12:36 15.05.2018
ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր հանդիպել է Շիրակի պետական համալսարանի (ՇՊՀ) ռեկտոր Սահակ Մինասյանի, ուսանողների ու դասախոսների հետ, պատասխանել լրագրողների հարցերին: Նախարարը բուհում էր՝ այնտեղ զարգացող իրադարձությունների հանգուցալուծման համար:
Հիշեցնենք՝ բուհի դասախոսական կոլեկտիվը, ուսանողները պահանջում էին ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականը: Ռեկտորն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել: Նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ շուտով այնտեղ տեղի կունենան ռեկտորի նոր ընտրություններ:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախարարն ասել է, որ մինչև ռեկտորի նոր ընտրությունները բուհը կղեկավարի պրոռեկտոր Երվանդ Սերոբյանը:
«Պարոն Մինասյանը շատ լուրջ քայլի է դիմել, սա փոխզիջումային ողջունելի քայլ է առկա իրավիճակը հանդարտեցնելու և ակադեմիական գործընթացը վերականգնելու համար: Ես պրոֆեսորադասախոսական կազմին խորհուրդ եմ տալիս չսրել իրավիճակը: Սա լուծում է, որը թույլ կտա դուրս գալ ստեղծված իրավիճակից: ԿԳ նախարարությունը ելնելու է բացառապես ոլորտի շահերից և որևէ մեկին առավելություն չի տրվելու: Ես հաջորդ շաբաթ կրկին կգամ Գյումրի, կհանդիպեմ դասախոսների և ուսանողների հետ»,- ասել է Արայիկ Հարությունյանը:
Սահակ Մինասյանը վստահեցրեց, որ ժամանակավորապես պաշտոնը լքելու որոշումը կապ չունի բուհի կառավարման խորհրդի նախագահ Ֆելիքս Ցոլակյանի հրաժարականի հետ:
«Ամեն ինչ չկապենք դրա հետ: Մեզ մոտ ինստիտուցիոնալ խնդիրներ կան, և եթե չլինեին այդ խնդիրները, ամեն ինչ իրավական դաշտ կտեղափոխվեր»,- նշեց Սահակ Մինասյանը՝ փաստելով, որ Ֆելիքս Ցոլակյանի հրաժարականից հետո անհրաժեշտ է բուհի նոր կառավարման խորհրդի կազմ ձևավորել:
Կմասնակցի՞, թե՞ ոչ ռեկտորի ընտրություններին, Սահակ Մինասյանը պատասխանեց.
«Հետո-ի մասին կասեմ հետո»:
«Կարծում եմ, որ բոլոր մնացած բուհերում և ուսումնական հաստատություններում խնդիրները պետք է այսպես լուծվեն՝ բանակցությունների ու փոխզիջումների միջոցով: Պետք է հաշվի առնենք, որ Հայաստանում իրավիճակ է փոխվել, պետք է հաշվի առնեք, որ Հայաստանում ունենք նոր իրողություններ, բայց այդ իրողությունները չպետք է մեզ հանեն օրենքի ու օրինականության դաշտից: ՀՀ ԿԳ նախարարությունն ամբողջությամբ շահագրգիռ կողմերի տրամադրության տակ է: Մենք կողմնապահություն չենք դրսևորում, ԿԳ նախարարությունը ելնում է ոլորտի շահերից, և որևէ մեկին առավելություն չենք տալու: Ինձ համար անընդունելի էր բուհում ոչ ակադեմիական մթնոլորտը, երբ փոխադարձ վիրավորանքների պայմաններում լուծվում էր Հայաստանի բուհերից մեկի՝ Շիրակի համալսարանի հարցը»,- ավելացրեց Արայիկ Հարությունյանը:
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...