11:31 18.05.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահ Դավիթ Անանյանին: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից:
Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Վարդան Հարությունյանին կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթել Դավիթ Անանյանին նոր պաշտոնում:
Պետական եկամուտների կոմիտեն և հարկային, մաքսային համակարգերն անընդհատ գտնվել են հանրության, մամուլի և կառավարության ուշադրության կենտրոնում: Մենք անընդհատ խոսում ենք այդ համակարգերի բարեփոխումների մասին, բայց և արձանագրում, որ դրանք բավարար չեն, ու անհրաժեշտ է բարեփոխումները նոր թափով շարունակել,-նշել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի կարծիքով ոլորտում առկա է երկու հիմնական խնդիր, որոնք առաջիկայում պետք է լուծել.
Առաջինը՝ չխանգարել տնտեսությանը և տնտեսվարողներին, երկրորդը՝ ապահովել ստվերային տնտեսության շարունակական կրճատումը և բյուջեի եկամտային մասի անշեղ իրագործումը, բյուջեի եկամտային մասի մեծացումը: Այս երկու սահմանների միջև ընկած տարածքում է, պարո՛ն Անանյան, որ ես ակնկալում եմ արդյունավետ գործունեություն: Կարծում եմ, որ հենց պետական եկամուտների կոմիտեի, մաքսային և հարկային մարմինների գործունեությունից է մեծապես կախված՝ արդյոք վերջին քաղաքական իրադարձությունների արդյունքում կուտակված դրական էներգիան մենք կկարողանանք տրանսֆորմացնել կոնկրետ տնտեսական արդյունքների, թե ոչ:
Ըստ վարչապետի՝ երկար տարիներ մեզ պակասել է լավատեսությունը, վստահությունը ապագայի նկատմամբ, վստահություն, որ մենք կունենանք լրջագույն տնտեսական զարգացում և որակական նոր մակարդակի կբարձրացնենք երկիրն ու պետությունը: Այս խնդիրների իրագործման ապահովումը, վարչապետի համոզմամբ, կախված է հարկային և մաքսային մարմինների գործունեությունից: Վարչապետ Փաշինյանը ՊԵԿ-ի նորանշանակ նախագահից ակնկալել է արագ և լուրջ արդյունքներ ոլորտում, որոնք տեսանելի և շոշափելի կլինեն քաղաքացիների համար: Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ կարևորել է կոռուպցիայի դեմ պայքարը և նշել, որ կոռուպցիան պետք է արմատախիլ անել:
Մենք մի ժամանակում ենք, երբ անհնարինը դառնում է իրականություն, հետևաբար բոլոր ուղղություններով և, մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարի առումով մենք պետք է խնդիրը դարձնենք իրականություն ու դրա հետ կապված որևէ կասկած չպետք է լինի: Նոր ժամանակներն իրենց հետ պետք է բերեն նոր կանոններ, և ես հույս ունեմ, որ մենք ունենք անհրաժեշտ կամք, հետևողականություն և հմտություն՝ այդ մարտահրավերներին արձագանքելու համար:
ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը շնորհավորել է կոմիտեի նորանշանակ նախագահին և համոզմունք հայտնել, որ նրա գլխավորությամբ համակարգի առջև դրված խնդիրները կլուծվեն՝ ի շահ երկրի հաջողության և բարօրության:
ՊԵԿ նորանշանակ նախագահ Դավիթ Անանյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և վստահեցրել, որ կարվի հնարավորը՝ համակարգում ներդրված առաջադեմ մտքերը հաջողությամբ ավարտին հասցնելու համար:
23:24 20.06.2025
Իրանը մտադիր չէ բանակցություններ վարել, քանի դեռ Իսրայելը շարունակում է հարձակումներըԻրանը պատրաստ է շարունակել խորհրդակցությունները Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և այլ եվրոպական երկրների հետ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ժնևում կայացած բանակցություններից հետո։ «Մենք աջակցում ենք «եվրոպական եռյակի»-ի և Եվրամիության մյուս երկրների հետ խորհրդակցությունների շարունակմանը և պատրաստ ենք նաև մոտ ապագայում ևս մեկ հանդիպում անցկացնել», – նրա խոսքերն է […] ...
23:16 20.06.2025
Մեսսին տուգանայինից խփած գոլերի քանակով մոտեցել է Պելեին«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին կարիերայում 68-րդ գոլն է խփել տուգանայինից, հայտնում է Onefootball-ը: «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրն այժմ 2 գոլով է հետ «Ֆուտբոլի արքա» Պելեից: Իսկ առաջատարն այս հաշվարկում Բրազիլիայի հավաքականի և ֆրանսիական «Լիոնի» նախկին, լեգենդար կիսապաշտպան Ժունինյո Պեռնամբուկանոն է: Նա կարիերայի ընթացքում տուգանայինից խփել է 77 գոլ: ...
23:09 20.06.2025
Հանրապետությունում դիտված ռադիացիոն ֆոնի մասինՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի մոնիթորինգային ցանցի 22 օդերևութաբանական կայաններում (այդ թվում սահմանամերձ Մեղրիի օդերևութաբանական կայանում) ռադիոլոգիական իրավիճակի վերաբերյալ իրականացվում են ֆոնային գամմա-ճառագայթման դոզայի հզորության ամենօրյա չափումներ օրը 2 անգամ Գրինվիչի ժամանակով ժամը 06:00-ին և 18:00-ին: Չափումները կատարվում են ДРГ-01Т1 դոզիմետրերով, իսկ Արմավիր օդերևութաբանական կայանում՝ նաև ДКГ-02у Арбитр դոզիմետրերով։ Երևան քաղաքի աերոլոգիական կայանում РУБ-01 […] ...
22:58 20.06.2025
Երևանյան լճի երբեմնի անխնամ ափամերձ հատվածը վերածվել է կանաչապատ և բարեկարգ հանգստավայրի. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանյան լճի երբեմնի անխնամ ափամերձ հատվածը վերածվել է կանաչապատ և բարեկարգ հանգստավայրի։ Այն դարձել է նաև քաղաքի ներսում հանգստյան օրերը հաճելի անցկացնելու հարմար վայր։ Շարունակում ենք վերափոխել և կենդանացնել հանրային տարածքները՝ Երևանը դարձնելով ավելի կանաչ և հարմարավետ քաղաք»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:48 20.06.2025
Մամիկոն Խաչատրյանը ոսկե մեդալ է նվաճել Տաշքենդում ընթացող «World challenge cup»-ումՀայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ, 18-ամյա Մամիկոն Խաչատրյանը ոսկե մեդալ է նվաճել Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող «World challenge cup» սպորտային մարմնամարզության հեղինակավոր մրցաշարում: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արմեն Պետրոսյանը դարձել է բրոնզե մեդալակիր: Առանձին վարժությունների եզրափակիչ են դուրս եկել նաև Էրիկ Բաղդասարյանը և Ռոբերտ Գյուլումյանը: Բաղդասարյանը հաղթահարել է հենացատկի և […] ...
22:34 20.06.2025
Մեծ Բրիտանիան կոչ է անում Իրանին շարունակել բանակցությունները ԱՄՆ-ի հետԻրանը և Միացյալ Նահանգները պետք է շարունակեն բանակցությունները Թեհրանի միջուկային ծրագրին վերաբերող հարցերի խաղաղ կարգավորման շուրջ։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին՝ «եվրոպական եռյակի» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) արտաքին գործերի նախարարների միջև այսօր Ժնևում կայացած բանակցություններից հետո։ «Կարևոր էր … անցկացնել այս քննարկումները Իրանի հետ։ Մենք հստակեցրինք, որ Իրանը […] ...