխասում ջրհեղեղների հետևանքով 13 մարդ է զոհվելԱՄՆ Տեխաս նահանգում երկարատև հեղեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների հետևանքով ուրբաթ օրվա դրությամբ հաստատվել է 13 մարդու մահը, հաղորդում է Associated Press (AP)-ը։ Քեր շրջանի շերիֆ Լարի Լեյտան հայտարարել է, որ «ջրհեղեղի հետևանքով զոհվել է 13 մարդ և աշխատանքներ են տարվում զոհերի ինքնությունը պարզելու համար», – ասվում է հրապարակման մեջ։ AP-ն գրում է, որ տեղեկություններ […] ...
09:29 05.07.2025
Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ ԷրդողանԹուրքիան հետևում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում է համաձայնագրի ստորագրում, որը կբավարարի Ադրբեջանի պահանջները, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ստեփանակերտում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։ Հանդիպման ժամանակ նախագահ Էրդողանը հայտարարել […] ...
09:00 05.07.2025
Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել ՉինաստանԱմերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ կայցելի Չինաստան, ինչպես նաև ենթադրել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կայցելի Միացյալ Նահանգներ։ «Ինձ հրավիրեցին գնալ այնտեղ։ Սի Ծինփինը հարցրեց, թե արդյոք ես կգնամ։ Եվ նա նույնպես կարող է գալ այստեղ՝ ԱՄՆ։ Մենք լավ ենք շփվում», – լրագրողներին ասել է Թրամփը Նյու Ջերսի մեկնող իր ինքնաթիռում։ Թրամփը […] ...
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...